«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2005 թվականի N 1873-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ՏԱՐԲԵՐ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՀՈՂԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու մասին ծրագրի հայեցակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու մասին ծրագիրն իրականացնել այդ տարածքները միայն սահմանակից համայնքների միջև բաշխելու միջոցով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 2974.3 հազ. հեկտար: Քաղաքային և գյուղական համայնքների թիվը կազմում է 916 (չհաշված Երևան քաղաքը` իր 12 համայնքով), որոնց վարչական սահմաններում առկա է 1843.2 հազ. հեկտար հողատարածք, այդ թվում` 1586.4 հազ. հեկտարը գյուղատնտեսական նշանակության հողեր: Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի կազմն ըստ նպատակային նշանակության տրված է N 1 աղյուսակում։
Խորհրդային տարիներին համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համարվում էին պետական պահուստի հողեր և ընդգրկված չէին կոլեկտիվ ու պետական տնտեսությունների սահմաններում, իսկ դրանց կառավարման լիազորությունները վերապահված էին նախկին շրջխորհուրդների գործկոմներին: Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը, ելնելով հողօգտագործման անհրաժեշտությունից, տնտեսություններում առկա անասնագլխաքանակից և կերարտադրության անհրաժեշտությունից, համապատասխան որոշումներով նշված տարածքները ժամանակավոր (կարճաժամկետ` մինչև 10 տարի և երկարաժամկետ` մինչև 25 տարի) օգտագործման իրավունքով ամրացնում էր կոլեկտիվ և պետական տնտեսություններին, հիմնականում որպես ամառային արոտներ: Հողերի սեփականաշնորհման գործընթացից հետո, 1995 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծվեցին համայնքներ, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ ձևավորվեց տեղական ինքնակառավարման համակարգը: Հայաստանի Հանրապետության Նախարարների Խորհրդի 1991 թվականի ապրիլի 16-ի N 282 որոշմամբ նախկին կոլտնտեսություններին, խորհտնտեսություններին և գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող պետական այլ ձեռնարկություններին, կազմակերպություններին ու հիմնարկներին ամրացված պետական ֆոնդի հեռագնաց ամառային ու ձմեռային արոտների կառավարման լիազորությունները թողնվեցին համապատասխան տեղական խորհուրդների գործկոմներին: Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 8-ի N 565 որոշմամբ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող, բայց մարզերի վարչական սահմաններում ընդգրկված հողերի նկատմամբ կառավարման լիազորությունները հանձնվեցին Հայաստանի Հանրապետության մարզպետներին: Նշված հողերը մրցութային կարգով տրամադրվում են գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին` ժամանակավոր օգտագործման համար: Հարկ է նշել, որ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը` ըստ մարզերի բաշխված են զգալիորեն անհամաչափ և բաշխումն իրականացվել է ելնելով առկա իրավիճակից` շրջխորհուրդների գործկոմներին ամրացված հողերի հաշվին: Հողային օրենսգրքի ընդունմամբ, 2001 թվականին հանրապետությունում սկսվեց (որը չէր իրականացվել «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո) համայնքների վարչական սահմանների նկարագրման, դրանց վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականության հողերը սեփականության իրավունքով համայնքներին փոխանցման, ինչպես նաև հողերի սկզբնական հաշվառման աշխատանքները: Նշված աշխատանքներն արդեն իրականացվել են հանրապետության 680 համայնքում: II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 104-րդ հոդվածով սահմանված է, որ մարզերը կազմված են քաղաքային և գյուղական համայնքներից, ինչը նշանակում է, որ մարզերի վարչական սահմանները պետք է կազմված լինեն համայնքների վարչական տարածքների հանրագումարից և համայնքների վարչական սահմաններից դուրս չեն կարող լինել այլ հողեր, ինչն ամրագրվեց նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, որտեղ սահմանվեց, որ տեղական ինքնակառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, որը ենթադրում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող 1003.3 հազ. հեկտար (առանց Սևանա լճի զբաղեցրած 127.8 հազ. հա տարածքի) հողատարածքի վերաբաշխումը համայնքների միջև` ապահովելով դրանց կառավարման արդյունավետության, հողերի համաչափ վերաբաշխման, հողօգտագործման կանոնակարգման, հողաշինարարության կազմակերպման հստակեցման պայմանները, անկախ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի սեփականության ձևից և նպատակային նշանակությունից: Այն հիմք կհանդիսանա համայնքների խոշորացման, հողերի միավորման գործընթացի համար: Ծրագիրն իրականացնելիս անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ համայնքների առկա սահմանների փոփոխություններից: Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հնարավորություն կտա ոչ միայն արդյունավետ կազմակերպել առկա հողային ֆոնդի կառավարումը, այլ նաև զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները հողերի վարձավճարի, հողի հարկի և գույքահարկի, ինչպես նաև հողերի օտարումներից գոյացած միջոցների հաշվին: III. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԸ` ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը դրանց վարչական սահմաններում ներառելու վերաբերյալ ընդունելի և հիմնավորված լուծումներ ձևավորելու նկատառումով, ի թիվս այլ գործոնների, անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հանրապետության 916 քաղաքային և գյուղական համայնքներից այդ հողերին սահմանակից են մոտ 465-ը: Ըստ մարզերի առկա իրավիճակը ներկայացված է N 2 աղյուսակում:
Առկա իրողությունների պայմաններում, խնդիրը զուտ տեխնիկական լուծումների շրջանակներում դիտարկելու պարագայում, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հնարավոր է 3 տարբերակով` բոլոր համայնքների միջև. միայն այն համայնքների միջև, որոնք սահմանակից են բաշխվող հողատարածքներին. միջհամայնքային միավորումների միջև։ Եթե համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերը բաշխվեն բոլոր համայնքների միջև, հաշվի առնելով, որ 916 քաղաքային և գյուղական համայնքներից այդ հողատարածքներին սահմանակից են դրանց մոտ կեսը, ապա մյուս համայնքներն իրենց վարչական սահմաններից դուրս կունենան բավականին մեծ տարածությունների վրա կտրված հողատարածքներ, արդյունքում ներկա միավորներին գումարելով ևս նույն քանակի միավորներ, որոնց կառավարումը, արդյունավետ օգտագործումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը կապված կլինի մեծ դժվարությունների և չարդարացված ծախսերի հետ, նկատի ունենալով, որ առկա հողային ռեսուրսները, այդ թվում` թե գյուղատնտեսական նշանակության հողերը, թե անտառային ու հատուկ պահպանվող տարածքների հողերն անհարկիորեն դարձյալ կենթարկվեն մասնատվածության: Համարելով, որ այս տարբերակը դժվար կիրառելի և անարդյունավետ է, չի բացառվում առանձին խիստ անհրաժեշտ դեպքերում այդպիսի մոտեցման որդեգրում: Վերջին դեպքում ոչ սահմանակից համայնքը, դառնալով հողի սեփականատեր, որը գտնվում է այլ համայնքի վարչական սահմաններում, կհանդիսանա հողի հարկատու: Քանի որ միջհամայնքային միավորումների ինստիտուտը դեռևս գտնվում է կազմավորման փուլում և լիարժեքորեն կայացած չէ, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը միջհամայնքային միավորումների միջև բաշխելու տարբերակը կարող է հետագայում դառնալ քննարկման առարկա` այդ միավորումների կայացմանը զուգահեռ: Բացի այդ, միջհամայնքային միավորումների լուծարման պարագայում կրկին ծագելու է համապատասխան հողատարածքների մասնատման հիմնախնդիրը: Վերը նշված գործոնների առկայությունը ոչ միայն անարդյունավետ, այլև անհնարին է դարձնում այսպիսի մոտեցումները և համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերը նպատակահարմար է բաշխել միայն սահմանակից համայնքների միջև, քանի որ այդ տարբերակի դեպքում հողօգտագործման սահմանները դառնում են ավելի ամբողջական, որն էլ հնարավորություն կտա արդյունավետ կազմակերպել առկա հողային ֆոնդի կառավարումը, վերացնել կտրտվածությունը և մասնատվածությունը, բարձրացնել հողերի օգտագործման արդյունավետությունը: IV. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ Համայնքների սահմաններից դուրս գտնվող հողերը սահմանակից համայնքների միջև բաշխելու համար անհրաժեշտ է` ա) նախապատրաստել համայնքների սահմաններից դուրս գտնվող առանձին հատվածների քարտեզները` դրանցում ընդգրկված հողերի նպատակային նշանակության ամրագրմամբ. բ) նախապատրաստել այդ հողերին սահմանակից համայնքների քարտեզները և դրանց վերաբերյալ որոշակի տվյալներ: Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաշխման տարբերակների մշակումը պետք է իրականացվի համայնքների տվյալների և բազմաթիվ գործոնների համադրմամբ, հաշվի առնելով` համայնքների տեղաբաշխման առանձնահատկությունները. համայնքի բնակչության թիվը. բնակավայրերի հեռավորությունը բաշխվող հողատարածքներից և գոյություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման հնարավորությունները. համայնքի բնակչության գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղվածությունը և հնարավոր զարգացման ուղիները. բաշխվող հողերի ոռոգման և ջրարբիացման հնարավորությունները. բաշխվող հողերի հետ կապված լեռնաշղթաների, ջրային ավազանների, բնակլիմայական առանձնահատկությունների և այլ գործոնների ուսումնասիրությունները. համայնքում առկա հողային ֆոնդի կազմը և դրանց արդյունավետ օգտագործումը. համայնքում մեկ շնչին ընկնող գյուղատնտեսական տարբեր հողատեսքերը. մարզերի սահմանները: Հողերի բաշխումն իրականացներիս, ելնելով նրանից, որ դրանք հիմնականում գյուղատնտեսական նշանակություն ունեն, նպատակահարմար է խոշոր քաղաքային համայնքներին լրացուցիչ հողային ռեսուրսներ չտրամադրել, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են կառուցապատման համար նախատեսված կամ անհրաժեշտ հողեր: Եթե քաղաքային համայնքները սահմանակից են համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, ապա այդ հողերը պետք է բաժանել գյուղական համայնքների միջև: Նկատի ունենալով հողերի կառավարման առանձնահատկությունները, անհրաժեշտ է նշված աշխատանքներն իրականացնելիս` ա) համայնքների վարչական սահմաններում ներառվող վարելահողերը, բազմամյա տնկարկները և խոտհարքները համայնքներին փոխանցել սեփականության իրավունքով. բ) գյուղատնտեսական նշանակության արոտները, այլ հողատեսքեր և մյուս նպատակային նշանակության հողերն առաջիկա 10 տարիներին թողնել որպես պետական սեփականություն` բացառելով դրանց մասնավորեցումը. գ) առանձնահատուկ ուշադրություն դարձնել ջրային տարածքների, բնության հատուկ պահպանվող տարածքների, ներառյալ արգելոցների, ազգային պարկերի, արգելավայրերի և անտառների խնդրին: Ելնելով հանրության շահերից մշակել այնպիսի հստակ իրավական լուծում, որը կնպաստի այդ կատեգորիաների հողերի ոչ միայն պահպանմանը և զարգացմանը, այլ նաև բնակչության լայն շրջանակների համար հասանելիության և օգտագործելիության խնդրի լուծմանը. դ) բնության հատուկ պահպանվող տարածքների հողերն ընդգրկել հնարավորինս սահմանափակ թվով համայնքների վարչական սահմաններում. ե) պետության կողմից հաշվառված և գրանցված օգտակար հանածոների պաշարներով տարածքները թողնել առանց օտարման իրավունքի։ Խնդիրը ներկա էտապում լուծելուց բացի, անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման համակարգի, ինչպես նաև երկրի ամբողջ տարածքում տեղական ինքնակառավարման կայացման ավելի արդյունավետ լուծումները (մասնավորապես, համայնքների խոշորացման կամ միջհամայնքային միավորումների ձևավորման ճանապարհով)` հաշվի առնելով նաև միջազգային պրակտիկայում արմատավորված փորձը: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |