«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
29 դեկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 1995 թվականի N 124
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՉ ՏԱՐԻՖԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարեփոխումների խորացման, արտաքին տնտեսական գործունեության հետագա ազատականացման և պետական կարգավորման կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման միասնական կարգ:
Նշված կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման գործառնությունների վրա, եթե Հայաստանի Հանրապետության միջպետական և միջկառավարական համաձայնագրերով այլ բան չի նախատեսված:
2. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման միասնական կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տնտեսավարող բոլոր սուբյեկտների վրա` անկախ սեփականության ձևից և պետական գրանցման վայրից (բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով նախատեսված դեպքերի):
3. Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանումը և ներմուծումը կատարվում է ազատ, առանց հատուկ թույլտվությունների` բացառությամբ սույն որոշման 5, 6, 7, 8 և 9-րդ կետերով նախատեսված դեպքերի:
4. (կետն ուժը կորցրել է 21.04.99 N 248)
5. Սահմանել, որ «Դեղամիջոցներ 13.02, 29.38, 29.41, 30.03, 30.04» ապրանքատեսակների ներմուծումը, ինչպես նաև «Դեղամիջոցներ 05.10, 12.11, 13.02, 29.38, 29.41, 30» ապրանքատեսակների արտահանումը կատարվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տված եզրակացությունների հիման վրա:
6. Սահմանել, որ «Բույսերի պահպանության համար քիմիական միջոցներ 38.08» ապրանքատեսակների ներմուծումը կատարվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության տված եզրակացությունների հիման վրա:
7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքի մեջ մտնող վայրի կենդանիների և բույսերի արտահանումը կատարվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության տված եզրակացությունների հիման վրա:
8. Զինամթերքի, ռազմական տեխնիկայի և դրանց արտադրության համար կոմպլեկտավորվող իրերի, պայթուցիկ նյութերի, միջուկային նյութերի (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութերը) տեխնոլոգիաների, սարքավորումների, տեղակայանքների, հատուկ ոչ միջուկային նյութերի և դրանց հետ կապված ծառայությունների, իոնացնող ճառագայթման աղբյուրների, թմրադեղերի արտահանման և ներմուծման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Առողջապահության բնագավառում օգտագործվող կարճ երաշխիքային ժամկետ ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրների (սարքավորումներ, ռադիոակտիվ նյութեր, պատրաստուկներ) արտահանման և ներմուծման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` արտահանման ժամանակ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
(8-րդ կետը փոփ. 25.09.96 N 315, լրաց. 24.07.97 N 290)
9. Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող տարիֆային և ոչ տարիֆային կարգավորման ենթակա ապրանքների` երրորդ երկրներ վերաարտահանման թույլտվությունը տալիս է միայն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) առկայության դեպքում:
(9-րդ կետը փոփ. 14.12.98 N 800)
10. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ապրանքի ծագման երկրում տարիֆային և ոչ տարիֆային կարգավորման ենթակա ապրանքների վերաարտահանման դեպքում հիմք ընդունել համապատասխան երկրի լիազորված մարմնի տված թույլտվությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) առկայության դեպքում:
11. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը`
ա) իրագործել Եվրոպական միության երկրներ արտահանվող տեքստիլ ապրանքների լիցենզավորումը` համաձայն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական տնտեսական համագործակցության երկրների միջև տեքստիլ ապրանքների առևտրի մասին կնքված համաձայնագրի.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 21.04.99 N 248)
(11-րդ կետը փոփ. 14.12.98 N 800, 21.04.99 N 248)
12. (կետն ուժը կորցրել է 21.04.99 N 248)
13. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` երկշաբաթյա ժամկետում մշակել սույն որոշման 5, 6 և 7-րդ կետերով սահմանված եզրակացություններ տալու կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:
14. (կետն ուժը կորցրել է 21.04.99 N 248)
15. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներմուծման և արտահանման լիցենզավորման կարգի մասին» N 17 որոշումը, բացառությամբ 3-րդ կետի «ա» ենթակետի:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 29-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է ՀՀ կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
Այն ապրանքների (աշխատանքների, ծառայությունների), որոնց արտահանման գները վերահսկում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը
(Ցանկն ուժը կորցրել է 21.04.99 N 248)
Ձև
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետությունում չարտադրված սեվ եվ գունավոր մետաղների արտադրանքի, դրանց ջարդոնի եվ թափոնի, որոնց արտահանման գները վերահսկում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը
Արտադրանքի անվանումը |
Նվազագույն հսկիչ գինը (ԱՄՆ-ի դոլար / տոննա) |
1 |
2 |
1. Գունավոր մետաղներ
|
|
պղինձ-համաձուլվածքներ բրոնզի գլանվածք լատունի գլանվածք
|
|
պղինձ-գլանվածք
|
|
պղնձի ջարդոն և թափոն պղնձի պարունակությունը 99.85-99.95 % պղնձի պարունակությունը 95-99 % պղնձի հրաթեփ (օքսիդաթաղանթ) և այլ թափոններ պղնձի պարունակությունը 83 % պղնձի պարունակությունը 84-86 % պղնձի պարունակությունը 87 %
|
|
ալյումին-առաջնային ալյումին-համաձուլվածքներ ալյումին-գլանվածք թիթեղ 0.8-1.0 մմ, ճկված թիթեղ թիթեղ 1 մմ-ից բարձր
|
|
ալյումին-ջարդոն և թափոն ալյումինի պարունակությունը 99.5-99.7 % ալյումինի պարունակությունը 90.0-99.5 % ալյումինի տաշեղներ` մետաղական ալյումինի ելքը ոչ պակաս 79 % ալյումինե փայլաթիթեղի թափոններ (մետաղական ալյումինի ելքը ոչ պակաս 75 %) մալուխային թափոններ մեկուսիչներով` ալյումինի պարունակությունը 50.0-90.0 %
|
|
ցինկ-առաջնային (ձուլակոճղ, ձուլակտոր)-Ց0, Ց1 կապար-առաջնային (ձուլակոճղ, ձուլակտոր)-Կ1 անագ-առաջնային (ձուլակոճղ, ձուլակտոր)-Ա1 տիտանի տաշեղներ-տիտանի պարունակությունը 88-90 % մոլիբդենի խտանյութ մոլիբդենի պարունակությունը 47-50 % մոլիբդենի պարունակությունը 50-51 % մոլիբդենի համաձուլվածք մոլիբդենի պարունակությունը 48-51 %
|
|
2. Սև մետաղի արտադրանք թիթեղ 10 մմ և բարձր
|
|
3. Սև մետաղի ջարդոն և թափոն |
(FOB սահման) կամ (FXW վաճառողի պահեստից` բացառությամբ Զանգեզուրի տարածաշրջանի) |
4. Խառատային և ֆրեզերային արտադրության թափոններ (տաշեղների, խարտուքների և այլն) |