Գլխավոր տեղեկություն
Номер
N 1957-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.12.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.07/75(447) Հոդ.1444
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.11.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.11.2005
Дата вступления в силу
08.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2005 թվականի N 1957-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «3 ամսվա» բառերը փոխարինել «6 ամսվա» բառերով և նույն ենթակետից հանել «պեստիցիդների մնացորդային քանակությունների և» բառերը.

բ) որոշման հավելվածի`

21-րդ կետի առաջին պարբերության մեջ «16-րդ կետում» բառերը փոխարինել «15-րդ կետում» բառերով, իսկ երկրորդ պարբերության մեջ «Պատրաստողի» բառը` «Արտադրողի» բառով,

27-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Պեստիցիդների մնացորդային» բառերը փոխարինել «Ռադիոնուկլիդների» բառով,

VIII բաժնի ցանկը լրացնել հետևյալ տողերով`

«

Ստանդարտի նշագիրը
(կետը)

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը

ԳՕՍՏ 31263-2004

Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ Երկթիոկարբոնատպեստիցիդների մնացորդային քանակությունների պարունակության որոշում Մոլեկուլային աբսորբցիոն սպեկտրաչափական մեթոդ

ԳՕՍՏ 31264 -2004

Սիգարետներ. Ոչ դիսպերսային ենթակարմիր անալիզատորի օգնությամբ սիգարետային ծխի գազային փուլում մոնոօքսիդի ածխածնի պարունակության որոշում

ԳՕՍՏ 31265-2004

Ծխախոտ. Քլորօրգանական պեստիցիդների մնացորդային քանակությունների որոշում Գազաքրոմատագրական մեթոդ

 

 

 

 

 

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 21
Երևան