«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2006 թվականի N 61-Ն
ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) տրակտորիստ-մեքենավարի վկայականի ձևանմուշը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կազմակերպման, անցկացման և վարման իրավունք տալու գործընթացը՝ «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ՝ օրենք) համապատասխան:
2. Սույն կարգի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման և տրակտորիստ-մեքենավարի համապատասխան կարգի վարման իրավունքի վկայական տալու միասնական գործընթացի կանոնակարգումը:
3. Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգումն ու արդյունքների ամփոփումն իրականացնում է օրենքով սահմանված կարգով լիազորված մարմնի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում են 2 անձ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից և մեկ անձ` համապատասխան կրթական հաստատությունից:
4. Հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:
II. ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
5. Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման և վարման իրավունք տալու գործընթացը կազմակերպում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը:
6. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը տրվում է գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման, ճանապարհային երթևեկության կանոնների իմացության և գործնական վարման հմտությունների ստուգումից հետո:
7. Հանձնաժողովը չի ստուգում վարորդական վկայական ունեցող դիմումատուի ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը, եթե դիմումատուն դիմել է 3-րդ կարգի տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար:
8. Հանձնաժողովը քննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի կողմից հաստատված հարցաշարերի միջոցով` յուրաքանչյուր հարցաթերթիկում ընդգրկելով հնգական հարց գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ:
9. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական ստանալու կամ վարման իրավունքի կարգը փոխելու համար դիմող անձը գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչին (այսուհետ՝ տեսուչ) ներկայացնում է օրենքով սահմանված հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում.
բ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր).
գ) տրակտորիստ-մեքենավարների դասընթացի ավարտման մասին տրված փաստաթուղթ.
դ) 2 լուսանկար՝ 3x4 սմ չափսի.
ե) պետական տուրքի վճարման անդորրագիր.
զ) տրակտորիստ-մեքենավարի վկայականը՝ վարման իրավունքի կարգը փոխելու դեպքերում:
10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում տեսուչը դիմումատուին որակավորման քննությունից առնվազն 15 օր առաջ տրամադրում է հարցաշարը և տեղեկացնում որակավորման քննությունների անցկացման օրվա, վայրի և ժամի մասին:
11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստերում՝ հանձնաժողովի մասնակից անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
12. Որակավորման քննության արդյունքները յուրաքանչյուր դիմումատուի համար ամփոփվում են, հանձնաժողովը տալիս է եզրակացություն (ձև N 1), որը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամների կողմից: Այն կազմվում է 3 օրինակից, որից մեկը պահվում է տվյալ մարզի տեսուչի մոտ, մեկը տրվում է դիմումատուին, իսկ երրորդը՝ հանձնաժողովը ներկայացնում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետին:
13. Հարցաթերթիկում ընդգրկված յուրաքանչյուր ոլորտի հարցերից երկուսից ավելի հարցերի չպատասխանելու կամ գործնական վարման անբավարար հմտության դեպքում հանձնաժողովը կազմում է բացասական եզրակացություն:
14. Դիմումատուն կարող է կրկին մասնակցել քննություններին ոչ շուտ, քան հանձնաժողովի հաջորդ նիստին:
15. Որակավորման քննությունների դրական եզրակացության հիման վրա տեսչության կողմից տվյալ անձին տրվում է տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական (74 x 105 մմ չափսերի), որում համապատասխան կարգի տողում դրվում է «թույլատրվում է» նշանը:
16. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականի տվյալները գրանցվում են տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականների գրանցամատյանում (ձև N 2):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1 Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ
|
Ձև N 2 Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
NN ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը Ծննդյան տարեթիվը Գրանցման վայրը Տալու ամսաթիվը Տրված վկայականի կարգը Վկայականի սերիան և համարը Ստացողի ստորագրու- թյունը 1 2 3 4 5 6 7 8 |
Հավելված N 2 |
| |||||||||||||||||||
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ
Անունը ___________________________
Ազգանունը _________________________
Հայրանունը _________________________
Ծննդյան տարեթիվը ____________________
սերիա ___ N ________ տիրոջ ստորագրությունը
|
REPUBLIC OF ARMENIA
(հատուկ նշումներ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |