«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
25 մայիսի 2005 թ. |
N 04-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի «Հանցագործությունների մասին» Ձև թիվ 1-հանցագործություն (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 05-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
որոշման հավելված 1-ով հաստատված «Հանցագործությունների մասին»` Ձև թիվ 1-հանցագործություն (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը լրացնել նոր «022» տողով հետևյալ բովանդակությամբ`
«022 Հանցագործությունների ընդհանուր քանակից` կոռուպցիոն բնույթի հանցագործություններ»:
|
Ս. Մնացականյան |