Գլխավոր տեղեկություն
Номер
N 838-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.06.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.06.2006
Дата вступления в силу
23.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2006 թվականի N 838-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Երևան քաղաքի, Քեռու փողոցի N 29բ հասցեում գտնվող` 145000 դրամ հաշվեկշռային արժեքով անավարտ բնակելի շինությունը (այսուհետ` գույք) և այն, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` բաժնետոմսերի ձեռքբերմամբ և մարմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը։

2. Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտումը և դրա` անհատույց օգտագործման իրավունքով տրամադրումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

բ) գույքի առանձնացման հետևանքով առաջացող ավելացված արժեքի հարկի գումարի վճարումը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված կարգով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 20
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան