«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302372
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 119-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՐԹԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԿԱՇՎԵՀՈՒՄՔԻ, ՄՈՐԹՈՒ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՒՄՔԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 16-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն մորթից ստացված կաշվեհումքի, մորթու և անասնապահական այլ հումքի գնումների մասին» Ձև թիվ 16-գնում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՐԹԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԿԱՇՎԵՀՈՒՄՔԻ, ՄՈՐԹՈՒ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՒՄՔԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 16-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 16-գնում (եռամսյակային) հաշվետվությունների լրացման կարգը:
2. Հաշվետվությունները լրացվում են գյուղատնտեսական մթերքի և հումքի գնումներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, միայն հանրապետությունում արտադրված ծավալներից գնված գյուղատնտեսական մթերքի համար, հաշվետվության ձևերի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Կաշվեհումք, խոշորի կաշվեհումք»` թիվ 01 տողի 1 սյունակում լրացվում են հաշվետու ժամանակում գնված խոշոր եղջերավոր անասունի կաշվեհումքի քանակը` (հազար հատ):
6. «Մանրի կաշվեհումք»` թիվ 03 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված մանր եղջերավոր անասունի կաշվեհումքի քանակը` (հազար հատ):
7. «Խոզի կաշվեհումք 30 քառակուսի դմ-ից ավելի» թիվ 05 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված խոզի կաշվեհումքը (30 քառակուսի դմ-ից ավելի) քանակը (հազար հատ): Խոզի կաշվեհումքի մեջ չեն մտցվում 4 ամսական խոճկորների և սպանդանոցում մորթված խոզերի կաշին:
8. «այդ թվում` 1-3 կարգի» թիվ 02, 04 և 06 տողերի 1 սյունակներում լրացվում է հաշվետու ժամանակում գնված 1-3 կարգի կաշվեհումքի քանակը (հազար հատ): Կարգերը սահմանվում են ըստ խուզի ժամանակ առաջացած կաշվի վնասվածքի չափի` պետական ստանդարտով սահմանված` 1-3 կարգերի:
9. «Ոչ ստանդարտ կաշվեհումք» թիվ 07 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված ոչ ստանդարտ կաշվեհումքի քանակը (հատ):
10. «Ճագարի մորթի» թիվ 08 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված ճագարի մորթու քանակը (հատ): Ճագարի մշակված մորթին դասվում է առաջին կարգի, իսկ անմշակը` երկրորդ կարգի մեջ:
11. «Անասնապահական հումք, աղիքահումք» թիվ 09 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված աղիքահումքի քանակը` (կոմպլեկտ):
12. «Մազ (ձիու և խ.ե.ա. անասունի)» թիվ 10 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված մազի (ձիու և անասունի) քանակը` (կգ):
13. «Փետուր և բմբուլ» թիվ 11 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված փետուրի և բմբուլի քանակը` (կգ):
14. «Խոզի մազ» թիվ 12 տողի 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված խոզի մազի քանակը` (կգ):
15. «Կոտոշ և սմբակ» թիվ 13 տողում 1 սյունակում լրացվում է հաշվետու ժամանակում գնված կոտոշի և սմբակի քանակը (ցենտներ):
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |
Ում է ներկայացվում (անվանումը)______________________
Ով է ներկայացնում (անվանումը)______________________
___________________________________________
Հիմնադիրները (մասնակիցները)** □ 1 □ 2 □ 3 □ 4
1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
Կազմակերպական-իրավական ձևը _______________ □
ծածկագիրը՝* I_I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________
_________________________ ծածկագիրը՝* I_I_I_I
Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*
I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I
Մարզը ________________________________ I_I_I
Գտնվելու վայրը_________________________________
*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից **) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում |
Ձև N 16-գնում Հաստատված է ՀՀ Վիճակագրության
Ներկայացվում է՝
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք Ներկայացնում են՝ իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝
հունվարի 7-ին, ապրիլի 3-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 2-ին |
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՈՐԹԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԿԱՇՎԵՀՈՒՄՔԻ, ՄՈՐԹՈՒ ԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՒՄՔԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
առ ____ __________ 200__թ
Տողի N | Չափի միավորը | Քանակը աճողական, տարվա սկզբից | |
Ա | Բ | Գ | 1 |
Կաշվեհումք Խոշորի կաշվեհումք |
01 | հազ. հատ | |
այդ թվում` 1-3 կարգի | 02 | -,,- | |
Մանրի կաշվեհումք | 03 | -,,- | |
այդ թվում` 1-3 կարգի | 04 | -,,- | |
Խոզի կաշվեհումք 30 քառակուսի դմ-ից ավելի | 05 | -,,- | |
այդ թվում` 1-3 կարգի | 06 | -,,- | |
Ոչ ստանդարտ կաշվեհումք | 07 | հատ | |
Ճագարի մորթի | 08 | -,,- | |
Անասնապահական հումք Աղիքահումք |
09 | կոմպլեկտ | |
Մազ (ձիու և խ. ե. անասունի) | 10 | կգ | |
Փետուր և բմբուլ | 11 | -,,- | |
Խոզի մազ | 12 | -,,- | |
Կոտոշ և սմբակ | 13 | ցենտներ |
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը*) (14) __ ______ մարդ *) լրացնում են միայն իրավաբանական անձինք և հիմնարկները | |
____ ________________ 200 թ. | Ղեկավար՝ _______________________ |
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |