ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 1999 թվականի N 9
քաղ. Երևան
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 42-րդ, 43-րդ հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը և ելնելով սպառողների հուսալի ու անվտանգ էներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. Բավարարել «Որոտանի ՀԷԿՀ» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:
2. Բավարարել «Սևան-Հրազդանյան ՀԷԿԿ» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:
3. Բավարարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիա` անժամկետ:
4. Բավարարել «Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա` անժամկետ:
5. Բավարարել «Հյուսիսային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա` անժամկետ:
6. Բավարարել «Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա` անժամկետ:
7. Բավարարել «Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա` անժամկետ:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Ն. Գրիգորյան |