Գլխավոր տեղեկություն
Номер
N 613
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.01.1998-24.02.1998)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.31/33
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.12.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.12.1997
Дата вступления в силу
10.01.1998

041.0613.30.12.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1997 թվականի N 613
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ ՏՐՎՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կառավարելիությունը, օրենքով պաշտպանված ծախսերի կատարման առաջնահերթությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հարկային պարտավորությունների գծով փաստացի մուտքերի աճն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) դադարեցնել հաշվանցման կարգով փոխադարձ պարտքերի մարումը, բացառությամբ նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների կատարման ընթացքում առաջացած պարտքերի և դրանց հետ կապված` ձեռնարկություններում առաջացած հարկային ապառքների.

բ) նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների կատարման ընթացքում առաջացած պարտքերի և դրանց հետ կապված հարկային ապառքների հաշվանցման կարգով մարման ժամկետը սահմանել մինչև 1998 թվականի հունվարի 15-ը.

գ) դադարեցնել առևտրային բանկերից վարկ ստանալու նպատակով ձեռնարկություններին բյուջետային երաշխավորագրերի տրամադրումը, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 4-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված երաշխավորագրերի:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին` ձեռնարկել միջոցներ հետագա բյուջետային տարիների ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների դիմաց պարտքերի առաջացումը բացառելու համար:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.01.1998, N 47 24.02.1998, N 613
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան