ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2006 թվականի N 492-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 802-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության գլխավոր մասնագետի N 16 (ծածկագիրը` 02-2.2-6) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) ունի «Էներգետիկայի մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին», «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Լիցենզավորման մասին», «Համապատասխանության գնահատման մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի վարիչի N 143 (ծածկագիրը` 02-2.1-7), բաժնի գլխավոր մասնագետների NN 144, 146, 147 (ծածկագրերը` 02-2.3-13, 02-2.3-15, 02-2.3-16), առաջատար մասնագետի N 148 (ծածկագիրը` 02-3.2-10) և առաջին կարգի մասնագետի N 150 (ծածկագիրը` 02-4.1-4) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) ունի «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն».
գ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի N 91 (ծածկագիրը` 02-2.2-47) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի VI բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ) ունի «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» N 333-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|