ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
5 մարտի 2002 թվականի |
թիվ 61 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 89 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի հունիսի 1-ի թիվ 89 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներից ավանդների ներգրավման կարգում» կատարել հետևյալ փոփոխությունը.
- կարգի 4.4 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.4. Ավանդային պայմանագրի տոկոսադրույքը վերանայվում է եռամսյակը մեկ անգամ և հավասարեցվում ՀՀ ԿԲ խորհրդի հաստատած` եռամսյակի առաջին օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքին: Ընդ որում, տոկոսադրույքի փոփոխությունը կատարվում է եռամսյակի առաջին օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքը հաստատող ՀՀ ԿԲ խորհրդի որոշման հիման վրա:
Ավանդային տոկոսադրույքը կարող է վերանայվել նաև ըստ անհրաժեշտության` ելնելով ֆինանսական շուկայում տիրող իրավիճակից: Ընդ որում, տոկոսադրույքի փոփոխությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման պահից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|