«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60503046
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
29 հունվարի 2003 թ. |
N 11-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ ՔԾԽ 2002 թվականի հունիսի 20-ի N 21-Ն որոշմամբ հաստատված Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգի 35 և 46-րդ կետերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հաստատել՝
ա) վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողին տրվող պետական նմուշի համապատասխան փաստաթղթի ձևը (հավելված 1).
բ) առաջին վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողին տրվող տեղեկանքի ձևը (հավելված 2):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |
|
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
|
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|