ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 1999 թվականի N 125
քաղ. Երևան
«2000 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ» ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 18-ի «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքները կազմակերպելու և համակարգելու մասին» N 654 որոշման`
1. Հաստատել`
ա) «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը (կցվում է).
բ) «2000 թվականի հիմնախնդրի» լուծման մեթոդական առաջարկները (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին`
ա) ստեղծել «2000 թվականի հիմնախնդրի» լուծման հետ կապված աշխատանքների կազմակերպման հանձնաժողովներ.
բ) սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան մշակել և «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման հանձնաժողովի հետ համաձայնեցնելով իրականացնել «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված միջոցառումների ծրագիրը.
գ) համակողմանիորեն աջակցել հանձնաժողովին, նրան տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ և հաշվետվություններ` ապահովելով համապատասխան երաշխավորությունների հստակ կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հանձնաժողովի կազմած նախահաշվի հիման վրա երկշաբաթյա ժամկետում քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների իրականացման համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Ծ Ր Ա Գ Ի Ր ԵՎ Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
«2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների կազմակերպման եվ համակարգման միջոցառումների
| |||||
NN ը/կ | Միջոցառումը | Ժամկետը | Պատասխանատուն | ||
| |||||
1. | 2ՀԹ հիմնախնդրին առնչվող սարքային (այդ թվում` կոմունիկացիոն) և ծրագրային միջոցների, ավտոմատացված ու սնուցման համակարգերի հաշվառումը և առկա վիճակի ամփոփումը ըստ բնագավառների | 1999 թվականի մարտ |
ՀՀ նախարարություններ և գերատեսչություններ
| ||
|
|
|
2ՀԹ հանձնաժողով ՀՀ ԳԱԱ | ||
3. |
Գործիքային միջոցների և մեթոդական նյութերի մշակումը` հաշվառման և թեստավորման համար |
1999 թվականի մարտ |
ՀՀ ԳԱԱ 2ՀԹ հանձնաժողով | ||
4. |
Տեղերում թեստավորման իրականացումը և տվյալների ճշտումը |
1999 թվականի մարտ |
2ՀԹ հանձնաժողով ՀՀ նախարարություններ և գերատեսչություններ ՀՀ մարզպետարաններ | ||
5. |
Առկա իրավիճակի, հնարավոր հետևանքների, ռիսկի վերլուծման և աշխատանքների պլանավորման ամփոփագրի մշակումը |
մինչև 1999 թվականի ապրիլ |
2ՀԹ հանձնաժողով ՀՀ նախարարություններ և գերատեսչություններ ՀՀ մարզպետարաններ | ||
6. |
Կազմակերպությունների համար թեստավորման փուլի փորձագիտական դասախոսությունների և խորհրդատվության կազմակերպումը |
1999 թվականի փետրվար-մայիս |
2ՀԹ հանձնաժողով | ||
7. |
ՀՀ կազմակերպություններում 2ՀԹ հիմնախնդրի ծրագրերը մշակելը և հանձնաժողով ներկայացնելը |
1999 թվականի մարտ-ապրիլ |
2ՀԹ հանձնաժողով ՀՀ նախարարություններ և գերատեսչություններ ՀՀ մարզպետարաններ | ||
8. |
2ՀԹ հիմնախնդրի լուծման միջոցառումների ծրագրի իրականացումը |
մինչև 2000 թվականի մարտ |
2ՀԹ հանձնաժողով ՀՀ նախարարություններ և գերատեսչություններ ՀՀ մարզպետարաններ |
Հաստատված է |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ Ն Ե Ր
«2000 թվականի հիմնախնդրի» լուծման
(առաջին փուլ)
2000 թվականը կապված է մի լուրջ խնդրի հետ, որը կարող է ի հայտ գալ ինֆորմացիոն և ավտոմատ համակարգերում: Մի շարք համակարգչային սարքերում, ծրագրերում, ավտոմատ և հեռահաղորդակցման համակարգերում օրացուցային տարին ներկայացվում է վերջին երկու նիշի միջոցով: Այդ պատճառով որոշ դեպքերում անցումը 2000 թվականին կարող է ընկալվել որպես 1900 թվական: Այս երևույթը կարող է առաջացնել համակարգերի խափանում և դրան հետևող անկանխագուշակելի հետևանքներ: «2000 թվականի հիմնախնդիրը» (այսուհետև 2ՀԹ հիմնախնդիր) բոլոր երկրների համար այս կամ այն աստիճանով արդիական է: Այն պահանջում է մեծածավալ աշխատանքների ապահովում` համակարգերի վերահաշվառում, դրանց կիրառման հետ կապված ռիսկի բացահայտում և գնահատում, ինչպես նաև համակարգերի անհրաժեշտ վերակառուցման միջոցառումների անցկացում:
2ՀԹ հիմնախնդիրը պահանջում է անհետաձգելի քայլերի իրականացում և պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում:
I. ԿազմակերպաԿԱն միջոցառումները
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններում, գերատեսչություններում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում պետք է ստեղծվեն հանձնաժողովներ, որոնց հիմնական խնդիրներն են`
● ենթակա բոլոր կազմակերպություններում 2ՀԹ հիմնախնդրի վերահսկման և երաշխավորված լուծման ապահովումը բացահայտելով ու վերացնելով հնարավոր վտանգը և (կամ) ապացուցելով, որ վտանգը բացառված է,
● 2ՀԹ հիմնախնդրի լուծմանն ուղղված գործողությունների մասնագիտական ապահովումը,
● ինֆորմացիոն համակարգերի, սարքավորումների, ծրագրային և ավտոմատ միջոցների հավաքագրման, դասակարգման, թեստավորման կազմակերպումը և այդ տվյալները ժամանակին ներկայացնելը «2000 թվականի հիմնախնդրի» հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման հանձնաժողովին (այսուհետև` 2ՀԹ հանձնաժողով),
● ըստ բնագավառի յուրահատկությունների, 2ՀԹ հիմնախնդրի հետ կապված հնարավոր սխալների հայտնաբերման, համակարգերի անհրաժեշտ վերակառուցման կազմակերպումը և 2ՀԹ հանձնաժողովին ներկայացնելը:
2. Աշխատանքների տեխնոլոգիական անհրաժեշտ մակարդակի ապահովման համար 2ՀԹ հանձնաժողովի աշխատանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան:
2ՀԹ հանձնաժողովի գործառույթներն են`
● 2ՀԹ հիմնախնդրի լուծման կազմակերպական և մեթոդական ղեկավարումը,
● 2ՀԹ հիմնախնդրի էության և հնարավոր հետևանքների մասին հասարակությանն իրազեկելը,
● 2ՀԹ հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ գիտատեխնիկական և մեթոդական հիմքի ստեղծումը,
● խնդրի լուծման համաշխարհային փորձի վերլուծումը, ամփոփումը, միջազգային համագործակցությանը նպաստելը,
● կազմակերպություններում 2ՀԹ հիմնախնդրի հետ կապված ինֆորմացիոն տեխնոլոգիաների անհրաժեշտ վերակառուցողական ծրագրերի իրականացման համակարգումը:
3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան 2ՀԹ հիմնախնդրի հետ կապահովի նաև`
● սարքավորումների և ծրագրերի թեստավորումն ու հավաստագրումը (սերտիֆիկացումը), համապատասխան գործիքային միջոցների մշակումը և տարածումը,
● ինֆորմացիոն կենտրոնի կազմակերպումը,
● համապատասխան աշխատանքների հնարավոր մոտեցումների և մեթոդների ուսուցումը ըստ բնագավառների:
II. Մեթոդական միջոցԱՌՈՒՄներԸ
2ՀԹ հիմնախնդրի լուծման մեթոդները ենթադրում են խնդրի և դրա տարատեսակ դրսևորումների ուսումնասիրություն, որոնք բարդանում են ուսումնասիրությունների տիրույթի խիստ բազմատեսակ լինելու պատճառով: Միևնույն ժամանակ մնում է ընդամենը մեկ տարի մինչև 2000 թվականը և միակ հնարավոր լուծումը փուլայինն է: Խնդրի ընթացիկ ուսումնասիրությանը զուգահեռ, 2ՀԹ հանձնաժողովի համապատասխան տեխնոլոգիական խմբում, կիրականացվի միջոցների հաշվառման և նախնական թեստավորման առաջին փուլը:
Նախնական թեստավորումը ենթադրում է տեղերում, ըստ առկա փաստաթղթերի կամ մի շարք արտաքին թեստավորման գործընթացների, իրականացնել խնդրի հնարավոր լուծումը: Բացահայտված անկանոն ընթացքը դեպի 2000 թվական կնշանակի խնդրի առկայություն և հետագա վտանգի գնահատում ու կանխարգելում, իսկ խնդրի չբացահայտվելը կպահանջի լրացուցիչ ուսումնասիրություններ և թեստավորման հաջորդ փուլեր:
Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ
2 ՀԹ հիմնախնդրի ուսումնասիրության
Աղյուսակ 1
Կազմակերպության անունը
Աշխատանքների կազմակերպման
պատասխանատուն
Հեռախոսը, հասցեն, e- mail
Սարքավորումների հաշվառումը եվ նախնական թեստավորման արդյունքները
(կրկնել կազմակերպությունում բոլոր տիպի համակարգիչների և այլ սարքերի խմբի համար
Main Frame, SUN, PC, server, router, fax և այլն)
Աղյուսակ 2
Կիրառական ծրագրԱՅիՆ համակարգերի նկարագիրը
Աղյուսակ 3
Ծրագրային նախնական տեքստի առկայությունը
Համանման աղյուսակներում անհրաժեշտ է հաշվառել նաև համակարգչային և ընդհանուր օգտագործման բոլոր ծրագրային համակարգերը, ավտոմատ համակարգերը և 2ՀԹ հիմնախնդրի այլ հնարավոր կրիտիկական սարքածրագրային միջավայրերը:
III. Մեթոդական ցուցումներ
2 ՀԹ հիմնախնդրի ուսումնասիրման հարցաթերթի լրացման, սարքավորումների տեսակավորման, 2 ՀԹ հիմնախնդրի լուծման միջոցառումների ցանկի կազմման
1-ին աղյուսակում լրացնել կազմակերպության անունը և 2ՀԹ հանձնաժողովի ղեկավարի տվյալները:
2-րդ աղյուսակում նկարագրել համակարգչային սարքային միջոցները:
1-ին կետի «Սարքի անունը, տեսակը և տարբերակը» տողում լրացնել համակարգչի դասը (Main Frame, SUN և այլն) և մանրամասն տվյալները` ըստ փաստաթղթերի:
4-րդ կետում «Գործող հանգույցը» (processor) տողում նշել, օրինակ Pentium II/233 կամ 486/66:
5-րդ կետի «Նախնական ծրագրային բեռնիչը» տողում նշել, օրինակ PC համակարգիչների համար BIOS-ի տվյալները` ըստ փաստաթղթերի, բեռնման ժամանակի ինֆորմացիայի կամ ստանալ դրանք համապատասխան օժանդակ ծրագրերով` Sysinfo, MSD և այլն:
Մի շարք դաշտեր լրացվում են պարզ թեստավորման միջոցով:
Համակարգչի 2000 թվականի թեստավորումը պետք է անցկացնի համակարգչային տեխնիկայի շահագործման համար պատասխանատու անձը կամ նրա երաշխավորած բարձր որակավորում ունեցող մասնագետը:
Հայտնի է, որ համակարգչային սարքերից 2ՀԹ հիմնախնդրի առումով առավել խոցելի են նախկին արտադրության PC մեքենաները: Համակարգչային տեխնիկայի, հատկապես PC համատեղելի սարքերի 2ՀԹ նախնական թեստավորման համար անհրաժեշտ է գիտենալ`
ա) կարո՞ղ է արդյոք ձեր սարքը գործել չորս կարգանոց ամսաթվով: Տարիներ ի վեր PC համատեղելի սարքերի նախնական բեռնման BIOS մասը ծրագրավորվել է երկու նիշանոց տարեթվի մշակման համար: Արդյո՞ք ձեր համակարգիչը ցույց է տալիս, օրինակ, 1998 կամ 98.
բ) ապահովու՞մ է արդյոք ձեր համակարգիչը ճիշտ անցում 12/31/1999-ից 01/01/2000.
գ) կճանաչի՞ արդյոք ձեր համակարգիչը նահանջ տարին` 2000 թվականի փետրվարի 29-ը.
դ) նկատված են և այլ բարդություններ: Եթե միացնեք ձեր համակարգիչը 2000 թվականի հունվարի 1-ին և պահեք այն այդպես երկու շաբաթ, ապա հնարավոր է թռիչք ապրիլ, օգոստոս կամ այլ ամիս:
PC - համակարգիչներում BIOS-ի թեստավորման համար նպատակահարմար է կիրառել արտաքին ստուգման թեստեր, քանի որ այդ ծրագրերի տարբերակները մշակվել են բազմաթիվ կազմակերպություններում, չկա բավարար փաստաթղթագրում և համատեղելիության մակարդակի գնահատում: Պարզ թեստը հետևյալն է`
1. Արխիվացրեք անհրաժեշտ կիրառական և ինֆորմացիոն ֆայլերը:
2. Ներմուծեք որպես ընթացիկ ամսաթիվ 1999 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Ներմուծեք ժամը 23:58 (11:58pm) և անջատեք համակարգչի սնուցումը:
4. Սպասեք 3 րոպե և միացրեք համակարգիչը:
5. Ստուգեք ամսաթիվը և ժամը: Ճիշտ աշխատանքի դեպքում ցույց կտրվի 2000 թվականի հունվարի 1-ի, շաբաթ օրվա առաջին րոպեները, տարին կլինի 2000, այլ ոչ թե 00:
6. Աշխատեցրեք որոշ ծրագրեր (խմբագիր, հաշվարկային աղյուսակներ) ընդհանուր աշխատունակության մեջ համոզվելու համար:
7. Վերադարձրեք ամսաթիվը և ժամը նախնական արժեքներին:
Նահանջ տարվա ստուգման համար կիրառեք հետևյալ թեստը`
1. Ներմուծեք որպես ընթացիկ ամսաթիվ 2000 թվականի փետրվարի 28-ը:
2. Ներմուծեք ժամը 23:58 (11:58pm) և անջատեք համակարգչի սնուցումը:
3. Սպասեք 3 րոպե և միացրեք համակարգիչը:
4. Ստուգեք ամսաթիվը և ժամը: Ճիշտ աշխատանքի դեպքում ցույց կտրվի 2000 թվականի փետրվարի 29-ի օրվա առաջին րոպեները:
5. Աշխատեցրեք որոշ ծրագրեր (խմբագիր, հաշվարկային աղյուսակներ) ընդհանուր աշխատունակության մեջ համոզվելու համար:
6. Վերադարձրեք ամսաթիվը և ժամը նախնական արժեքներին:
7. Կրկնեք 1-6-րդ կետերը օգտագործելով 2000 թվականի փետրվարի 29-ը որպես մուտք:
8. Կատարեք Scandisk կամ համանման այլ գործողություն ֆայլերում ժամանակի հետ կապված խնդիրների բացահայտման և վերացման համար:
Եթե համակարգչի ժամանակացույցը ցույց է տալիս 2000 թվականը, այսինքն անցումն արտաքնապես կատարվում է նորմալ, ապա հարցաթերթիկում գրանցվում է «նորմալ է», հակառակ դեպքում «նորմալ չէ»:
Հաշվի առեք, որ համակարգչի անջատել և միացնելը թեստավորման համար անհրաժեշտ պայման է: Սա առավելապես նախատեսված է PC համակարգիչների և այլ համանման դեպքերի համար, սակայն կան նաև սնուցման անջատման նկատմամբ կրիտիկական համակարգեր, որոնց համար մատչելի է միայն աշխատանքի ժամանակի կամ հատուկ անջատումների վերաբերյալ թեստերի ինֆորմացիան: Թեստերի կիրառումն օպերացիոն համակարգերի միջավայրում (օրինակ DOS, Windows) հնարավոր է, որ կտա լրացուցիչ օգտակար ինֆորմացիա: Համանման թեստեր անհրաժեշտ է կիրառել վերը նշված մյուս խնդիրները, ինչպես նաև ցանցային միջավայրերի յուրահատուկ վարքը ստուգելու համար: Ժամանակին զուգընթաց 2ՀԹ հիմնախնդրի ինֆորմացիոն համակարգում կներդրվեն լրացուցիչ թեստեր և հատուկ ծրագրային համակարգեր, որոնք կկառավարեն թեստավորումն ու ռիսկի գնահատումը:
Անհրաժեշտ է նշել, որ դիտարկվող խնդիրը ժամանակակից մաթեմատիկական տեսակետներից ճշգրիտ ձևակերպված չէ: Անբավարար փաստագրված PC համատեղելիության վերաբերյալ կան լուրջ ուսումնասիրություններ: Շատ թեստեր անճշտության պայմաններում կարող են խաբուսիկ դրական պատասխան ունենալ: Օրինակ, նկատվել է, որ որոշ դեպքերում տեղադրվող ժամի 23:59:57, բայց ոչ թե 23:59:58 արժեքը կարող է բերել վերը նկարագրված առաջին թեստի դրական պատասխանին:
Հետևաբար կրիտիկական խնդիրներում պետք է օգտագործվեն լիակատար վստահելի լուծումներ, իսկ լոկալ աշխատող կամ փոքր ռիսկի համակարգերում հարկ է նախապատրաստել և օգտագործել պահպանողական միջոցառումներ անցումային ժամանակահատվածի համար:
Եթե օգտագործվող տեխնոլոգիաները տեղերում վերահսկելի են մասնագիտորեն, ապա հարկ է հաշվի առնել, որ դա կարելի է իրականացնել մինչև ինչ-որ աստիճան: Շատ դեպքերում համակարգի վարքի որոշ բնութագրեր նույնիսկ արտադրողի լրացուցիչ ուսումնասիրություն են պահանջում: Համակարգի ժամանակային պարամետրի օգտագործումը, դրա խորությունը և հնարավոր հետևանքների մոդելավորումը որոշ դեպքերում ավելի բարդ խնդիր է, քան նշված բարդությունների վերացումը կամ շրջանցումը, երբ միակ ելքը որոշ համակարգերի փոխարինումն է նորով (արտադրող կազմակերպությունների միջոցով):
Գնահատելով պատրաստականությունը 2ՀԹ տեսակետից օգտագործեք հետևյալ նշանները Պ (պատրաստ է), Չ (պատրաստ չէ), Ա (անհայտ է), Մ (պահանջվում է միջամտություն), Բ (պետք է փոխարինում):
2-րդ աղյուսակում նկարագրված տեղեկություններն անհրաժեշտ է լրացնել կազմակերպություններում օգտագործվող բոլոր տեսակի համակարգիչների համար առանձին աղյուսակներով:
Խնդրի լուծման պատասխանատու մասը կապված է 3-րդ աղյուսակի և, ընդհանրապես, տեղական և յուրահատուկ կիրառությունների հետ: Եթե համակարգիչները և ստանդարտ ծրագրերն արդեն իսկ խորապես ուսումնասիրված են, ապա տեղերում կիրառական համակարգերը տարբեր են ու կապված են կատարվող գործողությունների և ռիսկի առաջացման հետ:
Կիրառական ծրագրային համակարգերի մի մեծ խումբ օգտագործում է տվյալների հենքերի ղեկավարման համակարգերը: Դրանցից, օրինակ, Ms Access 2-ը երկնիշ տարեթվերը մշակում է որպես 19xx: Access 95 և ավելի ուշ համակարգերը մշակվում են մի շարք ձևերով: Մի մասն օգտագործում է համակարգային ժամանակը, մյուսները պատուհաններ, օրինակ, 1920-2019 կամ 1930-2029:
Access 2 մուտքի ստանդարտ շաբլոնը 1999-ից այն կողմ որևէ տարեթիվ չի ճանաչում: Բայց այդ շաբլոնը կարելի է փոխել: Բոլոր ժամանակակից Microsoft տվյալների հենքերը օգտագործում են տարեթվի պահպանման քառանիշ տեսքը, սակայն այս դեպքում դժվարություն է ստեղծում մուտքի հեշտացման համար օգտագործվող երկանիշ տարբերակը: Ծրագիրն ինքը ձևափոխում է մուտքային երկանիշը քառանիշի: Microsoft Access 97-ը մշակում է «00»-«29» միջակայքը որպես «2000»-«2029» թվեր: Summer'87 և Clipper 5.x լեզուներն օգտագործում են SET CENTURY ON հրամանը քառանիշ ցույց տալու համար: Clipper 5.x ունի նաև SET EPOCH TO հնարավորությունը: Նման մանրամասները շատ են: Սրանք աշխատում են այն դեպքում, երբ կա ծրագրի նախնական ծածկագիրը: Ծրագրի բաց տեքստի փոխարինումը կարող է կատարվել նաև ծրագրավորված: Ծրագրավորած կարելի է իրականացնել նաև տվյալների հենքերի ինֆորմացիոն ֆայլերի փոխադրումը նոր ժամանակի (օրինակ DBF):
Կիրառական ծրագրային համակարգերը շատ ժամանակ օգտագործում են հետադարձ ժամանակային վերահաշվարկ կամ ապագայի կանխատեսում: Առաջինը պահանջում է անընդհատություն դեպի հետ, սովորաբար մեկ տարվա սահմաններում: Երկրորդը տալիս է մի արդյունք, որն ապագայի համար է և ավտոմատ օգտագործման դեպքում կարող է խախտել համակարգի ամբողջականությունը: Պայմանական լուծումներ գտնելու համար հնարավոր մոտեցումները շատ են: Կարելի է ժամանակավորապես աշխատել պայմանական ժամանակի հետ: Արդյունքը ձևակերպվում է տվյալների հենքի կրկնօրինակի վրա, որի ժամանակներն իրական են:
Կիրառական տվյալների հենքերից բացի ուշադրության առարկա են նաև խմբագրերը, ֆայլային համակարգերը, ցանցային համակարգերը: Առավելագույն և հավաստի տվյալների առկայությունն անհրաժեշտ է ինֆորմացիայի նշված ծավալներում անհրաժեշտ լուծումներ գտնելու համար:
Կիրառական ծրագրային համակարգերը և այլ ավտոմատ համակարգեր հիմնականում առարկայաուղղված են և յուրաքանչյուր կազմակերպություն պետք է լինի առանձնահատուկ ուշադրության առարկա:
Տեղական հանձնաժողովներին առաջարկվում է աշխատանքային ծրագիրը կազմել 2ՀԹ հանձնաժողովի ծրագրի նմանությամբ` մանրամասների և տեղական առանձնահատկությունների ընդգրկմամբ նկատի ունենալով հետևյալ հարցերը.
______________
Ձեր կազմակերպության հաշվողական ծրագրային կամ այլ սարքային միջոցների կամ դրանց առանձին խմբերի տարիքը և մաշվածության աստիճանը: Ո՞ր փուլում է գտնվում ձեր կազմակերպության 2ՀԹ ծրագրի իրականացումը: Իրականացման ձևը ներքին, արտաքին ռեսուրսների հիման վրա և վերջին դեպքում ո՞ր կազմակերպությունն է օգնում տեխնիկապես: Հաշվարկվե՞լ է արդյոք ներքին վտանգի աստիճանը սեփական միջոցների խափանումից: Հաշվարկվե՞լ է արդյոք վտանգի աստիճանը մատակարարող կամ պատվիրատու կազմակերպությունների միջոցների խափանումից: Կազմվե՞լ է արդյոք անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների պատկերը: Հաշվողական ծրագրային և ավտոմատ համակարգերի մոտավոր թիվը կազմակերպությունում: Օգտագործու՞մ են արդյոք ձեր համակարգերը ծածկագրեր: Թվարկեք համակարգիչները, օպերացիոն և կիրառական ծրագրերը, ավտոմատ համակարգերը: Ստեղծվե՞լ են արդյոք սխալի ահազանգման կառուցվածքներ: Օգտագործու՞մ եք արդյոք ավտոմատ վճարման համակարգեր: Ստեղծվա՞ծ է արդյոք 2ՀԹ հիմնախնդրի հանձնաժողով