«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2005 թվականի N 1291-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 294 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
«3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշմամբ սահմանված համապատասխան կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրում են տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մասին (N 3 ձև): Տեղեկությունները ներկայացվում են կանոնավոր երթուղու սպասարկման համապատասխան պայմանագիր կնքելուց, ինչպես նաև փոփոխություններ կատարելուց հետո եռօրյա ժամկետում:
Տեղեկությունները ներկայացվում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով»:
2. Սույն որոշման 1-ն կետում նշված համապատասխան կառավարման մարմիններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում` սահմանված ձևով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնել տեղեկություններ 2005 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. օգոստոսի 24 Երևան |
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN ը/կ |
Կազմակերպության` |
Երթուղու` |
Տվյալ երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսների (միկրոավտո-բուսների)` |
Երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսի (միկրոավտոբուսի)` | ||||||
ՀՎՀՀ-ն |
լրիվ անվա-նումը |
գտնվելու վայրը |
համարը |
անվա-նումը |
ընդհա-նուր թիվը |
այդ թվում` պահուս-տային թիվը |
մակնիշը |
պետհա-մարանիշը |
նստա-տեղերի թիվը | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
________________________ |
ղեկավար |
_____________________ |
(կառավարման մարմնի անվանումը) |
(ստորագրությունը, անունը, ազգանունը) | |
____ _________ 200 թ. |