Գլխավոր տեղեկություն
Номер
N 9
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.07.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 1999.07.09/10(32)
Принят
Էներգետիկայի հանձնաժողով
Дата принятия
18.06.1999
Подписан
Էներգետիկայի հանձնաժողովի փոխնախագահ
Дата подписания
18.06.1999
Дата вступления в силу
19.07.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 1999 թվականի N 9
քաղ. Երևան

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «բ» ենթակետը և 42-րդ, 43-րդ հոդվածները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. օգոստոսի 28-ի N 39 որոշմամբ սահմանված կարգը և ելնելով սպառողների հուսալի ու անվտանգ էներգիայի մատակարարման ապահովման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Բավարարել «Որոտանի ՀԷԿՀ» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:

2. Բավարարել «Սևան-Հրազդանյան ՀԷԿԿ» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա` 15 տարի գործողության ժամկետով:

3. Բավարարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիա` անժամկետ:

4. Բավարարել «Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա` անժամկետ:

5. Բավարարել «Հյուսիսային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա` անժամկետ:

6. Բավարարել «Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա` անժամկետ:

7. Բավարարել «Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա` անժամկետ:

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
փոխնախագահ`

Ն. Գրիգորյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան