«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2006 թվականի N 576-Ա
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Զավարյան փողոցի N 64 շենքի N 1 ծառայողական` 46.1 քառ. մետր մակերեսով բնակարանը նվիրաբերել Կարեն Մակարյանին` որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:
2. Երևանի Դավթաշենի 2-րդ թաղամասի N 20 շենքի N 36 ծառայողական` 32,79 քառ. մետր մակերեսով բնակարանը նվիրաբերել Խաչատուր Սերգոյանին` որպես բնակելի տարածք օգտագործելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տարածքների նվիրաբերության պայմանագրերի կնքումը` սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումը պետք է կատարվի քաղաքացիների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. մայիսի 6 |