Գլխավոր տեղեկություն
Номер
N 25-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.03.2005-01.01.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.02.23/4.1 Հոդ.65.5
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
29.12.2004
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
29.12.2004
Дата вступления в силу
05.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305066

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

29 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 25-Ն

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԱՐՄԱՏԱՎՈՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 18-ՆՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետվություն գիտատեխնիկական նվաճումների արմատավորման, օգտագործման վրա կատարված ծախսերի և դրանց տնտեսական արդյունավետության մասին» Ձև թիվ 18-ՆՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 1999 թվականի նոյեմբերի 29-ի «Գիտատեխնիկական նվաճումների արմատավորման, օգտագործման վրա կատարված ծախսերի և դրանց տնտեսական արդյունավետության մասին» Ձև թիվ 18-ՆՏ պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 236 հրամանը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
29 դեկտեմբերի 2004 թ.
թիվ 25-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԱՐՄԱՏԱՎՈՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 18-ՆՏ (ՏԱՐԵԿԱՆ)) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը սահմանում է «Հաշվետվություն գիտատեխնիկական նվաճումների արմատավորման, օգտագործման վրա կատարված ծախսերի և դրանց տնտեսական արդյունավետության մասին» (Ձև թիվ 18-ՆՏ (տարեկան)) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են արտադրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

1.3. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

1.4. Հաշվետվությունը լրացվում է սկզբնական հաշվառման հավաստի տվյալների հիման վրա:

1.5. Հաշվետվությունը ներկայացվում է Ազգային վիճակագրական ծառայություն և Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին) դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:

1.6. Հաշվետվությունները ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

1.7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հաշվետվության լրացման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ ցուցումներով.

2.1. Արտադրության և թողարկվող արտադրանքի տեխնիկական մակարդակի բարձրացմանն է դասվում`

ա) ռեսուրսախնայող տեխնոլոգիական գործընթացների օգտագործումը և կատարելագործումը` անցում հումքի և նյութերի մշակման նոր մեթոդներին, նոր տեսակի նյութական ռեսուրսների օգտագործում, տեխնոլոգիական գործընթացների կառավարման կատարելագործում, ուղղված աշխատանքի արտադրողականության բարձրացմանը և աշխատանքային պայմանների բարելավմանը, արտադրանքի որակի բարձրացմանը, հումքի, նյութերի, վառելիքի և էներգիայի ծախսումների կրճատմանը և դրանց համալիր օգտագործմանը,

բ) արտադրության ավտոմատացում` արտադրական գործընթացների, հիմնական և օժանդակ աշխատանքների ավտոմատացում, ճկուն արտադրական համակարգերի ռոբոտային տեխնոլոգիական տեղամասերի և համալիրների, բոլոր տեսակի ավտոմատացված գծերի, առանձին ավտոմատների, արդյունաբերական ռոբոտների, մետաղահատ և թվածրագրային կառավարման և այլ տեսակի հաստոցների ներդրում,

գ) արտադրության մեքենայացում` արտադրական գործընթացների, հիմնական և օժանդակ աշխատանքների մեքենայացում, սարքերի և սարքավորումների, մեքենայացված հոսքային գծերի խոշորացում,

դ) գործող սարքավորումների արդիականացում (մոդեռնացում)` բոլոր տեսակի գործող մեքենաների, սարքերի և սարքավորումների կատարելագործում,

ե) նոր տեսակի արդյունաբերական արտադրանքի յուրացում` հանրապետությունում առաջին անգամ նոր տեսակի մեքենաների, սարքերի, սարքավորումների յուրացում, որոնց տեխնիկական մակարդակը համապատասխանում կամ գերազանցում է արտասահմանյան համանման լավագույն արտադրանքի մակարդակը: Նոր տեսակի արդյունաբերական արտադրանքը կարելի է համարել յուրացված, եթե կազմակերպությունում կազմակերպված է տվյալ արտադրատեսակի մասսայական, սերիական կամ անհատական թողարկումը, ըստ մշակված տեխնոլոգիական գործընթացների տեխնիկատնտեսական ցուցանիշների, ինչպես նաև առկա են և յուրացված այն տեխնոլոգիական սարքավորումները, սարքերը և դրոշմները, որոնք անհրաժեշտ են արտադրության համար,

զ) նախկինում թողարկվող արտադրանքի կատարելագործում` նոր որակական բնութագիր ստացած արդիականացված (մոդեռնիզացված) իրեր, որոնք նախկինում արտադրվածի համեմատ ունեն ավելի բարձր տեխնիկատնտեսական ցուցանիշներ, էապես տարբերվում են գործողության սկզբունքով, արտադրողականությամբ, մշակման ճշգրտությամբ, էներգիայի աղբյուրի, հզորությամբ, նյութերի տեսակարար ծախսի, արտադրության և սպասարկման աշխատատարությամբ, վառելիքի, էլեկտրաէներգիայի տեսակարար շահագործման ծախսի, օգտագործվող հումքի և նյութերի կազմի և նպատակի:

 

3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. 102-104 տողերում հաշվառվում են գիտատեխնիկական զարգացման առաջավոր ուղղությունները, մասնավորապես` 102 տողում ցույց են տրվում տվյալներ առաջավոր տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ (տես սույն հրահանգի 1.1-ա կետը), անթափոն (սակավաթափոն) տեխնոլոգիաներին (տող 103) են դասում փակ ցիկլով այն տեխնոլոգիական գործընթացները, որոնցում հումքն ու նյութերը, առավելագույն օգտագործման նպատակով, մի քանի անգամ են ներառվում արտադրության գործընթացում, 104 տողով բերվում են տվյալներ արտադրության ավտոմատացման վերաբերյալ (տես սույն հրահանգի 1.1-բ կետը):

3.2. 105 տողում հաշվի է առնվում գործող արտադրության ընդլայնումը` լրացուցիչ կամ նոր հզորությունների ստեղծման նպատակով նոր արտադրամասերի, տեղամասերի, արտադրությունների գործարկում:

3.3. Հաշվետու տարում կատարված փաստացի ծախսերը (տող 201) իր մեջ ընդգրկում են ինչպես տվյալ տարում ավարտված, այնպես էլ տվյալ տարում չավարտված միջոցառումների վրա կատարված ծախսերը:

Որպես առանձին միջոցառում անհրաժեշտ է ընդունել յուրաքանչյուր տեխնոլոգիական գործընթացը, ավտոմատացված գիծը, ագրեգատը, հաստոցը, նոր կամ կատարելագործված արտադրանքի տեսակը և այլն: Համալիր միջոցառման իրականացման դեպքում, բաղկացած մի քանի առանձին միջոցառումներից (օրին. տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում, արտադրամասի համալիր մեքենայացում և այլն) արդյունավետությունը հաշվարկվում է միջոցառման համար ամբողջությամբ: Այս դեպքում առանձին միջոցառումների համար հաշվարկ չի կատարվում:

Նոր սարքավորումները, ագրեգատները, գծերը համարվում են գործարկված դրանց ներդրման ակտերի ձևակերպման դեպքում, երբ սարքավորումը շահագործվել, աշխատում և թողարկում է արտադրանք: Եթե նոր սարքավորումը միայն պատրաստ է շահագործման, սակայն դեռևս չի աշխատել և չի փորձարկված արտադրության մեջ, ապա դա չի կարելի համարել որպես իրականացված միջոցառում:

Թիվ 18-նտ ձևում ընդգրկված ցուցանիշների հաշվարկման համար հիմք են հանդիսանում սկզբնական հաշվապահական հաշվառման տվյալները (ընդունման ու հանձնման ակտերը և ապրանքագրերը, թողարկվող արտադրանքի հաշվառման մատյանը, աշխատավարձի գրքույկները, աշխատավարձի կարգագրերը, ըստ մեքենաների առանձին տեսակների հիմնական միջոցների հաշվառման գույքագրման քարտերը և այլն):

Հաշվետվությունում բերվում են տվյալներ, ըստ միջոցառումների, իրականացված հաշվետու տարում, ինչպես նաև նախորդ տարիներին, որոնք ապահովել են արտադրական ցուցանիշների տեխնիկատնտեսական բարելավումը հաշվետու տարում նախորդ տարվա համեմատ:

Արտադրական հզորությունների յուրացման նորմատիվային (պլանային) ժամկետ ունեցող նոր գործարկված օբյեկտների վերաբերյալ տվյալները ցույց են տրվում հաշվետվությունում միայն հզորությունների յուրացման նորմատիվային (պլանային) ժամկետի ավարտից հետո: Այսպես, եթե նոր օբյեկտի հզորության յուրացման նորմատիվային ժամկետը հաշվետու տարվա դեկտեմբերն է, ապա այդպիսի օբյեկտը ընդգրկվում է հաշվետվությունում, իսկ եթե դրան հաջորդող տարվա հունվարն է, ապա այդպիսի օբյեկտի վերաբերյալ տվյալները չեն հաշվառվում:

Հաշվետու տարում կատարված միջոցառումներից ստացված արդյունքների հաշվարկման համար հիմք են հանդիսանում այն ցուցանիշները, որոնք ձեռք են բերվել մինչև հաշվետու տարում տվյալ միջոցառումների կատարումը, իսկ նախորդ տարիներում կատարված միջոցառումների համար` նախորդ տարում ձեռք բերված ցուցանիշները:

Միջոցառումների վրա կատարված ծախսերի (սյունակ 1) մեջ մտնում են`

ա) նոր սարքավորումների արժեքը, ներառյալ դրանց տեղ հասցնելու, տեղադրման (մոնտաժման) և կարգավորման ծախսերը,

բ) սարքավորումների մոդեռնացման և տեղահանման (դեմոնտաժ) վրա կատարված ծախսերը,

գ) նոր տեխնիկայի արտադրության և օգտագործման հետ անմիջականորեն կապված անհրաժեշտ արտադրական տարածքների (հրապարակների) արժեքը,

դ) տեխնոլոգիական սարքավորումների վրա կատարված ծախսերը, որի արժեքը չի գերազանցում 50.000 դրամից և որի ծառայության ժամկետը մեկ տարուց ավել է: Միջոցառման իրականացման վրա կատարված ծախսերում չեն հաշվառում ընթացիկ արտադրական ծախսերը, որից ձևավորվում է արտադրանքի ինքնարժեքը:

3.4. 202-205 տողերում, միջոցառումների իրականացման համար բերված փաստացի ծախսերը բաշխվում են ըստ ֆինանսական աղբյուրների:

3.5. 2-8 սյունակների ցուցանիշները` աշխատողների թվաքանակի հարաբերական տնտեսումը, շահույթի հավելաճը, ինքնարժեքի իջեցումից ստացված տնտեսումը, այդ թվում նյութական ծախսերի, վառելիքի, էներգիայի, մետաղների տնտեսումը, հաշվետվությունում ցույց են տրվում «+»' (պլյուս), իսկ աշխատողների թվաքանակի աճը, թանկացումը և վնասները «-» (մինուս) նշանով, հաշվարկվում են ըստ հավելվածում բերված մեթոդական առաջարկների:

3.6. 301 տողում ցույց են տրվում նորարարական առաջարկությունները, որոնց օգտագործման ժամկետը հաշվետու տարում է և հաստատված է համապատասխան ակտով:

3.7. 302 տողում ցույց է տրվում փաստացի տվյալներով հաշվարկված նորարարական առաջարկությունների օգտագործումից ստացված տարեկան տնտեսական արդյունքը (էֆեկտ):

Եթե նորարարական առաջարկության օգտագործման ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա հաշվետվությունում ցույց է տրվում տնտեսական արդյունքը, դրա փաստացի օգտագործման ժամանակահատվածի համար:

 

Ներմուծեք նկարագրությունը_5040

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության
ներկայացման ժամկետը`

1. Ազգային վիճակագրական ծառայություն
2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին)

արտադրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու տարվա հաջորդող ապրիլի 1-ը

Ով է ներկայացնում  _________________________________

(անվանումը)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը  ________________

 

Գտնվելու վայրը  _________________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը ____________________ Համայնքը ______________

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը   I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I

 

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I

 

Հարկ վճարողի հաշվառման համարը                     I_I_I_I_I_I_I_I_I

 

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

18-ՆՏ

(տարեկան)

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի 29 դեկտեմբերի 2004 թ.

թիվ 25-Ն որոշմամբ

 

 
Չլրացնել ò


ՏԳՏԴ    I_I_I_I_I_I

Մարզը           I_I_I

Համայնքը    I_I_I_I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԱՐՄԱՏԱՎՈՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 
200  Թ.

 

Տողի համարը

Հաշվետու տարում ներդրված միջոցառումների համար

Միջոցա-
ռումների  ներդրման վրա
կատարված
ծախսերը
(ներառյալ
անցած
տարիների
ծախսերը),
հազ. դրամ

Աշխատողների
թվաքանակի հարաբերական
տնտեսումը,
մարդ

Շահույթի
հավելաճը
հազ.դրամ

Ինքնարժեքի
իջեցումից
ստացված տնտեսումը,
հազ.դրամ

Նյութական ծախսերի տնտեսումը, հազ.դրամ

ընդամենը

այդ թվում՝

վառելիքի

էներգիայի

մետաղների

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

Արտադրության և արտադրանքի տեխնիկական մակարդակի բարձրացում

101

 

 

 

 

 

 

 

 

որից՝

- առաջավոր տեխնոլոգիաներ

102

 

 

 

 

 

 

 

 

այդ թվում՝

անթափոն (նվազաթափոն)

103

 

 

 

 

 

 

 

 

-արտադրության ավտոմատացում

104

 

 

 

 

 

 

 

 

Նոր օբյեկտների գործարկում (որոնք 101 տողում մտցված չեն)

105

 

Նորարարական
առաջարկությունների
օգտագործումը, հատ

301

 

Տեղեկանք. Մինչև հաշվետու տարին ներդրված միջոցառումներից հաշվետու տարում ստացված

 

Նորարարական
առաջարկությունների օգտագործումից
ստացված տարեկան
տնտեսական արդյունքը.
հազ. դրամ

302

 

Աշխատողների թվաքանակի
հարաբերական տնտեսումը, մարդ

400

 

Շահույթի հավելաճը,հազ. դրամ

410

 

Ինքնարժեքի իջեցումից ստացված տնտեսումը, հազ. դրամ

420

 

Բոլոր միջոցառումների վրա կատարված փաստացի ծախսերը հաշվետու տարում, հազ.դրամ

201

 

այդ թվում ի հաշիվ՝

- պետական բյուջեի

202

 

- արտասահմանյան ինվեստիցիաների

203

 

- ձեռնարկության սեփական միջոցների

204

 

- բանկերի վարկերի

205

 

Ղեկավար

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

     
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Պաշտոն)

 

________________
(Հեռախոսահամար(ներ))

__ ______200__թ.
(լրացման ամսաթիվը)


Էլեկտրոնային փոստ __________@____________