«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2006 թվականի N 1344-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ 22000 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով 2006 թվականի արտադրության «VOLKSWAGEN PASSAT-B6» մակնիշի ավտոմեքենան (նույնացման համարը՝ WWWZZZ3CZ6P168630, շարժիչի համարը՝ «BWA 001 782») հետ վերցնել և հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
|
Ա. Մարգարյան |
2006 թ. սեպտեմբերի 28 |