և նշանակվա՞ծ է արդյոք պատասխանատու անձ: Տարվում են արդյոք ձեր կողմից 2ՀԹ խնդրի բացատրական աշխատանքներ: Ճշգրտվա՞ծ են արդյոք ռիսկի գնահատման մոտեցումները կազմակերպությունում, մատակարարների և պատվիրատուների միջավայրում: Արդյո՞ք պահպանվել են օգտագործվող համակարգերն ստեղծող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը: Կատարվե՞լ են արդյոք համակարգերի տեղական ձևափոխումներ: Ստացվե՞լ են արդյոք արտադրող կազմակերպության դիտողությունները 2ՀԹ հիմնախնդրի առնչությամբ: Պահանջե՞լ եք արդյոք արտադրող կազմակերպությունից կիրառվող համակարգի ապահովումը: Իրականացնու՞մ է արդյոք ձեր կազմակերպությունն ինֆորմացիայի ավտոմատ փոխանակում այլ կազմակերպությունների հետ: Նախատեսվա՞ծ է արդյոք օգտագործման կամ դուրսգրման ժամկետ ձեր պահեստային տնտեսությունում: Օգտագործու՞մ եք արդյոք բարձր տեխնոլոգիական, համակարգչային կառավարմամբ արդյունաբերական համակարգեր: Նախատեսվու՞մ է արդյոք համակարգերի, պլանային թարմացում մինչև 2000 թվականը: Պարզե՞լ եք արդյոք այն համակարգերը, որոնք օգտագործում են ժամացույց և տարեթվային ինֆորմացիա: Օգտագործու՞մ եք արդյոք երկնիշ տարեթվով տվյալների հենքեր: Նախատեսե՞լ եք ընթացիկ տվյալների արխիվացում ձեր 2ՀԹ հիմնախնդրի նախագծում: Ստեղծվու՞մ են արդյոք ձեր համակարգերում տարեթվի մասին տվյալներ և ինչ ֆորմատում: Օգտագործու՞մ եք արդյոք ահազանգման և պաշտպանական ավտոմատ համակարգեր: Օգտագործու՞մ եք արդյոք ավտոմատ տրանսպորտային կամ հեռակառավարման համակարգեր: Օգտագործու՞մ եք արդյոք ավտոմատ բնապահպանական համակարգեր: Ունե՞ք արդյոք երկարատև, 1999 թվականից անցնող պայմանագրեր: Խախտումների բացահայտման պայմաններում ունե՞ք արդյոք գործունեությունը շարունակելու այլընտրանքային տարբերակներ: Նախատեսու՞մ է ձեր 2ՀԹ հիմնախնդրի ծրագիրը տվյալների համաձայնեցում տվյալների հենքերում և ցանցերում 2ՀԹ անհամապատասխան բլոկների առկայության դեպքում: Օգտագործու՞մ եք դուք կամ ձեր գործընկեր կազմակերպությունները բաշխված աղյուսակներ և մակրոգործողություններ տարեթվի ընդգրկումով: Տարեթվի օգտագործմամբ ի՞նչ ինֆորմացիոն միջոցներ եք ձեռք բերել վերջին տարիներին: Վերահաշվառե՞լ է արդյոք ձեր ինժեներական աշխատակազմը յուրահատուկ և առարկայաուղղված սարքային, արտադրական և կազմակերպական հատվածները 2ՀԹ հիմնախնդրի ապահովման նկատառումներով:
IV. Ամփոփում
2ՀԹ հիմնախնդրի լուծման ապահովումը Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է կազմակերպել փուլային տարբերակով առաջին փուլում համատեղելով հնարավոր լուծումների տեխնոլոգիաների ուսումնասիրությունը և առկա միջոցների ուսումնասիրումն ու հաշվառումը: Սա պահանջում է համաձայնեցված գործողություններ տեղերում և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասնագիտական հատուկ խմբերում: Առաջին փուլը պետք է ավարտել մինչև 1999 թվականի մարտը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|