Գլխավոր տեղեկություն
Номер
N 61-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.03.2006-23.04.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.02.22/10(465) Հոդ.232
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.01.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.02.2006
Дата вступления в силу
04.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.04.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2006 թվականի N 61-Ն

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) տրակտորիստ-մեքենավարի վկայականի ձևանմուշը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 4
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի 
հունվարի 19-ի N 61-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կազմակերպման, անցկացման և վարման իրավունք տալու գործընթացը՝ «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ՝ օրենք) համապատասխան:

2. Սույն կարգի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման և տրակտորիստ-մեքենավարի համապատասխան կարգի վարման իրավունքի վկայական տալու միասնական գործընթացի կանոնակարգումը:

3. Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգումն ու արդյունքների ամփոփումն իրականացնում է օրենքով սահմանված կարգով լիազորված մարմնի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում են 2 անձ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից և մեկ անձ` համապատասխան կրթական հաստատությունից:

4. Հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:


II. ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ


 5. Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման և վարման իրավունք տալու գործընթացը կազմակերպում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը:

6. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը տրվում է գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման, ճանապարհային երթևեկության կանոնների իմացության և գործնական վարման հմտությունների ստուգումից հետո:

7. Հանձնաժողովը չի ստուգում վարորդական վկայական ունեցող դիմումատուի ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը, եթե դիմումատուն դիմել է 3-րդ կարգի տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար:

8. Հանձնաժողովը քննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի կողմից հաստատված հարցաշարերի միջոցով` յուրաքանչյուր հարցաթերթիկում ընդգրկելով հնգական հարց գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման և ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ:

9. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական ստանալու կամ վարման իրավունքի կարգը փոխելու համար դիմող անձը գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչին (այսուհետ՝ տեսուչ) ներկայացնում է օրենքով սահմանված հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում.

բ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր).

գ) տրակտորիստ-մեքենավարների դասընթացի ավարտման մասին տրված փաստաթուղթ.

դ) 2 լուսանկար՝ 3x4 սմ չափսի.

ե) պետական տուրքի վճարման անդորրագիր.

զ) տրակտորիստ-մեքենավարի վկայականը՝ վարման իրավունքի կարգը փոխելու դեպքերում:

10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում տեսուչը դիմումատուին որակավորման քննությունից առնվազն 15 օր առաջ տրամադրում է հարցաշարը և տեղեկացնում որակավորման քննությունների անցկացման օրվա, վայրի և ժամի մասին:

11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստերում՝ հանձնաժողովի մասնակից անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

12. Որակավորման քննության արդյունքները յուրաքանչյուր դիմումատուի համար ամփոփվում են, հանձնաժողովը տալիս է եզրակացություն (ձև N 1), որը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամների կողմից: Այն կազմվում է 3 օրինակից, որից մեկը պահվում է տվյալ մարզի տեսուչի մոտ, մեկը տրվում է դիմումատուին, իսկ երրորդը՝ հանձնաժողովը ներկայացնում է գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետին:

13. Հարցաթերթիկում ընդգրկված յուրաքանչյուր ոլորտի հարցերից երկուսից ավելի հարցերի չպատասխանելու կամ գործնական վարման անբավարար հմտության դեպքում հանձնաժողովը կազմում է բացասական եզրակացություն:

14. Դիմումատուն կարող է կրկին մասնակցել քննություններին ոչ շուտ, քան հանձնաժողովի հաջորդ նիստին:

15. Որակավորման քննությունների դրական եզրակացության հիման վրա տեսչության կողմից տվյալ անձին տրվում է տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական (74 x 105 մմ չափսերի), որում համապատասխան կարգի տողում դրվում է «թույլատրվում է» նշանը:

16. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականի տվյալները գրանցվում են տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականների գրանցամատյանում (ձև N 2):

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ

ՀՀ________________մարզ

_____ ______________ 200 թ.

 

NN ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան տարեթիվը

Ուսում-նական հաստա-տության անվանումը

Դասըն-թացներն ավարտելու մասին փաստա-թուղթը

Ստուգման արդյունքները

Եզրակա-ցություն

ճանա-պարհային երթևե-կության կանոնները գործ-նական հմտու-թյուն- ները շահա-գործման կանոնները
1 2 3 4 5 6 7 8 9

 

Հանձնաժողովի նախագահ ___________

__________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

անդամներ

___________ ___________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)
___________ ___________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)
___________ ___________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)


Ձև N 2

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

NN ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան տարեթիվը

Գրանցման վայրը

Տալու ամսաթիվը

Տրված վկայականի կարգը

Վկայականի սերիան և համարը

Ստացողի ստորագրու- թյունը

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի 
հունվարի 19-ի N 61-Ն որոշման

       

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ

TRACTOR DRIVER CERTIFICATE

 

ՄՏԶ մակնիշի տրակտորի պատկերը

 

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Անունը ___________________________

 

Ազգանունը _________________________

 

Հայրանունը _________________________

 

Ծննդյան տարեթիվը ____________________

 

Տրված է __________________

(ում կողմից)

________________________

 

________________________

 

________________________
(հանձնաժողովի նախագահի ստորագրությունը) 

Կ.Տ.

___ _____________ 200 թ.

 

 

 

 

                   

 

 

սերիա ___ N ________ տիրոջ ստորագրությունը

 

 

REPUBLIC OF ARMENIA
TRACTOR DRIVER CERTIFICATE

Տրակտորների և ինքնագնաց մեքենաների խմբերը, որոնց վարման համար տրված է վկայականը

Թույլ-տվության նշանը

«A» խումբ՝ անիվավոր տրակտորներ, որոնք ունեն մինչև 14 կիլոնյուտոն (մինչև 80 ձիաուժ) շարժիչի հզորություն

 

«B»  խումբ՝ անիվավոր տրակտորներ, որոնք ունեն 14 կիլոնյուտոնից (100 ձիաուժ շարժիչից) բարձր հզորություն

 

«C»  խումբ՝ ընդհանուր նշանակության թրթուրավոր տրակտորներ

 

«D»  խումբ՝ գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ, որոնք գործում են մեխանիկական շարժահաղորդմամբ

 

«E» խումբ՝ գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաներ, որոնք գործում են հիդրավլիկ շարժահաղորդմամբ

 

«F» խումբ՝ մելիորատիվ մեքենաներ, այդ թվում՝ մինչև 0,65 խոր. մետր շերեփի տարողությամբ էքսկավատորներ

 
______________________________
(հատուկ նշումներ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.03.2011, N 307-Ն 23.04.2011, N 61-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան