«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2005 թվականի N 895-Ն
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «զ» և «է» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության և պետական չափագիտական վերահսկողության իրականացման նպատակով փորձանմուշների գնման և գնված ապրանքների տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հուլիսի 2 |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության որակի տեսչության (այսուհետ` տեսչություն) կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով փորձանմուշների գնման ֆինանսական աղբյուրները և գնված ապրանքների տնօրինման գործընթացը:
II. ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
2. Փորձանմուշների կանխիկ գնում կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցներից:
3. Տեսչության պետի կողմից տրված ստուգումն իրականացնելու մասին գրավոր հանձնարարագրի համաձայն ստուգման իրականացման ընթացքում գնման ենթակա փորձանմուշների քանակի ու պահանջվող գումարի հաշվարկի հիման վրա Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի ղեկավարին է ներկայացվում միջնորդագիր` փորձանմուշների գնում կատարելու նպատակով անհրաժեշտ դրամական միջոցներ ստանալու համար:
4. Փորձանմուշների գնման համար անհրաժեշտ դրամական միջոցները հատկացվում են նախարարության աշխատակազմի ղեկավարի գրավոր թույլտվությամբ՝ նախարարության աշխատակազմի ֆինանսահաշվային կառուցվածքային ստորաբաժանման կողմից:
5. Փորձանմուշների գնման համար անհրաժեշտ դրամական միջոցներ ստանալու նպատակով տեսչության պետի կողմից նախարարության աշխատակազմի ֆինանսահաշվային կառուցվածքային ստորաբաժանում են ներկայացվում միջնորդագիրը՝ աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ, հանձնարարագրի պատճենը, գնում կատարելու համար գումար ստացողի անունը, ազգանունը և պաշտոնը, գնման ենթակա ապրանքատեսակի անվանումները, քանակը և գնման համար անհրաժեշտ նախնական գումարի չափը:
6. Փորձանմուշի գնման ընթացքում կազմվում է փորձանմուշի գնման մասին ակտ` համաձայն ձևի:
III. ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
7. Փորձանմուշի գնումից հետո ստուգման իրականացման ժամանակահատվածում գումար ստացող անձը գնված փորձանմուշը հանձնում է փորձարկման՝ նախարարության հետ պայմանագիր կնքած համապատասխան փորձարկման լաբորատորիա ունեցող կազմակերպությանը՝ նրա հետ կնքելով փորձանմուշի հանձնման-ընդունման մասին ակտ:
8. Գնման և փորձարկման հանձնման ենթակա փորձանմուշի քանակը որոշվում է արտադրանքի տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով՝ համաձայն տեխնիկական կանոնակարգերով և չափումների միասնականության ապահովման բնագավառում ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների։
9. Ստուգման ավարտից հետո (նմուշառում, փորձարկում, ակտի կազմում և ստորագրում) տեսուչը (գնման համար գումար ստացող անձը) մեկօրյա ժամկետում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր գնված և փորձանմուշի փորձարկման չհանձնված մասը (հսկիչ նմուշը) նախարարության պահեստ ի պահ հանձնելու մասին՝ կցելով նաև հաշվետվություն գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման մասին:
10. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներով գնված և ի պահ հանձնված ապրանքները նախարարության հանձնաժողովի որոշումների հիման վրա հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի տնօրինմանը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև |
ԱԿՏ
ՓՈՐՁԱՆՄՈՒՇԻ ԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ
__________________________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի անվանումը)
ստուգման ղեկավար, պետական տեսուչ և ստուգման մասնակիցներ ______________
__________________________________________________________ ազգանունները, ստուգմանը ներգրավված անձանց անունները, ազգանունները, պաշտոնները)
__________________________________________________________
կողմից _____________________________________________________ (տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչների անունները, ազգանունները, պաշտոնները)
__________________________________________________________
ներկայությամբ ________________________________________________ (տեխնիկական կանոնակարգերի նշագիրը, անվանումը)
տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների ու նորմերի համապատասխանության ստուգման համար
__________________________________________________________ (ստուգվող արտադրանքի անվանումը, փուլը)
__________________________________________________________
արտադրանքից ընտրվել են փորձանմուշներ: |
Ստուգվող արտադրանքի փորձանմուշի անվանումը |
Չափման միավորը |
Փորձա-նմուշի մեկ միավորի արժեքը (դրամ) |
Խմբաքանակի չափը |
Արտա-դրանքի թողարկման թվականը |
Փորձանմուշի քանակը, արժեքը (դրամ) | ||
նույնակա-նացման համար |
փորձարկ-ման |
հսկիչ գոր-ծողություններ կատարելու | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ստուգման ղեկավար, պետական տեսուչ |
______________ |
________________ |
Ստուգման մասնակիցներ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
______________ |
________________ | |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
_____________ |
________________ | |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչներ |
______________ |
________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
______________ |
________________ | |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
Կ. Տ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.11.2017, N 1513-Ն | 14.12.2017, N 895-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|