«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2000 թվականի N 81
քաղ. Երևան
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 19-ի «Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը ստեղծված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպման մասին» N 169 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Հանրապետական մարզաառողջարարական գլխավոր միավորում» պետական բյուջետային կազմակերպությունը վերակազմակերպել «Մարզական գույքի և ապրանքների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերության:
2. «Մարզական գույքի և ապրանքների արտադրություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 23-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |