ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2004 թվականի N 81-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 802-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության N 24 պաշտոնի անձնագրի`
VI գլխի 10-րդ կետի «ե» ենթակետը «ռուսերենին» բառից հետո լրացնել «ֆրանսերենին, կամ» բառերով,
VII գլխի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ1» ենթակետով.
«գ1) մասնակցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ տեղի ունեցող հանդիպումներին և կազմում արձանագրություններ».
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետի քաղաքացիական ծառայության N 28 պաշտոնի անձնագրի VI գլխի 10-րդ կետի «ե» ենթակետում «ֆրանսերենին» բառը փոխարինել «անգլերենին» բառով.
գ) ուժը կորցրած ճանաչել VII գլխի 11-րդ կետի «ա» ենթակետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. փետրվարի 19 |