«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2003 թվականի N 194-Ա
ՄՈՍԿՎԱՅԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում հեռակառավարման ուսուցման կազմակերպումն արդիականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի տնօրինության` Ա. Արզումանյան փողոցի N 5 հասցեում գտնվող N 122 միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքը` 1300 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, 20 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղին:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` 1-ամսյա ժամկետում Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|