ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2000 թ. |
N 20 |
քաղ. Երևան |
2000-2001 ԹԹ. ՁՄՌԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ, 36-րդ հոդվածներով և 20-րդ հոդվածի ա) կետով, ինչպես նաև ելնելով հանրապետությունում 2000-2001 թթ. ձմռան ժամանակաշրջանում ջեռուցման ապահովման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1.1. 2000-2001 թթ. ձմռան ժամանակաշրջանի կենտրոնացված ջեռուցման սակագներն ըստ բնակավայրերի ներառյալ ավելացված արժեքի հարկը`
N |
Բնակավայրի |
Ջեռուցման |
2000/2001 թթ. սակագները | |
Բնակչությանը |
Այլ սպառողների ջեռուցման համար | |||
1 |
Երևան |
90 |
1450 |
10696 |
2 |
Գյումրի |
120 |
2628 |
10413 |
3 |
Աբովյան |
90 |
1304 |
9165 |
4 |
Հրազդան |
120 |
1518 |
9796 |
5 |
Վեդի |
90 |
1339 |
10351 |
6 |
Սևան |
120 |
1645 |
8097 |
7 |
Չարենցավան |
100 |
1327 |
8392 |
8 |
Ջերմուկ |
120 |
1679 |
8466 |
1.2. 2000-2001 թթ. ձմռան ժամանակաշրջանի համար «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի «Գյումրիջերմո» ջերմամատակարարման արտադրամասի կողմից ջեռուցման նպատակով առաքվող ջերմային էներգիայի սակագինը` 8231 դրամ/Գկալ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Մինչ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ջեռուցում իրականացնող ընկերություններին համապատասխան ջերմային էներգիայի արտադրման, փոխադրման և բաշխման գործունեության լիցենզիաների տրամադրումը, թույլատրել`
ա) 2000-2001 թթ. ջեռուցման ժամանակաշրջանում ջերմային էներգիայի արտադրման, փոխադրման և բաշխման գործունեություն իրականացնել հետևյալ կազմակերպություններին.
- Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ
- «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի «Գյումրի ջերմո» ջերմամատակարարման արտադրամաս
- «Աբովյանի համայնքային ջերմամատակարարում» ՓԲԸ
- Վեդու քաղաքային համայնքի «Արև» ՓԲԸ
- «Սևանի համայնքային ջերմամատակարարում» ՓԲԸ
- Չարենցավանի քաղաքապետարանի ջերմաարտադրական ձեռնարկություն
- Ջերմուկի քաղաքապետարանի ջերմաարտադրական վարչություն
բ) 2000-2001 թթ. ջեռուցման ժամանակաշրջանում ջերմային էներգիայի բաշխման գործունեություն իրականացնել Գյումրիի «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ին:
Նախագահ |
Վ. Մովսեսյան |