ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 1996 թ. թիվ 142
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ նոր օրենքի հիմնադրույթների կիրարկման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությունը» (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 1-ից:
քաղ. Երևան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի վարչության
1996 թվականի օգոստոսի 16-ի թիվ 142 որոշմամբ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետև` Կենտրոնական բանկ) իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է:
2. Կենտրոնական բանկն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և սույն կանոնադրությամբ:
3. Կենտրոնական բանկն իր իրավասության սահմաններում ընդունում է նորմատիվ և անհատական բնույթի իրավական ակտեր:
4. Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:
5. Կենտրոնական բանկի իրավաբանական հասցեն է` ք. Երևան, Նալբանդյան 6:
6. Կենտրոնական բանկը, նրա մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանով և իրենց անվանումով կնիք:
Հոդված 2.
Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի գրանցումը և ուժի մեջ մտնելը
1. Կենտրոնական բանկի նորմատիվային ակտերը գրանցում է նորմատիվ ակտերը գրանցող պետական լիազորված մարմինը` դրանք ստանալու պահից 15 օրվա ընթացքում:
2. Կենտրոնական բանկի նորմատիվային ակտերը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Հոդված 3.
Կենտրոնական բանկի կապիտալը
Կենտրոնական բանկի կապիտալը ներառում է`
- կանոնադրական կապիտալը,
- գլխավոր պահուստը,
- արտարժութային միջոցների վերագնահատման պահուստը,
- ոսկու վերագնահատման պահուստը,
- արժեթղթերի վերագնահատման պահուստը,
- հիմնական միջոցների վերագնահատման պահուստը,
- այլ արժեքների վերագնահատման պահուստը,
- բաշխված շահույթը:
Հոդված 4.
Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը
1. Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը կազմում է հարյուր միլիոն հայկական դրամ:
2. Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, այն չի կարող գրավ դրվել, բռնագանձվել կամ այլ կերպ օտարվել Հայաստանի Հանրապետության պարտավորությունների դիմաց:
Հոդված 5.
Կենտրոնական բանկի հիմնական և շրջանառու միջոցները
1. Կենտրոնական բանկի հիմնական միջոցներն են կազմում Կենտրոնական բանկին պատկանող շենքերը, շինությունները, տնտեսական գույքը, սարքավորումները, թանգարանային արժեքները, տրանսպորտային միջոցները և այլ նյութական և ոչ նյութական ակտիվները:
2. Կենտրոնական բանկի շրջանառու միջոցները նրա դրամական միջոցներն են:
Հոդված 6.
Կենտրոնական բանկի եկամուտները
1. Կենտրոնական բանկի եկամուտներն են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործունեության արդյունքում ստացված եկամուտները, այդ թվում`
- տրամադրված վարկերի, տեղաբաշխված դեպոզիտների, արժեթղթերի, թղթակցային հաշիվների դիմաց հաշվարկված տոկոսները,
- բանկային գործառնությունների իրականացման ընթացքում ստացված բոլոր տեսակի կոմիսիոն վճարները,
- օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի գրանցած բանկերից և այլ հաճախորդներից գանձված տույժերը և տուգանքները,
- արտարժույթի, արժեթղթերի և թանկարժեք մետաղների հաշվեկշռային արժեքներից բարձր գնով վաճառքից ստացված եկամուտները,
- հիմնական միջոցների և այլ գույքի հաշվեկշռային մնացորդային արժեքից բարձր գնով իրացումից ստացված եկամուտները,
- բանկային ծառայությունների իրականացման դիմաց ստացված վճարները,
- նախկինում դուրսգրված վարկերի, դրանց սոկոսների և անհուսալի դեբիտորական պարտքերի մարման դիմաց ստացված գումարները,
- ստացված նվիրատվությունները,
- իր գործունեության ընթացքում ստացված այլ մուտքերը,
2. Կենտրոնական բանկն իր եկամուտները պլանավորում է ինքնուրույն:
Հոդված 7.
Կենտրոնական բանկի ծախսերը
1. Կենտրոնական բանկի ծախսերը դասակարգվում են գործառնական և վարչական ծախսերի:
2. Կենտրոնական բանկի գործառնական ծախսերն են`
- ներգրավված դեպոզիտների, ստացված վարկերի, թողարկված արժեթղթերի, հաճախորդների հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկված տոկոսները,
- թղթադրամի և մետաղադրամի թողարկման, փոխադրման, պահպանման հետ կապված ծախսերը,
- բանկային գործառնությունների իրականացման ընթացքում վճարված բոլոր տեսակի կոմիսիոն վճարները,
- արտարժույթի արժեթղթերի և թանկարժեք մետաղների հաշվեկշռային արժեքից ցածր գնով վաճառքից առաջացած կորուստները,
- հիմնական միջոցների և այլ գույքի հաշվեկշռային մնացորդային արժեքից ցածր գնով իրացումից առաջացած կորուստները,
- չմարված վարկերը և անհուսալի դեբիտորական պարտքերը` հաշվեկշռից դուրս գրելու դեպքում,
- հիմնական միջոցների մաշվածքը,
- բանկի գործունեության հետ կապված բոլոր տեսակի ծառայությունների դիմաց վճարները,
- արային համակարգերի սպասարկման հետ կապված ծախսերը,
- միջազգային պահուստների կառավարման հետ կապված ծախսերը,
- պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման գծով ծախսերը,
- Կենտրոնական բանկի այլ ակտիվների` շենքերի, շինությունների, հիմնական միջոցների և այլ գույքի պահպանման և սպասարկման հետ կապված այլ ծախսերը
- աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները:
3.Կենտրոնական բանկի վարչական ծախսերն են`
- ապարատի պահպանման ծախսերը (աշխատակիցների աշխատավարձ, պարգևատրում և նյութական խրախուսում, սոցիալական ապահովագրության մուծումներ, անձնակազմի ուսուցում և վերապատրաստում, գործուղման և ներկայացուցչական ծախսեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործում և սպասարկում).
- լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման ծախսերը.
- փոքրարժեք և արագամաշ առարկաների դուրս գրման հետ կապված ծախսերը.
- չնախատեսված ծախսեր (ծախսերի պահուստ):
Հոդված 8.
Կենտրոնական բանկի տարեկան ծախսերի և կապիտալ ներդրումների հաստատումը
Կենտրոնական բանկի խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարվա Կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը, որը ներառում է Կենտրոնական բանկի վարչական ծախսերը և գործառնական ծախսերի կանխատեսումը: Կենտրոնական բանկի նախահաշիվը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է Ազգային ժողովը պետական բյուջեի մասին օրենքի հոդվածով` ՀՀ կառավարության ներկայացմամբ:
Հոդված 9.
Կենտրոնական բանկի կապիտալ ներդրումները
1. Կենտրոնական բանկի կապիտալ ներդրումները ներառում են բանկի հիմնական գործունեության ապահովման նպատակով և վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումները:
2. Բանկի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումներն են`
- աշխատանքային շենքերի, շինությունների կառուցում, ձեռքբերում և կապիտալ վերանորոգում,
- համակարգչային տեխնիկայի, գրասենյակային գույքի, կապի միջոցների և բանկի հիմնական գործունեությանն առնչվող այլ հիմնական միջոցների ձեռքբերում,
- Կենտրոնական բանկի խնդիրների հետ ուղղակիորեն առնչվող իրավաբանական անձանց կապիտալում ներդրումներ:
3. Կենտրոնական բանկի վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումներն են`
- Կենտրոնական բանկի աշխատակիցների հանգստի, բուժսպասարկման և կենցաղային պայմանների բարելավման և ապահովման հետ կապված կապիտալ ներդրումներ (նշված նպատակներով շենքերի, շինությունների, սարքերի և սարքավորումների ձեռքբերում և կապիտալ վերանորոգում),
- ծառայողական փոխադրամիջոցների ձեռքբերման և կապիտալ վերանորոգման գծով կապիտալ ներդրումներ,
- ոչ գործառնական նպատակների համար ծառայող հեռահաղորդակցային սարքավորումների և կապի միջոցների ձեռքբերում և կապիտալ վերանորոգում:
Հոդված 10.
Կենտրոնական բանկի կողմից կնքվող պայմանագրերը
1. Կենտրոնական բանկի անունից պայմանագիր կնքում և ստորագրում են Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը: Առանձին դեպքերում Կենտրոնական բանկի անունից պայմանագրերը կարող են կնքել Կենտրոնական բանկի պաշտոնատար անձինք:
2. Կենտրոնական բանկի անունից կնքվող պայմանագրերի ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանությունը ստուգելու նպատակով պայմանագրերի նախագծերը դիտասևեռվում են իրավաբանական վարչության կողմից:
3. Կենտրոնական բանկի նախագահի կողմից լիազորված Կենտրոնական բանկի պաշտոնատար անձինք պայմանագիրը կնքելուց մեկ օր առաջ պայմանագրի նախագիծը ներկայացնում են Կենտրոնական բանկի նախագահին կամ նրա տեղակալին վերջիններիս կողմից պայմանագրի պայմաններին ծանոթանալու և գրավոր կամ բանավոր համաձայնություն ստանալու նպատակով: Եթե Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը համաձայն չեն պայմանագրի պայմաններին, ապա նրանց ցուցումով պայմանագիրը կնքող Կենտրոնական բանկի պաշտոնատար անձը պայմանագրի նախագծում կատարում է լրացումներ և փոփոխություններ: Պայմանագրի լրացված և փոփոխված նախագիծը դիտասևեռվում է իրավաբանական վարչության կողմից և ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահին կամ նրա տեղակալին նրանց վերջնական համաձայնությունը ստանալու նպատակով:
Հոդված 11.
Կենտրոնական բանկի կողմից տրվող երաշխավորությունները
Կենտրոնական բանկի անունից երաշխավորություններ տալիս են Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը: Յուրաքանչյուր դեպքում կնքվում է երաշխավորության պայմանագիր Կենտրոնական բանկի և երաշխավորողի միջև:
Գ Լ ՈՒ Խ 2
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 12.
Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը
Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ապահովումն է: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը:
Հոդված 13.
Կենտրոնական բանկի խնդիրները
Կենտրոնական բանկի խնդիրներն են`
- Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կարևորության, իրացվելիության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը
- գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը:
Հոդված 14.
Կենտրոնական բանկի լիազորությունները
1. Իր խնդիրներն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը «Կենտրոնական բանկի մասի» ՀՀ օրենքով սահմանված կարգով`
- թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը,
- կազմակերպում և կարգավորում է դրամաշրջանառությունը,
- իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը,
- հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն,
- լիցենզավորում է բանկերին, օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ անձանց, կազմավորում և վերահսկում է դրանց գործունեությունը,
- որպես վերջին ատյանի վարկատու վարկեր է տրամադրում բանկերին,
- կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգի գործունեությունը,
- տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները:
2. Կենտրոնական բանկն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է գլխավոր գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով:
Գ Լ ՈՒ Խ 3
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Հոդված 15.
Կենտրոնական բանկի համագործակցությունը ՀՀ կառավարության հետ
1. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է ՀՀ կառավարության հետ`
- մասնակցելով կառավարության տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակմանը,
- խորհրդակցելով կառավարության հետ դրամավարկային ծրագրերի մշակման ընթացքում:
2. Կենտրոնական բանկի նախագահը կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել կառավարության բաց նիստերին և գրավոր կարծիք ներկայացնել քննարկվող հարցերի վերաբերյալ: Միաժամանակ կառավարության լիազոր ներկայացուցիչը կարող է խրոհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Կենտրոնական բանկի խորհրդի բաց նիստերին և գրավոր կարծիք ներկայացնել քննարկվող հարցերի վերաբերյալ:
3. Կենտրոնական բանկն իր հիմնական խնդրի և բաց շուկայական գործառնությունների իրականացման նպատակով կարող է թողարկել կարճաժամկետ (մինչև մեկ տարի մարման ժամկետով) արժեթղթեր կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով:
4. Կենտրոնական բանկի հաշվեկշռում ֆինանսական տարվա արդյունքում առաջացած վնասը, պահուստների հանրագումարը գերազանցելու դեպքում, հաշվեկշռի հրապարակման պահից 30 օրվա ընթացքում ՀՀ կառավարությունը գերազանցող գումարի չափով, օրենքով սահմանված կարգով որպես ներդրում Կենտրոնական բանկի կապիտալում, Կենտրոնական բանկին է տրամադրում շուկայական տոկոսադրույքով անժամկետ պետական պարտատոմսեր, որոնց մարումը կատարվում է պետական բյուջեի հաշվին: Մինչև պարտատոմսերի լրիվ մարումը յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում` մինչև դեկտեմբերի 15-ը, ՀՀ կառավարությունը իրականացնում է վերոհիշյալ պարտատոմսերի գծով հաշվարկված տոկոսների վճարումը Կենտրոնական բանկին` ելնելով ընթացիկ շուկայական տոկոսադրույքից:
5. Կենտրոնական բանկն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով անվճար իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը:
6. Կենտրոնական բանկը հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալը և կարող է կառավարությանը օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարկեր տրամադրել:
Գ Լ ՈՒ Խ 4
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՏ
Հոդված 16.
Կենտրոնական բանկի համագործակցությունը
ՀՀ Ազգային ժողովի հետ Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է ՀՀ Ազգային ժողովի հետ`
- յուրաքանչյուր տարի պետական բյուջեն հաստատվելուց հետո, 10 օրվա ընթացքում, Կենտրոնական բանկն Ազգային ժաղովում ներկայացնում և հրապարակում է առաջիկա տարվա դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները (ծրագիրը), որը հիմնված է ՀՀ պետական բյուջեի և նախորդ հաշվետու ժամանակահատվածում Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության իրականացման արդյունքների վերլուծության վրա,
- Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը պարբերաբար պարզաբանումներ կամ բացատրություններ է ներկայացնում Ազգային ժողովին և նրա հանձնաժողովներին` Կենտրոնական բանկի քաղաքականության վերաբերյալ,
- Ազգային ժողովը պետական բյուջեի մասին առանձին հոդվածով հաստատում է Կենտրոնական բանկի ծախսերը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը,
- Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը Ազգային ժողովում ներկայացնում և հրապարակում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը,
- Կենտրոնական բանկն Ազգային ժողովին տեղյակ է պահում միջազգային պահուստների վիճակի, դրանց մակարդակի նվազեցման կամ հնարավոր նվազման պատճառների, ինչպես նաև ստեղծված իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ միջոցառումների մասին:
Գ Լ ՈՒ Խ 5
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 17.
Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունները
Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելու նպատակով օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող է`
- դրամով կամ արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային ավանդներ ընդունել,
- նյութական այլ արժեքներ ի պահ ընդունել ՀՀ պետական մարմիններից և բանկերից, օտարերկրյա պետությունների կենտրոնական և այլ բանկերից, միջազգային ֆինանսական և վարկային կազմակերպություններից, իսկ բացառիկ դեպքերում` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, նաև այլ անձանցից, ինչպես նաև նշված անձանց հանձնարարությամբ կամ համաձայնությամբ տիրապետել և օգտագործել ընդունված ավանդները և ի պահ ընդունված նյութական արժեքները,
- բանկերին տրամադրել վեց ամիս կամ բացառիկ դեպքերում մեկ տարի մարման ժամկետ ունեցող վարկեր,
- պետական բյուջեի դեֆիցիտը ծածկելու նպատակով ՀՀ կառավարությանը վարկեր տրամադրել,
- Կենտրոնական բանկի նախագահին, նախագահի տեղակալին, խորհրդի մյուս անդամներին վարկեր տրամադրել,
- վարկեր ստանալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից, այլ պետությունների կառավարություններից, կենտրոնական և առաջնակարգ այլ բանկերից,
- ֆինանսական շուկայում վերավաճառելու պայմանով բերել և օտարել պետական և այլ հուսալի արժեքներ,
- առաջնային տեղաբաշխման ընթացքում ձեռք բերել պետական արժեթղթեր այլ պետությունների կենտրոնական կամ այլ առաջնակարգ բանկերի հանձնարարությամբ և նրանց հաշվին,
- կառավարության լիազորած մարմնի հետ համաձայնեցված կարգով թողարկել կարճաժամկետ` մինչև մեկ տարի ժամկետով արժեթղթեր,
- տիրապետել, օգտագործել և տնօրինել արտարժույթ, ոսկուց և այլ մետաղներից պատրաստված մետաղադրամներ և ստանդարտացված ձուլակտորներ,
- տիրապետել, օգտագործել և տնօրինել այլ պետությունների կենտրոնական և այլ առաջնակարգ բանկերի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների թողարկած կամ երաշխավորած արժեքներ,
- ներդրումներ կատարել այն իրավաբանական անձանց կապիտալում, որոնց գործունեությունն ուղղակիորեն առնչվում է Կենտրոնական բանկի խնդիրներին,
- ձեռք բերել կամ վարձակալել անշարժ գույք,
- բացել և վարել բանկերի և այլ իրավաբանական անձանց հաշիվներ
- իրականացնել ֆինանսական վարձակալության (լիզինգ) և ֆակտորինգ,
- իրականացնել օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ ծառայություններ:
Բ Ա Ժ Ի Ն 2
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 6
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԸ
Հոդված 18.
Կենտրոնական բանկի նախագահը
1. Կենտրոնական բանկի նախագահը Կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնատար անձն է:
2. Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Ազգային ժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությամբ, յոթ տարի ժամկետով:
3. Կենտրոնական բանկի նախագահը պաշտոնից ազատվում է Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությամբ, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
4. Կենտրոնական բանկի նախագահը կարող է պաշտոնից ազատվել կամովին` ազատվելու օրվանից մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին:
5. Կենտրոնական բանկի նախագահի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարիության դեպքում նրան փոխարինում է Կենտրոնական բանկի խորհուրդի տարիքով ավագ անդամը:
Հոդված 19.
Կենտրոնական բանկի նախագահի իրավունքները
1. Կենտրոնական բանկի նախագահն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածով իրեն վերապահված լիազորությունները, ինչպես նաև`
- Կենտրոնական բանկի անունից կնքում է պայմանագրեր, տալիս երաշխավորություններ,
- Ազգային ժողովին և նրա հանձնաժողովներին պարբերաբար պարզաբանումներ կամ բացատրություններ է տալիս Կենտրոնական բանկի քաղաքականության մասին,
- սահմանում է Կենտրոնական բանկի աշխատակիցների վարձատրության չափը, խրախուսման և կարգապահական պատասխանատվության կարգը,
- Կենտրոնական բանկում կարող է ստեղծել խորհրդակցական մարմին` Կենտրոնական բանկի վարչություն, հաստատել այդ վարչության կազմը, անդամների թիվը, գործունեության կարգը, նախագահել Կենտրոնական բանկի վարչության նիստերը,
- կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության բաց նիստերին և գրավոր կարծիք ներկայացնել քննարկվող հարցերի մասին,
- հաստատում է բանկերում հերթական համալիր վերստուգումների ժամանակացույցը:
2. Կենտրոնական բանկի նախագահը, ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդի որոշումների, ինչպես նաև իր իրավասությանը վերապահված այլ հարցերի կապակցությամբ, արձակում է պարտադիր հրահանգներ, կարգադրություններ և ցուցումներ:
3. Կենտրոնական բանկի նախագահը պատասխանատու է Կենտրոնական բանկի օրենքով սահմանված հիմնական և այլ խնդիրների իրագործման համար:
(19-րդ հոդվածը լրաց. 13.12.96 թիվ 66)
Հոդված 20.
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը
1. Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նշանակվում է Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությամբ, յոթ տարի ժամկետով:
2. Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը պաշտոնից ազատվում է Ազգային ժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությամբ, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
3. Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը կարող է պաշտոնից ազատվել կամովին` ազատվելու օրվանից մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին:
Գ Լ ՈՒ Խ 7
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հոդված 21. | Կենտրոնական բանկի խորհուրդը որպես Կենտրոնական բանկի կառավարման բարձրագույն մարմին |
1. Կենտրոնական բանկի խորհուրդը Կենտրոնական բանկի կառավարման բարձրագույն մարմինն է:
2. Կենտրոնական բանկի խորհրդի կազմի մեջ մտնում են` Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը և հինգ անդամները:
3. Կենտրոնական բանկի խորհուրդն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով սահմանված լիազորությունները, ինչպես նաև`
- հաստատում է ինքնալուծարվող բանկի լուծարման նախագիծը,
- սահմանում է Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի, խորհրդի մյուս անդամների վարձատրության չափը,
- սահմանում է Կենտրոնական բանկում հաշվապահական հաշվառում վարելու կարգը` հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխան,
- Կենտրոնական բանկի նախագահի առաջարկով նշանակում է և ազատում է աշխատանքից վերստուգիչ խմբի անդամներին, հաստատում է վերստուգիչ խմբի կանոնակարգը և հաշվետվությունները,
- յուրաքանչյուր տարի ընտրում է արտաքին աուդիտորական կազմակերպություն կամ կազմակերպություններ` Կենտրոնական բանկում ստուգումներ կատարելու համար,
- հաստատում է Կենտրոնական բանկի նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը,
- սահմանում է ծառայողական գաղտնիք կազմող տեղեկատվությունների ցանկը, գաղտնիության տարբեր աստիճանները, ինչպես նաև դրանց օգտագործման և հրապարակման կարգը,
- որոշում է առանձին դեպքերում բանկերին առանց ապահովման (բլանկային) վարկեր տրամադրեկու կարգը,
- կարող է սահմանել լրացուցիչ պայմաններ օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար,
- «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64 հոդվածով սահմանված կարգով կարող է առաջարկել զբաղեցրած պաշտոններից հեռացնել բանկի ղեկավարներին,
- առանձին դեպքերում կարող է երաշխավորել բանկերի պարտավորությունները,
- իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
(21-րդ հոդվածը լրաց. 29.11.96 թիվ 61)
Հոդված 22.
Կենտրոնական բանկի խորհրդի անդամների նշանակման կարգը և պաշտոնից ազատելը
1. Կենտրոնական բանկի խորհրդի անդամները` բացառությամբ Կենտրոնական բանկի նախագահի և նրա տեղակալի, նշանակվում և պաշտոնից ազատվում են ՀՀ նախագահի կողմից: Նրանց պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է:
2. Հայաստանի Հանրապետության նախագահը Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին պաշտոնից վաղաժամկետ ազատում է, եթե առկա են «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով սահմանված հիմքերը:
3. Կենտրոնական բանկի խորհրդի անդամները` բացառությամբ Կենտրոնական բանկի նախագահի և նրա տեղակալի, կարող են պաշտոնից ազատվել կամովին` ազատվելու օրվանից մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով ՀՀ նախագահին:
Գ Լ ՈՒ Խ 8
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
Հոդված 23.
Ֆունկցիոնալ պարտականությունների բաշխումը Կենտրոնական բանկի խորհրդի անդամների միջև
1. Կենտրոնական բանկի խորհրդի անդամների միջև ֆունկցիոնալ պարտականությունների բաշխումն իրականացնում է Կենտրոնական բանկի խորհուրդը` Կենտրոնական բանկի նախագահի առաջարկությամբ:
2. Կենտրոնական բանկի խորհրդի անդամը կոորդինացնում է Կենտրոնական բանկի գործունեության իրեն վերապահված կոնկրետ ոլորտի աշխատանքները և պատասխանատվություն է կրում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից իր վրա դրված պարտականությունների կատարման համար:
3. Ֆունկցիոնալ պարտականությունները Կենտրոնական բանկի խորհրդի անդամների միջև բաշխվում են ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության հետևյալ ոլորտների`
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ կապեր,
- Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կապեր,
- Վերահսկողություն, կարգավորում և լիցենզավորում,
- Հաշվապահական հաշվառում, հաշվետվություններ և վճարահաշվարկային հարաբերությունների զարգացում,
- Ակտիվների կառավարում և ներքին աուդիտ:
4. Կենտրոնական բանկի խորհրդի անդամները Կենտրոնական բանկի նախագահի հրամանով ձեռք են բերում խորհրդի կողմից իրենց վերապահված գործունեության կոնկրետ ոլորտի մեջ մտնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը կոորդինացնելու իրավունք:
Հոդված 24.
Կենտրոնական բանկի խորհրդի նիստերի քննարկմանը ներկայացվող հարցերի նախապատրաստումը
1. Կենտրոնական բանկի խորհրդի նիստերի քննարկմանը ներկայացվող հարցերի նախապատրաստումը ղեկավարում են ԿԲ-ի նախագահը և նրա տեղակալը:
2. Կենտրոնական բանկի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները մինչև յուրաքանչյուր եռամսյակին նախորդող ամսվա 10-ը Կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմին են ներկայացնում հաջորդ եռամսյակում Կենտրոնական բանկի խորհրդի նիստերի քննարկմանը ենթակա հարցերի ցանկը:
3. Կենտրոնական բանկի խորհրդի նիստում քննարկման ենթակա նյութերը, ինչպես նաև խորհրդի որոշումների նախագծերը նախապատրաստվում են Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումներում և ստորագրվում են նախագիծը կազմող աշխատակցի (աշխատակիցների) և ստորաբաժանման ղեկավարի կողմից: Երկու և ավելի կառուցվածքային ստորաբաժանումների մասնակցությամբ հարցի համատեղ նախապատրաստման դեպքում ստորաբաժանումները պետք է տան քննարկվող նյութի վերաբերյալ իրենց համաձայնությունները, տարաձայնության առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհրդին ներկայացվեն գրավոր հիմնավորումներ:
4. Նշված ստորագրություններով նախագիծը ներկայացվում է իրավաբանական վարչություն և վերջինիս կողմից վավերացվելուց հետո ներկայացվում է խորհրդի աշխատակազմ, ուր նախագիծը գրանցվում և հաշվառվում է, նշվում է ընդունման օրը և ժամը: Իրավաբանական վարչության կողմից չվավերացված փաստաթղթերը չեն կարող ընդունվել Կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմի կողմից և չեն կարող ներկայացվել խորհրդի նիստի քննարկմանը:
5. ««Գաղտնի» և «Ծառայողական օգտագործման համար» նշագրերով նախագծերը մինչև խորհրդի աշխատակազմ ներկայացնելը գրանցվում են հատուկ բաժնում: Աշխատակազմում այդ նախագծերը գրանցվում և հաշվառվում են առանձին գրքում:
6. Կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը նյութերը Կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմին են ներկայացվում նիստից ոչ ուշ, քան երկու օր առաջ: Այդ ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերի քննարկումը հետաձգվում է մինչև հաջորդ նիստ: Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկի նախագահի կամ նրա տեղակալի ցուցումով աշխատակազմը կարող է ընդունել մինչև նիստի նախորդ օրը:
7. Կենտրոնական բանկի խորհրդի նիստի օրակարգը, նիստում քննարկվելիք հարցերի վերաբերյալ նյութերը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմը ներկայացնում է խորհրդի անդամներին ոչ ուշ, քան նիստից մեկ օր առաջ, իսկ առանձին դեպքերում նույն օրը, ինչը հավաստվում է նրանց օգնականի կամ գործավարի ստորագրությամբ:
8. Կենտրոնական բանկի խորհրդի նիստից առաջ Կենտրոնական բանկի նախագահի կամ նախագահի տեղակալի կողմից հրավիրվում է կազմխորհրդակցություն քննարկվող հարցերի նախապատրաստման համար պատասխանատու և շահագրգիռ անձանց մասնակցությամբ:
Հոդված 25. | Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը |
1. Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությամբ վերապահված հարցերը լուծվում են Կենտրոնական բանկի խորհրդի նիստերում:
2. Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը գումարվում են երկու շաբաթը մեկ անգամ ուրբաթ օրերին: Կենտրոնական բանկի խորհրդի արտահերթ նիստեր կարող են գումարվել Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի կամ խորհրդի առնվազն երեք անդամների պահանջով:
3. Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը կարող են լինել բաց կամ փակ: Բաց նիստերին կարող են մասնակցել Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև հրավիրված անձինք: Փակ նիստեր կարող են գումարվել, եթե քննարկվում են առանձին բանկերի հետ կապված հարցեր, որոնք բանկային գաղտնիք են պարունակում կամ քննարկվում են խորհրդի անդամներին վերաբերվող հարցեր: Կենտրոնական բանկի փակ նիստերին կարող են մասնակցել միայն Կենտրոնական բանկի խորհրդի անդամները և խորհրդի կողմից հրավիրված անձինք:
4. ԿԲ-ի խորհրդի նիստի օրակարգը հաստատվում է խորհրդի կողմից:
5. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել, եթե նիստին ներկա են խորհրդի անդամներից առնվազն հինգը, այդ թվում Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը: Խորհրդի որոշումները ընդունվում են նիստին ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Կենտրոնական բանկի նախագահի, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` նրան փոխարինող անձի ձայնը վճռորոշ է: Բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի խորհրդի որոշումները կարող են ընդունվել նաև հարցման կարգով:
6. Կենտրոնական բանկի նիստերը նախագահում է Կենտրոնական բանկի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` նրա տեղակալը: Կենտրոնական բանկի նախագահը վարում է խորհրդի նիստը, ձայն է տալիս զեկուցումների և նյութերի համար, կազմակերպում է մտքերի փոխանակություն, քվեարկության է դնում խորհրդի որոշումների նախագծերը:
7. Կենտրոնական բանկի խորհրդի որոշումները ստորագրում է Կենտրոնական բանկի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարիության դեպքում` նրա տեղակալը: Կենտրոնական բանկի խորհրդի նիստերում ընդունված որոշումների հակառակ էջի վրա, մինչև Կենտրոնական բանկի նախագահի կողմից ստորագրվելը, ստորագրում են նիստին ներկա խորհրդի անդամները: Կենտրոնական բանկի խորհրդի անդամները պարտավոր են մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշման հակառակ էջի վրա ստորագրել կամ գրավոր հրաժարվել ստորագրելուց` նշելով հրաժարման հիմքերը:
8. Կենտրոնական բանկի խորհրդի նիստերն արձանագրվում և սղագրվում են: Կառավարության լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած որոշմանը դեմ քվեարկած անդամը կարող է պահանջել նիստի արձանագրությամ մեջ իր կարծիքի մանրամասն արտացոլում:
9. Կենտրոնական բանկի խորհրդի նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդի նիստում ընդունված որոշումների նախագծերը նախապատրաստող կառուցվածքային ստորաբաժանումները նիստի արձանագրության հիման վրա լրամշակում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշումները և դրանք մագնիսական կրիչներով ներկայացնում են Կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմ:
10. Կենտրոնական բանկի խորհրդի որոշումները` բացառությամբ «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նշագիր ունեցող որոշումների, նախագահի կողմից ստորագրվելուց հետո տասնօրյա ժամկետում հրապարակվում են:
Հոդված 26.
Կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմը
1. Կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքը կազմակերպում է Կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմը:
2. Կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմը`
- Կենտրոնական բանկի խորհրդի անդամների, Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացված հարցերի հիման վրա կազմում և Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանն է ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքային ծրագիրը,
- վերահսկում է Կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքային ծրագրով նախատեսված հարցերի պատրաստման ընթացքը, գրանցում է Կենտրոնական բանկի խորհրդի հանձնարարականների չկատարման փաստը և եռամսյակը մեկ դրանք համապատասխան զեկուցագրի տեսքով ներկայացնում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին:
- Կենտրոնական բանկի խորհրդի անդամների, ինչպես նաև Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացած նյութերի հիման վրա պատրաստում և Կենտրոնական բանկի նախագահին է ներկայացնում առաջիկա խորհրդի նիստում քննարկվող հարցերի ցանկը,
- Կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքային ծրագրի, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի անդամների կողմից ներկայացված և ծրագրում չարտացոլված հարցերի հիման վրա նիստից առնվազն մեկ (երեք) օր առաջ կազմում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստի օրակարգը (նախնական տարբերակը),
- կազմակերպում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստի նյութերը ժամանակին խորհրդի անդամներին և հրավիրված անձանց հանձնելու աշխատանքները,
- ապահովում է հրավիրված անձանց մասնակցությունը խորհրդի նիստերին
- կազմում է խորհրդի նիստի արձանագրությունը և սղագրությունը` նիստին հաջորդող երրորդ օրացուցային օրը դրանք ներկայացնելով Կենտրոնական բանկի նախագահի ստորագրմանը,
- գրանցում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշումները,
- կազմակերպում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստում քննարկված հարցերը և ընդունված որոշումները բանկային համակարգում և այլ հիմնարկություններում տարածելու աշխատանքները, բացառությամբ «Գաղտնի» և «Ծառայողական օգտագործման համար» նշագիր ունեցող փաստաթղթերի, որոնք օգտագործման հատուկ կարգավիճակ ունեն.
- Կենտրոնական բանկի խորհրդի անդամների համար ամեն երեքշաբթի հրավիրում և կազմակերպում է խորհրդակցություններ:
Հոդված 27.
Կենտրոնական բանկի խորհրդի անդամների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը
1. Կենտրոնական բանկի խորհրդի անդամը`
- ներկայացնում է Կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ենթակա հարցերի նախագծեր,
- կոորդինացնում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից իրեն վերապահված գործունեության կոնկրետ ոլորտի աշխատանքները,
- կարող է հանձնարարականներ տալ իրեն վերապահ գործունեության կոնկրետ ոլորտի մեջ մտնող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին,
- այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տալու, ինչպես նաև սույն կանոնադրության 28 հոդվածով նախատեսված խորհրդակցություններից դուրս իրեն հետաքրքրող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու խնդրանքով դիմում է ԿԲ-ի նախագահին,
- իրականացնում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ,
2. Կենտրոնական բանկի խորհրդի անդամը պարտավոր է`
- մասնակցել խորհրդի նիստերին,
- կատարել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից իր վրա դրված, այդ թվում գործունեության կոնկրետ ոլորտներում իրեն վերապահված պարտականությունները.
- յուրաքանչյուր տարին մեկ հրապարակել տեղեկատվություն իր եկամուտների աղբյուրների, ինչպես նաև իր և իր հետ ընդհանուր տնտեսություն վարող անձանց բոլոր էական ֆինանսական շահերի մասին:
3. Կենտրոնական բանկի խորհրդի անդամը պարտավորություն է կրում իր պաշտոնեական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Կենտրոնական բանկի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին կարող է դիմել Կենտրոնական բանկի խորհրդի անդամին պաշտոնից ազատելու միջնորդությամբ, եթե նա`
- թերացել է պաշտոնեական պարտականությունները կատարելիս,
- հիվանդության կամ այլ պատճառով վեց ամսից ավելի չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները,
- մեկ տարվա ընթացքում ավելի քան հինգ անգամ անհարգելի բացակայել է Կենտրոնական բանկի խորհրդի նիստերից:
Հոդված 28.
Կենտրոնական բանկի խորհրդի անդամի փոխհարաբերությունները Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ
1. Կենտրոնական բանկի խորհրդի անդամը իր պաշտոնեական պարտականությունները կատարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհրդի կողմից իրեն վերապահված գործունեության կոնկրետ ոլորտի մեջ չմտնող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից կարող է իրեն հետաքրքրող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալԿենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմի կողմից շաբաթական առնվազն մեկ անգամ հրավիրվող խորհրդակցության ժամանակ:
2. Կենտրոնական բանկի խորհրդի անդամը Կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմի միջոցով Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրում է իրեն հետաքրքրող և պարզաբանման ենթակա հարցերի ցանկը:
3. Կենտրոնական բանկի խորհրդի անդամը խորհրդակցություններում քննարկվելիք հարցերի ցանկի, ինչպես նաև մասնակցող անձանց շրջանակի վերաբերյալ տեղեկատվություններ կարող է ստանալ Կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմի միջոցով:
4. Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կամ նրանց կողմից լիազորված մասնագետները պարտավոր են մասնակցել այդ խորհրդակցություններին և իրենց մասնագիտական գիտելիքներով օժանդակել ԿԲ-ի խորհրդի անդամների պաշտոնեական պարտականությունների կատարմանը:
Գ Լ ՈՒ Խ 9
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 29.
Կենտրոնական բանկի վարչությունը
1. Կենտրոնական բանկի նախագահի կողմից որպես խորհրդակցական մարմին կարող է ստեղծվել Կենտրոնական բանկի վարչություն:
2. Կենտրոնական բանկի վարչությունը ստեղծվում է Կենտրոնական բանկի նախագահին առընթեր: Կենտրոնական բանկի վարչության կազմի մեջ մտնում են`
- Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը,
- վարչության մշտական անդամները,
- վարչության հրավիրված անդամները:
3. Կենտրոնական բանկի վարչության մշտական անդամներն են`
- Կենտրոնական բանկի գլխավոր վարչությունների և վարչությունների պետերը` ի պաշտոնե,
- Կենտրոնական բանկի նախագահի կողմից նշանակվող Կենտրոնական բանկի այլ աշխատակիցները:
4. Կենտրոնական բանկի վարչության նիստերը նախագահում է Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը:
5. Կենտրոնական բանկի վարչության նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության` Կենտրոնական բանկի նախագահի կամ նրա տեղակալի նախաձեռնությամբ:
Հոդված 30.
Կենտրոնական բանկի վարչության իրավասությունը
1. Կենտրոնական բանկի վարչությունն իրավասու է քննարկել`
- դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները,
- Կենտրոնական բանկի կողմից իրականացվող միջոցառումների ծրագրերը,
- Կենտրոնական բանկի խնդիրներին առնչվող այլ հարցեր:
2. Կենտրոնական բանկի վարչության անդամները պարտավոր են մասնակցել վարչության նիստերին, բարեխղճորեն կատարել վարչության հանձնարարականները:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Գ Լ ՈՒ Խ 10
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
Հոդված 31.
Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները
1. Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները նրա մասնաճուղերն ու ներկայացուցչություններն են:
2. Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է հիմնել իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող մասնաճյուղեր և ներկայացուցչություններ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
Հոդված 32.
Կենտրոնական բանկի մասնաճյուղերը
1. Կենտրոնական բանկի մասնաճյուղերը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և Կենտրոնական բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է Կենտրոնական բանկի անունից և վերջինիս կողմից տրված լիազորությունների սահմաններում:
2. Կենտրոնական բանկի մասնաճյուղն ունի իր կանոնակարգը, որը հաստատվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կանոնակարգը սահմանում է`
- մասնաճյուղի անվանումը,
- մասնաճյուղի գտնվելու վայրը,
- մասնաճյուղի ղեկավարների իրավասության շրջանակը, պատասխանատվությունը,
- մասնաճյուղի լիազորությունները, այդ թվում` նրա կողմից իրականցվող գործառնությունները,
- մասնաճյուղի պարտականությունները, պատասխանատվությունը,
- մասնաճյուղի գործունեության վերաբերյալ այլ դրույթներ:
Հոդված 33.
Կենտրոնական բանկի ներկայացուցչությունները
1. Կենտրոնական բանկի ներկայացուցչությունն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը ներկայացնում է Կենտրոնական բանկը, ուսումնասիրում է ֆինանսական շուկան, բանկի անունից կնքում է պայմանագրեր և իրականացնում կանոնակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Ներկայացուցչության կանոնակարգը հաստատում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Հոդված 34. | Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումների լուծարումը |
Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները լուծարվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
Գ Լ ՈՒ Խ 11
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հոդված 35.
Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումները
1. Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումները նրա ներքին կառուցվածքային միավորներն են: Դրանք են`
- գլխավոր վարչություննեըր,
- վարչությունները,
- վարչությունների բաժինները,
- ինքնուրույն բաժինները,
- աշխատանքային խմբերը,
- մշտական և ժամանակավոր հանձնաժողովները:
2. Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումները ստեղծվում և լուծարվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից:
(35-րդ հոդվածը լրաց. 29.11.96 թիվ 61)
Հոդված 36.
Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ղեկավարումը
Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը ղեկավարում են`
- գլխավոր վարչությանը` գլխավոր վարչության պետը,
- վարչությանը` վարչության պետը,
- վարչության բաժինը` վարչության բաժնի պետը,
- ինքնուրույն բաժինը` բաժնի պետը,
- աշխատանքային խմբինը` աշխատանքային խմբի ղեկավարը,
- հանձնաժողովինը` հանձնաժողովի նախագահը (ղեկավարը):
Հոդված 37.
Վարչության պետը, նրա տեղակալը
1. Վարչության պետը նշանակվում է Կենտրոնոկան բանկի նախագահի կողմից:
2. Վարչության պետը կարող է ունենալ տեղակալ, որը նշանակվում է Կենտրոնոկան բանկի նախագահի կողմից` վարչության պետի առաջարկությամբ:
3. Վարչության պետի բացակայության դեպքում կամ նրա կողմից իր պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարիության դեպքում նրա պարտականությունները կատարում է վարչության պետի տեղակալը կամ բաժինների պետերից մեկը:
Հոդված 38.
Վարչության պետի ֆունկցիաները, իրավունքներն ու պարտականությունները
1. Վարչության պետը պատասխանատու է վարչության աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և կոորդինացնելու, վարչության բաժինների գործունեության և հանձնարարված աշխատանքների կատարման համար: Վարչության պետը`
- կազմակերպում է վարչության բաժինների, ինչպես նաև առանձին աշխատակիցների միջև ֆունկցիոնալ պարտականությունների բաշխումը,
- ստորագրում է վարչության կողմից կազմված նամակները (բացի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, Ազգային ժողովի հանձնաժողովներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներին հասցեագրված նամակներից),
- հանձնարարականներ է տալիս վարչության բաժնի պետերին և աշխատակակիցներին,
- առանձին հարցերի քննարկման նպատակով հրավիրում է վարչության խորհրդակցություններ,
- Կենտրոնոկան բանկի նախագահի քննարկմանն է ներկայացնում վարչության կառուցվածքն ու հաստիքացուցակը,
- Կենտրոնոկան բանկի նախագահին եզրակացություն (կարծիք) է ներկայացնում վարչություն աշխատանքի ընդունվող և աշխատանքից ազատվող աշխատակիցների մասին,
- Կենտրոնական բանկի նախագահին առաջարկություններ է ներկայացնում վարչության աշխատակիցներին խրախուսելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին,
- միջոցներ է ձեռնարկում աշխատանքային և կատարողական կարգապահությունն ապահովելու, ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունների պահպանման, վարչության աշխատակիցների մասնագիտական պարտավորությունը բարձրացնելու ուղղությամբ, այդ նպատակով հրավիրում և կազմակերպում է սեմինար պարապմունքներ:
2. Վարչության պետը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` նրան փոխարինող անձը պատասխանատվություն է կրում վարչության աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև նրանց աշխատանքային կարգապահության խախտման համար:
Հոդված 39.
Վարչության բաժնի պետը
1. Վարչության բաժնի պետը ղեկավարվում է վարչության բաժնի ընթացիկ գործունեությունը:
2. Վարչության բաժնի պետն անմիջականորեն ենթարկվում է վարչության պետին:
3. Վարչության բաժնի աշխատակիցների միջև ֆունկցիոնալ պարտականությունների բաշխումն անմիջականորեն իրականացնում է վարչության բաժնի պետը:
Հոդված 40.
Ինքնուրույն բաժնի պետը
1. Ինքնուրույն բաժնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է բաժնի պետը, որն անմիջականորեն ենթարկվում է Կենտրոնական բանկի նախագահին կամ գլխավոր վարչության պետին, եթե տվյալ բաժինը հանդիսանում է գլխավոր վարչության կառուցվածքային միավորը:
2. Բաժնի պետը պատասխանատու է իր ենթարկության տակ գտնվող բաժնի գործունեության համար:
3. Բաժնի աշխատակիցների միջև ֆունկցիոնալ պարտականությունների բաշխումն անմիջականորեն իրականացնում է բաժնի պետը:
Հոդված 41.
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումները
(41-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 42.
Վերստուգիչ խումբ
(42-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 43.
Վերստուգիչ խմբի ֆունկցիաները
(43-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 44.
Վերստուգիչ խմբի հաշվետվությունը
(44-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 45.
Վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչություն
(45-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 46.
Հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման գլխավոր վարչություն
(46-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 47.
Միջազգային կապերի վարչություն
(47-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 48.
Դրամավարկային քաղաքականության վարչություն
(48-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 49.
Միջազգային գործառնությունների վարչություն
(49-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 50.
Հաշվապահական հաշվառման վարչություն
(50-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 51.
Գործառնական վարչություն
(51-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 52.
Էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչություն
(52-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 53.
Իրավաբանական վարչություն
(53-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 54.
Ներքին ֆինանսական շուկայում գործառնությունների վարչություն
(54-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 55.
Անձնակազմի կառավարման բաժին
(55-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 56.
Գրասենյակ
(56-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 57.
Լրատվական կենտրոն
(57-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 58.
Կենտրոնական բանկի աշխատակազմը
(58-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 59.
Կենտրոնական բանկի նախագահի և տեղակալի աշխատակազմը
(59-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 60.
Գործերի կառավարչություն
(60-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 61. Կենտրոնական բանկի դրամագիտական թանգարանը
(61-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 41.
Կենտրոնական բանկի աշխատակիցները
1. Կենտրոնական բանկի աշխատակիցներ են համարվում Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներն ու սպասարկող անձնակազմը:
2. Կենտրոնական բանկի ծառայողներ են համարվում Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման բնագավառում ուղղակիորեն ընդգրկված անձինք:
3. Կենտրոնական բանկի սպասարկող անձնակազմը ներառում է Կենտրոնական բանկի այն աշխատակիցներին, որոնց պարտականություններն ուղղակիորեն չեն առնչվում Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման հետ:
4. Կենտրոնական բանկի ծառայողների և սպասարկող անձնակազմի հաստիքացուցակը, վարձատրության չափը և աշխատանքային պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի նախագահը:
5. Առանձին դեպքերում ԿԲ աշխատակիցները կարող են իրականացնել նաև Կենտրոնական բանկի նախագահի կողմից տրված առանձին հանձնարարականներ:
(Նախկինում` 62 հոդված 29.11.96 թիվ 61)
Հոդված 42.
Կենտրոնական բանկի աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները
1. Կենտրոնական բանկում աշխատելու ընթացքում Կենտրոնական բանկի ծառայողներն առանց Կենտրոնական բանկի նախագահի համաձայնության չեն կարող համատեղությամբ զբաղեցնել պետական այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
2. Կենտրոնական բանկի ծառայողները չեն կարող աշխատել այլ բանկերում կամ լինել դրանց կառավարման մարմինների անդամներ:
3. Կենտրոնական բանկի աշխատակիցները պարտավոր են ենթարկվել ներքին աշխատանքային կարգապահությանը:
4. Կենտրոնական բանկի աշխատակիցները կարող են`
- դրամական ավանդներ պահել ինչպես Կենտրոնական բանկում, այնպես էլ այլ բանկերում.
- ձեռք բերել արժեթղթեր, պարտատոմսեր, լինել այլ կազմակերպական-իրավական ձեռնարկությունների բաժնետերեր և հիմնադիրներ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
(Նախկինում` 63 հոդված 29.11.96 թիվ 61)
Հոդված 43.
Կենտրոնական բանկի աշխատակիցների վարկավորումը
1. Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալին, խորհրդի անդամներին, ԿԲ ծառայողներին արգելվում է առևտրային վարկեր ստանալ այլ բանկերից:
2. Նշված անձինք պարտավոր են Կենտրոնական բանկին հայտնել իրենց կողմից ստացած սույն հոդվածի առաջին մասով չնախատեսված բոլոր այն վարկերի մասին, որոնք Կենտրոնական բանկի կողմից չեն տրամադրված: Նշված վարկերը հաշվառվում են Կենտրոնական բանկում:
(Նախկինում` 64 հոդված 29.11.96 թիվ 61)
Հոդված 44.
Կենտրոնական բանկի աշխատակիցների սոցիալական ապահովությունը
Կենտրոնական բանկը հաստատված ծախսերի նախահաշվի շրջանակներում կարող է իր աշխատակիցների համար ապահովել սննդի, տրանսպորտային և բուժսպասարկման ծախսերի փոխհատուցում, աշխատանքային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, լրացուցիչ կենսաթոշակային երաշխիքներ:
(Նախկինում` 65 հոդված 29.11.96 թիվ 61)
Հոդված 45.
Կենտրոնական բանկի մշտական և ժամանակավոր հանձնաժողովները
1. Առանձին հարցերի քննարկման համար Կենտրոնական բանկի նախագահի կողմից Կենտրոնական բանկում կարող են ստեղծվել մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ:
2. Կենտրոնական բանկի մշտական հանձնաժողովները Կենտրոնական բանկի նախագահի կողմից ստեղծվող, մշտապես (անժամկետ) գործող և Կենտրոնական բանկի խնդիրների իրագործմանն օժանդակող հանձնաժողովներն են:
3. Կենտրոնական բանկի ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքները կրում են ժամանակավոր բնույթ և պայմանավորված են որոշակի աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ: Աշխատանքների կատարումից (ավարտից) հետո հանձնաժողովի աշխատանքները դադարում են:
(Նախկինում` 66 հոդված 29.11.96 թիվ 61)
(45-րդ հոդվածը խմբ. 29.11.96 թիվ 61)
Հոդված 68.
Ֆինանսական հանձնաժողով
(68-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 69.
Կենտրոնական բանկի աշխատակիցների որակավորման (ատեստացիոն) հանձնաժողով
(69-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 70.
Գրանցման և լիցենզավորման հանձնաժողով
(70-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 71.
Դրամավարկային քաղաքականության հանձնաժողով
(71-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 72.
Բանկային օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողով
(72-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 73.
Կենտրոնական բանկի ծառայողների վարկավորման հանձնաժողով
(73-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
Հոդված 74.
Կենտրոնական բանկի դրամագիտական գիտափորձաքննական հանձնաժողով
(74-րդ հոդվածը հանվել է 29.11.96 թիվ 61)
ԲԱԺԻՆ 4
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ
Գ Լ ՈՒ Խ 12
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 46.
Փաստաթղթերի ընդունման և ներկայացման վարչական վարույթը
1. Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը Կենտրոնական բանկ մուտքագրված փաստաթղթերը գործավարի միջոցով ուղարկում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին (վարչություններին)` նշված փաստաթղթերն ուսումնասիրելու և մասնագիտական եզրակացություն տալու համար: Գործավարը փաստաթղթերն ընդունելուց հետո անմիջապես պարտավոր է դրանք հանձնել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին կամ ստորաբաժանման գործավարին:
2. Գործավարը փաստաթղթերի ընդունումը կամ հանձնումը պարտադիր կերպով գրանցում է փաստաթղթերի ընդունման և հանձնման մատյանում (մուտքի, ելքի): Կառուցվածքային ստորաբաժանման կողմից փաստաթղթերը ուսումնասիրվում կամ դրանց վերաբերյալ մասնագիտական եզրակացություն է տրվում փաստաթղթերի մուտք լինելու պահից երեք օրվա ընթացքում: Այդ ժամկետը Կենտրոնական բանկի նախագահի կամ նրա տեղակալի կողմից բացառիկ դեպքերում կարող է երկարացվել միչև հինգ օր: Փաստաթղթերի վերաբերյալ վերջնական եզրակացությունը ստորագրում է կառուցվածքային ստորաբաժանման մասնագետը, դիտասևեռում է ղեկավարը, իսկ վերջինիս բացակայության դեպքում նրա տեղակալը կամ լիազորված անձը:
3. Կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը (նախագծերը) նախապատրաստվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ օրենսդրական ակտերին համապատասխանության վերաբերյալ տրվում է իրավաբանական վարչության մասնագիտական եզրակացությունը, որից հետո միայն փաստաթղթերը (նախագծերը) ներկայացնում են Կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը:
4. Կենտրոնական բանկի աշխատակիցները պատասխանատվություն են կրում իրենց տնօրինությանը հանձնաված փաստաթղթերի ամբողջականության և դրանց հետ կապված ընթացակարգի պահպանման համար:
(Նախկինում` 75 հոդված 29.11.96 թիվ 61)
Հոդված 47.
Վարչական վարույթը նախնական հավանություն տալու փուլում
1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածով նախատեսված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը քննում է լիցենզիա ստանալու նախնական հավանության միջնորդագիրը և նախնական հավանություն է տալիս կամ մերժում միջնորդագիրը:
2. Փաստաթղթերի ընդունման պահից հետո մեկօրյա ժամկետում, դրանք ուղարկվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին (վարչություններին), որոնք պարտավոր են հնգօրյա ժամկետում ստուգել ներկայացված փաստաթղթերի պատշաճությունը, համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին և տալ մասնագիտական եզրակացություններ:
3. Կառուցվածքային ստորաբաժանումների (վարչությունների) կողմից տրված մասնագիտական եզրակացությունների հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է բանկին տալ լիցենզիա ստանալու նախնական հավանություն կամ մերժել միջնորդագիրը` եռօրյա ժամկետում դիմողին տեղեկացնելով որոշման մասին:
(Նախկինում` 76 հոդված 29.11.96 թիվ 61)
Հոդված 48.
Վարչական վարույթը գրանցման փուլում
1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի թիվ 1 մասով նախատեսված ամբողջական և բավարար փաստաթղթերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցում է բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը և կանոնադրական հիմնադրամի համալրման համար բացում է բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի թղթակցային հաշիվ: Ներկայացված փաստաթղթերի ամբողջական և բավարար լինելը որոշվում է Կենտրոնական բանկի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների (վարչությունների) մասնագիտական եզրակացությունների հիման վրա:
2. Կենտրոնական բանկ ներկայացված ոչ ամբողջական և ոչ բավարար փաստաթղթերը հետ են ուղարկվում շահագրգիռ բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին, իսկ կրկնակի ներկայացման դեպքում բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման ընթացակարգը վերսկսվում է:
3. Կենտրոնական բանկը բանկի կամ օտարերկրյա բանկի գրանցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի կողմից որոշում կայացնելուց հետո եռօրյա ժամկետում տալիս է գրանցման վկայական, իսկ հնգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է ձեռնարկությունների գրանցումն իրականացնող մարմնին վերջինիս կողմից բանկի կամ օտարերկրյա բանկի գրանցման մասին գրառում կատարելու համար:
(Նախկինում` 77 հոդված 29.11.96 թիվ 61)
Հոդված 49.
Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման վարչական վարույթ
1. Կենտրոնական բանկը գրանցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող մասնաճյուղերը և ներկայացուցչությունները` հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածով նախատեսված փաստաթղթերն ու պայմանները:
2. Մասնաճյուղ կամ ներկայացուցչություն բացելու մասին միջնորդագիրը ստանալուց հետո եռամսյա ժամկետում Կենտրոնական բանկը քննում է միջնորդագիրը և գրանցում է բանկի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը: Գրանցումը մերժելու դեպքում Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում մերժման հիմքերի մասին տեղեկացնում է բանկին: Բանկի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գրանցելու մասին որոշում ընդունելուց հետո Կենտրոնական բանկը եռօրյա ժամկետում տալիս է գրանցման վկայական և հնգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է ձեռնարկությունների գրանցումն իրականացնող մարմնին` վերջինիս բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին գրառում կատարելու մասին:
3. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման համար նախատեսված փաստաթղթերի քննումը և Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության ստուգումը իրականացվում է նախնական հավանության վարույթի համար սահմանված ժամկետներում:
(Նախկինում` 78 հոդված 29.11.96 թիվ 61)
Հոդված 50.
Վարչական վարույթը լիցենզիա տալու փուլում
1. Լիցենզիա ստանալու համար դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցված բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին լիցենզիա է տալիս, եթե բավարարվել են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածով նախատեսված պայմանները: «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածի թիվ 1 մասում նշված ժամկետում Կենտրոնական բանկ չդիմելու դեպքում Կենտրոնական բանկից տրված նախնական հավանությունն ու գրանցումը ուժը կորցնում են:
2. Նախնական հավանությունն ու գրանցումը ուժը կորցնելու դեպքում Կենտրոնական բանկը հնգօրյա ժամկետում ծանուցում է ձեռնարկությունների գրանցում իրականացնող մարմնին` վերջինիս կողմից բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցումը ուժը կորցնելու մասին գրառում կատարելու համար:
3. Հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունների ընդունման պահից հետո` մեկօրյա ժամկետում, դրանք ուղարկվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին (վարչություններին), որոնք պարտավոր են հնգօրյա ժամկետում ստուգել ներկայացված փաստաթղթերի պատշաճությունը, համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին և տալ մասնագիտական եզրակացություններ:
4. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածով նախատեսված հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունները ստանալու պահից հետո մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը պարտավոր է գրանցել փոփոխությունները կամ մերժել գրանցումը` եռօրյա ժամկետում բանկին տեղեկացնելով մերժման հիմքերի մասին:
(Նախկինում` 79 հոդված 29.11.96 թիվ 61)
Գ Լ ՈՒ Խ 13
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ
Հոդված 51.
Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները
1. Ծառայողական գաղտնիք են կազմում Կենտրոնական բանկի աշխատակիցներին, իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայտնի դարձած տեղեկությունները, բացառությամբ`
- հրապարակված կամ այլ կերպ տարածված տեղեկությունների,
- բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնց բովանդակությունը, բացահայտման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
2. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի մյուս անդամները և աշխատակիցները չեն կարող հրապարակել կամ այլ կերպ տարածել ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները, ինչպես նաև օգտագործել նման տեղեկությունները շահադիտական նպատակներով:
(Նախկինում` 80 հոդված 29.11.96 թիվ 61)
Հոդված 52.
Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ցանկը
1. Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության իրականացմանը վերաբերող ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները`
- դրամավարկային, արժութային, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի վերահսկման և կարգավորման ոլորտներին վերաբերող այն տվյալներն ու փաստաթղթերը, որոնք արվել են, սակայն դեռ չեն հաստատվել Կենտրոնական բանկի խորհրդի կամ ղեկավարության կողմից,
- Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի արտարժութային պահուստների ծավալներին և դրանց կառավարմանը, ինչպես նաև արտաքին պետական պարտքի սպասարկմանն առնչվող տեղեկությունները,
- Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հանդեպ առանձին սեկտորների (Հայաստանի Հանրապետության կառավարություն, առևտրային բանկեր) պարտավորությունների մնացորդների և շարժի վերաբերյալ տվյալները,
- ֆինանսական շուկայում իրականացվող գործառնությունների ծավալների և ձևավորված տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկությունները
- մակրոտնտեսական և դրամավարկային հիմնական ցուցանիշների` սղաճի, դրամական զանգվածի, դրամի շրջապտույտի արագության, դրամական բազմապատկչի և այլն, գծով դրամավարկային քաղաքականության վարչության կողմից կատարած կանխատեսումներն ու ծրագրավորումները,
- էկոնոմետրիկական հետազոտությունների հիման վրա մշակված մոդելներն ու դրանց կիրառման սկզբունքները:
2. Բանկային վերահսկողության տվյալներին վերաբերող ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները`
- նոր բանկ, օտարերկրյա բանկի մասնաճյուղ հիմնադրելիս բանկային լիցենզիայի նախնական հավանություն ստանալու համար Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերը,
- բանկերի, դրանց, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցման համար Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերը,
- բանկերի ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման համար կազմված տեստերը,
- այլ անձանց լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերը,
- բանկերի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և տեղեկանքները` բացառությամբ համապատասխան ենթակա հաշվետվությունների և տեղեկանքների,
- կոնկրետ բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների հիման վրա կատարված վերլուծությունների և մոնիտորինգի արդյունքները,
- առանձին բանկի վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած անհատական որոշումը` բացի պատժամիջոց կիրառելու կամ չկիրառելու մասին որոշումից,
- բանկերում, դրանց մասնաճյուղերում, գործառնական գրասենյակներում (կետերում), ներկայացուցչություններում վերստուգումների արդյունքներով կազմված հաշվետվությունը,
- այլ անձանց վերստուգումների իրականացման արդյունքներով կազմված հաշվետվությունը,
- բանկերի վերակազմավորման (միաձուլման, վերափոխման, ինքնալուծարման) համար Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերը,
- բանկի անվճարունակության հիմքերի բացահայտման վերաբերյալ վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության եզրակացությունը,
- արտաքին (փաստաթղթային) վերահսկողության արդյունքներով բանկերի ռեյտինգները:
3. Ծառայողական գաղտնիք կազմող այլ տեղեկություններն են`
- Կենտրոնական բանկի խորհրդի փակ նիստերում քննարկվող հարցերը,
- հայկական դրամի պատրաստման տեխնոլոգիան, պաշտպանունակության հատկանիշները, ինչպես նաև Կենտրոնական բանկի պահուստներում առկա դրամի քանակը,
- շրջանառության մեջ գտնվող դրամանիշերի տեսակային կառուցվածքը,
- շենքերի կամ շինությունների կառուցվածքները և հատակագծերը (գծագրերը), որտեղ գտնվում են Կենտրոնական բանկի պահուստները, ինչպես նաև շենքերի, շինությունների կառուցման տեխնոլոգիան,
- այլ բանկերում ներդրված ավանդները (դեպոզիտներ),
- նախապատրաստվող մրցույթները, տենդերները, մինչև դրանց պաշտոնական հայտարարումը,
- Կենտրոնական բանկի կողմից կնքվող գործարքները և պայմանագրերը, որոնք կնքվում են Կենտրոնական բանկի խնդիրներն իրականացնելու նպատակով և Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, հրապարակման ենթակա չեն` բացառությամբ հաճախորդների հետ կնքվող գործարքների (պայմանագրեր)`
- գործարքի (պայմանագրի) պայմանները, ներառյալ գները,
- պայմանագրի առարկան,
- պայմանագրի հատուկ պայմանները (զեղչեր, հավելավճարներ, օպցիոններ և այլն),
- գործարքի (պայմանագրի) այլ պայմանները: Կենտրոնական բանկի կողմից նախապատրաստվող և վարվող բանակցությունները` բանակցությունների առարկան, պայմանները, որոնք Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ենթակա չեն հրապարակման: Կենտրոնական բանկի համակարգչային համակարգում գոյություն ունեցող այն տեղեկությունները, որոնք վերաբերվում են սույն հոդվածի կետերին:
- Կենտրոնական բանկի կողմից մշակված էլեկտրոնային համակարգերի անվտանգությունը ապահովող արարողակարգերի տեխնոլոգիան,
- վերստուգման ընթացքում բանկի ծառայողներին հայտնի դարձած բանկերի համար բանկային գաղտնիք հանդիսանող տեղեկությունները,
- պետական արժութային պահուստների չափը, կառուցվածքը և կառավարումից ստացված եկամուտները կամ վնասները,
- վարկային ավանդների ներգրավումը, ռեպո-համաձայնագրերի կնքումը, արժեթղթերի աճուրդների արդյունքներով հաղթող ճանաչված բանկերի անվանումները,
- ԿԲ կողմից Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալին, խորհրդի մյուս անդամներին և ծառայողներին տրամադրված վարկերի ծավալները, ժամկետները, տոկոսադրույքները,
- Կենտրոնական բանկի կողմից Կառավարությանը տրամադրված վարկերի ծավալները, ժամկետները, տոկոսադրույքները,
- Կենտրոնական բանկում ի պահ ընդունված և գրավադրված պետական արժեթղթերի ծավալները,
- Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ այլ տեղեկությունները:
(Նախկինում` 81 հոդված 29.11.96 թիվ 61)
Հոդված 53.
Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության աստիճանները
1. Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն ըստ գաղտնիության աստիճանի դասակարգվում են`
- գաղտնի տեղեկություններ,
- հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ:
2. Գաղտնի տեղեկությունների թվին դասվում են սույն կանոնադրության 82 հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, ինչպես նաև 3-րդ մասի 1, 2, 3, 4 կետերում նշված տեղեկությունները:
(Նախկինում` 82 հոդված 29.11.96 թիվ 61)
Հոդված 54. | Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործումը |
1. Կենտրոնական բանկի աշխատակիցները պարտավոր են պաշտոնական պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց հայտնի դարձած ծառայողական գաղտնիք հանդիսանող տեղեկություններն օգտագործել դրանց նպատակային նշանակությանը համապատասխան: 2.Կենտրոնական բանկի աշխատակիցները չեն կարող`
- ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություներն օգտագործել շահադիտական նպատակով,
- ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը փոխանցել այլ աշխատակցի,
- կատարել այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը կարող են փոխանցվել այլ անձանց, կորչել,
- ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը դուրս հանել Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակից, իսկ տարածքային ստորաբաժանման առկայության դեպքում տարածքային ստորաբաժանման սահմաններից:
3. Սույն հոդվածի իմաստով ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների շահադիտական նպատակով օգտագործումը ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման ընթացքում ստացված նյութական շահն է, նյութական շահի ստացման մտադրությունը կամ առանձին անձանց, բանկի կամ այլ կազմակերպության հետ հարաբերություններում նպաստավոր պայմանների ստեղծումը:
(Նախկինում` 83 հոդված 29.11.96 թիվ 61)
Հոդված 55.
Ըստ գաղտնիության աստիճանի ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը
1. Գաղտնի տեղեկություններիը կարող են հրապարակվել կամ տրամադրվել միայն`
- Կենտրոնական բանկի նախագահի գրավոր թույլատրությամբ,
- այն անձի կամ կազմակերպության համաձայնությամբ, որին այդ տեղեկությունը վերաբերվում է, եթե տվյալ գաղտնիքը հանդիսանում է բացառապես տվյալ անձի կամ կազմակերպության իրավունքը կամ արտոնությունը,
- դատարանի որոշմամբ կամ լիազորված այլ մարմինների` իրենց իրավասության սահմաններում ընդունված որոշման հիման վրա:
2. Հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները կարող են տրամադրվել`
- սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում,
- Կենտրոնական բանկի վերստուգիչ և արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպությանը,
- Կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի մյուս անդամի կամ աշխատակցի շահերը դատավարության կամ այլ վարույթի ընթացքում պաշտպանելու նպատակով:
3. Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման կամ տրամադրման անհրաժեշտություն առաջանալու դեպքում Կենտրոնական բանկի աշխատակիցները կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջնորդությամբ դիմում են Կենտրոնական բանկի նախագահին, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման կամ տրամադրման գրավոր թույլտվություն ստանալու համար:
4. Այն դեպքում, երբ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունը հանդիսանում է որևէ անձի կամ կազմակերպության բացառիկ իրավունքը կամ արտոնությունը, Կենտրոնական բանկի աշխատակիցը փակ նամակով դիմում է տվյալ անձին կամ կազմակերպությանը` տեղեկության հրապարակման կամ տրամադրման համաձայնություն ստանալու համար:
5. Դատարանի որոշմամբ կամ լիազորված այլ մարմինների` իրենց իրավասության սահմաններում ընդունված որոշման հիման վրա, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրվում են անվերապահորեն:
6. Կենտրոնական բանկի վերստուգիչ խմբին և արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպությանը ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են տրամադրվել առանց Կենտրոնական բանկի նախագահի կամ խորհրդի գրավոր թույլտվության:
7. Կենտրոնական բանկի նախագահի կողմից ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը կամ տրամադրումը կարող է իրականացվել Կենտրոնական բանկի խորհրդի գրավոր թույլտվությամբ:
(Նախկինում` 84 հոդված 29.11.96 թիվ 61)
Հոդված 56.
Պատասխանատվությունը ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման և հրապարակման կարգը խախտելու համար
1. Կենտրոնական բանկի աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները ստանձնելու պահին նախազգուշացվում են ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման կամ հրապարակման կարգի պահպանման և այդ կարգը խախտելու դեպքում պատասխանատվության վերաբերյալ:
2. Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման և հրապարակման կարգը խախտելու համար Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի, խորհրդի անդամների կամ աշխատակիցների նկատմամբ կարող են կիրառվել`
- նախազգուշացում,
- աշխատանքից ազատում:
3. Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման կամ հրապարակման կարգը դիտավորյալ խախտելու դեպքում կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պատժամիջոցը:
4. Ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման կամ հրապարակման կարգը անզգուշությամբ խախտելու դեպքում կարող է կիրառվել սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեեսված պատժամիջոցը: Մեկ տարվա ընթացքում այդպիսի խախտում մեկից ավելի անգամ թույլ տալու դեպքում կիրառվում է հոդվածի 2-րդ կետով նախատեսված պատժամիջոցը:
5. Սույն հոդվածով նախատեսված պատժամիջոցներից որևե մեկի կիրառման փաստը չի ազատում ՀՀ օրենքներով և իրավական այլ ակտերով նախատեսված պատասխանատվությունից:
(Նախկինում` 85 հոդված 29.11.96 թիվ 61)