Գլխավոր տեղեկություն
Номер
N 599-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.05.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.05.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.05.2006
Дата вступления в силу
17.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2006 թվականի N 599-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության մեկ տրանսպորտային միջոցն օտարել դասական աճուրդով` մեկնարկային գինը սահմանելով սույն որոշման հավելվածում նշված գնահատված մեծությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) ապահովել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

գ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում.

դ) աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 19440 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ե) սահմանել, որ առաջին կամ յուրաքանչյուր հերթական աճուրդում գույքը չվաճառվելու դեպքում՝ այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, որի ժամանակ գույքի մեկնարկային գինն իջեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրությունն ստորագրելու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. մայիսի 13
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
մայիսի 11-ի N 599-Ա որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ

Տրանսպոր-
տային
միջոցի
անվանումը

Թողարկ-
ման
տարե-
թիվը

Ձեռք-
բերման տարե-
թիվը

Հաշվե-
կշռային 
արժեքը

Սկզբնա-
կան արժեքը

Մաշվածու-
թյունը
(%)

Գնահատ-
ման
տարե-
թիվը

Գնահատ-
ված մեծու-
թյունը

Պետա-
կան
համա-
րանիշը

հազ.
դրամ

ԱՄՆ-ի
դոլար

Ավտոմեքենա
«ԳԱԶ-3102»

1990 թ.

02.1996 թ.

906.247

1800.00

100%

26.12.05 թ.

540.00

1207.80

083LL11

ԸՆԴԱՄԵՆԸ

   

906.247

1800.00

   

540.00

1207.80

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան