«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2001 թվականի N 406
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի «Հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանության մասին» N 599 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 3-ի N 123 և 2001 թվականի հունվարի 16-ի N 23 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման մեջ և որոշմամբ հաստատված` 1999 թվականի հունվարի 1-ից պետական պահպանության ենթակա հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների ցանկում «ներքին գործերի և ազգային անվտանգության» բառերը փոխարինել «ներքին գործերի» բառերով.
բ) որոշման 4-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունն իրենց պահպանության համար վճարումները կատարում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` կնքված պայմանագրերով սահմանված ժամկետներում».
գ) որոշմամբ հաստատված` 1999 թվականի հունվարի 1-ից պետական պահպանության ենթակա հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների ցանկում`
«ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով,
«ՀՀ տրանսպորտի նախարարություն» տողում`
«ՀՀ տրանսպորտի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով,
«Քոբեր-Թումանյան կամուրջ» բառերը 2-րդ սյունակից տեղափոխել 4-րդ սյունակ,
«Այրում-Ախթալա հատվածի թունելը` 2 ստորանցքերով» և «Վահագնաձոր-Փամբակ հատվածի երկուական կամուրջները և ուղեցույցները» բառերը 3-րդ սյունակից տեղափոխել 5-րդ սյունակ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 14-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |