ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մայիսի 25-ին
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12–րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16) որոշում է ընդունում Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի, բյուջեի, դրանց փոփոխությունների վերաբերյալ.»:
Հոդված 2. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը և դրանցում առաջարկվող փոփոխությունները.»:
Հոդված 3. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կազմում է Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնում ավագանուն.»:
Հոդված 4. Օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Երևանի բյուջեն Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է Երևանի զարգացման ծրագրի, ավագանու և քաղաքապետի՝ սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը:»:
Հոդված 5. Օրենքի 77-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 77. |
Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջեի հրապարակումը |
1. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն հրապարակվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
2. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն Երևանի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:»:
Հոդված 6. Օրենքի 83–րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաև առկա ռեսուրսները:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 7 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2022 թվական: