ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2001 թվականի N 901
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 15-ի N 368 և հուլիսի 14-ի N 518 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշման հավելվածի 611-րդ և 612-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«611. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային
պետական կոմիտե |
195 | 2 | - |
պետական կոմիտեի մաքսատներ (տարածա-
շրջանային մաքսատներ) և մաքսային կետեր |
605 | - | -»: |
ա) սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատողների առավելագույն թվի ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թիվը և պաշտոնային դրույքաչափերը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 226 որոշմամբ սահմանված առանձին պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի միջև հարաբերակցությունը.
բ) ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները և սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |