Գլխավոր տեղեկություն
Номер
N 335
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.12.1995
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ ֆինանսների նախարար
Дата подписания
11.12.1995
Дата вступления в силу
11.12.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 1995 թվականի N 335

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԱՌԱՆՁԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) 1995 թվականի դեկտեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ընթացիկ և հիմնական նորոգման ու գույքի ձեռքբերման համար հատկացումները` այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը դադարեցնելու կապակցությամբ.

բ) թույլ չտալ 1995 թվականի բյուջեով նախատեսված նորմատիվային ծախսերի գծով գերածախսեր` հաշվի առնելով, որ դրանք չեն վերականգնվելու ընթացիկ տարվա բյուջետային հատկացումների հաշվին.

գ) 1995 թվականի բյուջեի եկամուտների թերակատարման պատճառով 1995 թվականի դեկտեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին պետական պատվերով նախատեսված շինարարական աշխատանքները.

դ) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ենթակա սոցիալ-մշակութային հիմնարկներին 10 ամսվա դրությամբ հատկացված բյուջետային միջոցների և նշված հիմնարկների կողմից դրանց հաշվին կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ տեղեկանք` ըստ բյուջետային դասակարգման հատվածների, պարագրաֆների և ծախսային հոդվածների.

ե) հաշվի առնելով, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի կանգնողական ռեժիմի ապահովմանն ուղղված ֆինանսական հատկացումները գերազանցել են պլանավորված մակարդակը, ինչպես նաև այն, որ 1995 թվականի նոյեմբերից գործարկվել են ՀԱԷԿ-ի էներգետիկ հզորությունները, դադարեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ՀԱԷԿ-ի կանգնողական ռեժիմի ապահովմանն ուղղված հատկացումները.

զ) նկատի ունենալով, որ 1995 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի և 1995 թվականի հանրապետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար կատարված փաստացի հատկացումները գերազանցել են պլանային մակարդակը, 1995 թվականի դեկտեմբերից դադարեցնել ֆինանսավորումը նշված  ֆոնդից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐյան