«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006074
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14 փետրվարի 2006 թ. |
N 64-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎՌԱՄՇԱՊՈՒՀ ԱՐՔԱ» ԵՎ «ՍԱՀԱԿ Ա ՊԱՐԹԵՎ» ԱՐԾԱԹՅԱ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2006 թվականի մարտի 31-ից շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 19-ի թիվ 126-Ն որոշմամբ թողարկված յուրաքանչյուրը 100 դրամ անվանական արժեքով «Վռամշապուհ արքա» և «Սահակ Ա Պարթև» արծաթյա հուշադրամները, որոնց նկարագրությունները ներկայացված են համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 |
Հաստատված է |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Վռամշապուհ արքային նվիրված 100 դրամ անվանական արժեքով արծաթյա հուշադրամի
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի կապակցությամբ թողարկել է արծաթյա հուշադրամ՝ նվիրված Վռամշապուհ արքային:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև երկու տողով անվանական արժեքի մակագրությունն է՝ «100» և «ԴՐԱՄ»: Ամբողջը ընդգրկված է շրջանի մեջ, որի շուրջ գծավոր եզերք է: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2005»:
Հուշադրամի դարձերեսի ձախ մասում Վռամշապուհ արքայի պատկերն է, իսկ աջ մասում՝ Մեսրոպյան այբուբենի պատկերը: Վռամշապուհ արքայի պատկերից ձախ ուղղահայաց տեսքով մակագրված է «ՎՌԱՄՇԱՊՈՒՀ ԱՐՔԱ»: Պատկերներից վերև երկու տողով մակագրված է «1600» և «ԱՄՅԱԿ»: Ամբողջը առանձնացված է երկու կիսաշրջաններով ձևավորված մակերեսով, որի շուրջ պարագծով գծային եզերք է: Շրջանագծով եզրաշուրթի մոտ վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված է համապատասխանաբար՝ «ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ» և «1600 ANNIVERSARY OF ARMENIAN ALPHABET»: Եզրաշուրթի մոտ աջ և ձախ մասերում զարդանախշեր են:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Թափանցիկ պատիճով հուշադրամը և իսկության հավաստագիրը տեղադրված են պլաստմասսայից պատրաստված տուփում:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել է նկարիչ Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը՝ |
100 դրամ |
Մետաղը և հարգը՝ |
արծաթ, 9250 |
Զանգվածը՝ |
31,1 գ |
Տրամագիծը՝ |
40,0 մմ |
Դրամաշուրթը՝ |
ատամնավոր |
Որակը՝ |
պրուֆ |
Տպաքանակը՝ |
500 հատ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սահակ Ա Պարթևին նվիրված 100 դրամ անվանական արժեքով արծաթյա հուշադրամի
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի կապակցությամբ թողարկել է արծաթյա հուշադրամ՝ նվիրված Սահակ Ա Պարթևին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև երկու տողով անվանական արժեքի մակագրությունն է՝ «100» և «ԴՐԱՄ»: Ամբողջը ընդգրկված է շրջանի մեջ, որի շուրջ գծավոր եզերք է: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2005»:
Հուշադրամի դարձերեսի աջ մասում Սահակ Ա Պարթևի պատկերն է, իսկ ձախ մասում՝ Մեսրոպյան այբուբենի պատկերը: Սահակ Ա Պարթևի պատկերից աջ ուղղահայաց տեսքով մակագրված է «ՍԱՀԱԿ Ա ՊԱՐԹԵՎ»: Պատկերներից վերև երկու տողով մակագրված է «1600» և «ԱՄՅԱԿ»: Ամբողջը առանձնացված է երկու կիսաշրջաններով ձևավորված մակերեսով, որի շուրջ պարագծով գծավոր եզերք է: Շրջանագծով եզրաշուրթի մոտ վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված է համապատասխանաբար՝ «ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ» և «1600 ANNIVERSARY OF ARMENIAN ALPHABET»: Եզրաշուրթի մոտ աջ և ձախ մասերում զարդանախշեր են:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Թափանցիկ պատիճով հուշադրամը և իսկության հավաստագիրը տեղադրված են պլաստմասսայից պատրաստված տուփում:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել է նկարիչ Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը՝ |
100 դրամ |
Մետաղը և հարգը՝ |
արծաթ, 9250 |
Զանգվածը՝ |
31,1 գ |
Տրամագիծը՝ |
40,0 մմ |
Դրամաշուրթը՝ |
ատամնավոր |
Որակը՝ |
պրուֆ |
Տպաքանակը՝ |
500 հատ |