Գլխավոր տեղեկություն
Номер
N 13
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.1996-01.01.1997)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.01.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.01.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.01.1996
Дата вступления в силу
15.01.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
15 հունվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 1996 թվականի N 13

քաղ. Երևան

 

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 79-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ մինչև 1995 թվականի հուլիսի 25-ը Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս հանրապետական ու տարածքային մարմինների կողմից ընդունված կամ տեղայնացված և գործող գերատեսչական նորմատիվ ակտերը ենթակա են պետական գրանցման մինչև 1997 թվականի հունվարի 1-ը:

Նշված ժամկետում չգրանցված գերատեսչական նորմատիվ ակտերը 1997 թվականի հունվարի 1-ից համարվում են ուժը կորցրած:

(2-րդ կետը փոփ. 01.06.96 N 164)

3. Սահմանել, որ 1995 թվականի հուլիսի 25-ից հետո Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս հանրապետական ու տարածքային մարմինների ընդունած գերատեսչական նորմատիվ ակտերն իրավաբանական ուժ չունեն, եթե սահմանված կարգով չեն գրանցվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել ֆինանսական միջոցներ` պետական գրանցման ներկայացված գերատեսչական նորմատիվ ակտերի հաշվառման և համակարգման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև այդ նպատակով տեխնիկական միջոցների ձեռքբերման համար:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 10-օրյա ժամկետում հաստատել և Հայաստանի Հանրապետության նախարարություններին ու գերատեսչություններին ուղարկել այն ակտերի ցանկը, որոնք ենթակա չեն պետական գրանցման:

6. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1996 թ.
հունվարի 15-ի N 13 որոշմամբ

Կ Ա Ր Գ

 

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների, (այսուհետև նախարարություններ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների (այսուհետև գերատեսչություններ) կողմից ընդունված նորմատիվ ակտերի (այսուհետև գերատեսչական նորմատիվ ակտեր) պետական գրանցման, վերագրանցման, գրանցման մերժման և ուժի մեջ մտնելու կարգը:

2. Պետական գրանցման են ենթակա Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների կողմից ընդունված այդ թվում «Պաշտոնեական օգտագործման համար», «Հրապարակման ոչ ենթական» կամ «Գաղտնի» գլխագիր ունեցող այն նորմատիվ ակտերը, որոնք պարտադիր են կատարման

ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների և պետական կառավարման հանրապետական ու տարածքային մարմինների համար.

բ) բանկերի ու ֆինանսավարկային այլ կազմակերպությունների համար.

գ) պետական և ոչ պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար.

դ) հասարակական, հասարակական-քաղաքական, կրոնական և այլ կազմակերպությունների համար.

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար:

3. Պետական գրանցման ենթակա չեն նորմատիվ բնույթ չունեցող ակտերը, այդ թվում

ա) առանձին կոնկրետ ձեռնարկության կամ ձեռնարկությունների, հիմնարկի կամ հիմնարկների, կազմակերպության կամ կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացու կամ քաղաքացիների` վերաբերյալ ընդուված ակտերը.

բ) առանձին կոնկրետ ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը, ինչպես նաև քաղաքացուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տույժերի, տուգանքների կամ այլ պատժամիջոցների ենթարկելու վերաբերյալ ընդուված ակտերը:

Պետական գրանցման ենթակա չեն նաև ստանդարտները, շինարարական նորմերը և կանոնները, տեխնիկական պայմանները, դեղագրքերը (ֆարմակոպեա):

(3-րդ կետը լրաց. 11.09.96 N 290)

4. Գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունվում են կանոնադրության, կանոնների, կարգի, հրահանգի, պարզաբանման, մեթոդական կամ հրահանգչական նամակի ձևով և հաստատվում են համապատասխան նախարարության կամ գերատեսչության ղեկավարի հրամանով:

Համատեղ ընդուվող գերատեսչական նորմատիվ ակտերը պետք է հաստատված լինեն այն ընդունող յուրաքանչյուր նախարարության, գերատեսչության ղեկավարի հրամանով:

Համատեղ ընդուվող գերատեսչական նորմատիվ ակտերը պետական գրանցման պետք է ներկայացնի հիմնական կատարող հանդիսացող նախարարությունը կամ գերատեսչությունը: Եթե հիմնական կատարող սահմանված չի, ապա գերատեսչական նորմատիվ ակտը պետական գրանցման պետք է ներկայավնի այբենական կարգով առաջինը համարվող նախարարությունը կամ գերատեսչությունը:

Այն գերատեսչական նորմատիվ ակտերը, որոնց ընդունման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսնաված է պետական կառավարման այլ մարմնի (մարմինների) հետ համաձայնեցում, գրանցման են ներկայացվում այդ մարմնի (մարմինների) հետ համաձայնեցնելուց հետո:

Գերատեսչության կողմից ընդունված գերատեսչական նորմատիվ ակտերը պետք է համաձայնեցվեն վերադաս պետական կառավարման մարմնի ղեկավարի հետ:

(4-րդ կետը փոփ. 11.09.96 N 290)

5. Գերատեսչական նորմատիվ ակտերը պետք է ունենան անվանում, պետական գրանցման համար (թիվ), դասակարգված լինեն բաժինների ու կետերի: Գերատեսչական նորմատիվ ակտերի նախաբանում կամ առանձին կետում պետք է նշվի, թե Հայաստանի Հանրապետության որ օրենսդրական ակտի համաձայն և ինչ նպատակով է ընդունվում տվյալ ակտը:

6. Գերատեսչական նորմատիվ ակտերը պետք է բխեն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության օրենքներից, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերից և կարգադրություններից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Գերագույն խորհրդի որոշումներից, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներից:

7. Գերատեսչական նորմատիվ ակտերը

ա) պետք է պարունակեն միայն այնպիսի նորմեր, որոնց սահմանման իրավունքը վերապահված է տվյալ նախարարությանը կամ գերատեսչությանը.

բ) չպետք է սահմանեն նորմեր, որոնք կարող են սահմանափակել կամ սահմանափակում են ձեռնարկությունների, հիմնակների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսնված իրավունքներն ու արտոնությունները:

8. Ոչ պետական ձեռնարկությունների, հիմնակների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար պարտադիր կատարման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտերը կարող են ընդունվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նրանց համար սահմանված իրավունքների և պարտականությունների իրականացման կարգի պարզաբանման ու հստակեցման նպատակով:

9. Պետական գրանցման համար գերատեսչական նորմատիվ ակտը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն է ներկայացվում կից նամակով, երեք օրինակիցÿ կարված և կնքված նախարարության կամ գերատեսչության կնիքով:

10. Գերատեսչական նորմատիվ ակտին կից պետք է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվի

ա) համապատասխան նախարարության, գերատեսչության ղեկավարի հրամանի պատճենը.

բ) գերատեսչական նորմատիվ ակտն ընդունելու կապակցությամբ նախկինում տվյալ նախարարության կամ գերատեսչության կողմից ընդունված ուժը կորցնելու կամ փոփոխման ենթակա ակտերի ցանկըÿ նախատեսնվող փոփոխությունների հետ միասին:

11. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցումը կամ մերժումը կատարում է նախարարությունում դրա մուտքագրման օրվանից սկսած 15 օրվա ժամկետում և այդ մասին 5 օրվա ժամկետում հայտնում է համապատասխան նախարարությանը կամ գերատեսչությանը: Եթե սույն կետում սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարարդատության նախարարությունը չի գրանցում կամ չի մերժում գերատեսչական նորմատիվ ակտի պետական գրանցումը, ապա գերատեսչական նորմատիվ ակտն ընդունող նախարարության կամ գերատեսչության ղեկավարն իրավունք ունի իր հրամանով իրավաբանական ուժ տալ գերատեսչական նորմատիվ ակտին:

 12. Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցումը կատարվում է գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրացամատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրացամատյանի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

13. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը գերատեսչական նորմատիվ ակտի պետական գրանցումը կարող է մերժվել, եթե այն չի բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ սույն կարգի պահանջներից: Գերատեսչական նորմատիվ ակտի պետական գրանցման մերժման մեջ նշվում են թե Հայաստանի Հանրապետության օրենսդրական որ ակտին կամ սույն կարգի որ կետերին (կետին) է հակասում գերատեսչական նորմատիվ ակտը կամ նրա առանձին կետերը (կետը):

14. Եթե նախարարությունը կամ գերատեսչությունը համաձայն չի գերատեսչական նորմատիվ ակտի մերժման մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության որոշմանը, ապա նա կարող է այն գանգատարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին, որի որոշումը վերջնական է:

15.Պետական գրանցումը մերժված գերատեսչական նորմատիվ ակտը կրկին պետական գրանցման պետք է ներկայացվի սույն կարգին համապատասխան:

16. (կետն ուժը կորցրել է 23.12.96 N 382)

17. Գրանցված գերատեսչական նորմատիվ ակտի երկու օրինակները վերադարձվում է ակտը ընդունած նախարարությանը կամ գերատեսչությանը, իսկ մեկ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` հաշվառման և համակարգման համար:

18. Գերատեսչական նորմատիվ ակտերը գործում են գրանցման պահից սկսած հինգ տարի ժամկետով: Նշված ժամկետը լրանալուց հետո գերատեսչական նորմատիվ ակտը ենթակա է վերագրանցման:

Սույն կետով սահմանված ժամկետում չվերագրանցված գերատեսչական նորմատիվ ակտերը համարվում են ուժը կորցրած:

19. Գերատեսչական նորմատիվ ակտերը վերագրանցվում, դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվում են սույն կարգին համապատասխան:

20. Գերատեսչական նորմատիվ ակտն ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կամ ակտն ընդունող նախարության կամ գերատեսչության ղերավարի հրամանովÿ որոշումը կամ հրամանն ընդունելու պահից, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կամ նախարարության, գերատեսչության հրամանով այլ ժամկետ սահմանվծ չէ:

21. Գերատեսչական նորմատիվ ակտը ուժը կորցնելու մասին նախարարության կամ գերատեսչության ղեկավարի հրամանի պատճենը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ուղարվում այն ընդունելու օրվանից 3-օրվա ժամկետում:

22. Գերատեսչական նորմատիվ ակտերի հրատարակման և բազմացման ժամանակ պետք է նշվեն դրա պետական գրանցման տարեթիվը և համարը (թիվը):

23. Պետական գրանցում ստացած գերատեսչական նորմատիվ ակտի վերջում կատարվում է հետևյալ բովանդակությամբ գրառում. «Գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարարդատության նախարարության կողմից 19--թ, (--------) (----) գրանցման N (թիվ)»:

(կարգը լրաց., փոփ. 11.09.96 N 290, փոփ. 23.12.96 N 382)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան