Գլխավոր տեղեկություն
Номер
N 1291-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.09.14/59(431) Հոդ.1131
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.08.2005
Дата вступления в силу
24.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2005 թվականի N 1291-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 294 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

 «3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշմամբ սահմանված համապատասխան կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրում են տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մասին (N 3 ձև): Տեղեկությունները ներկայացվում են կանոնավոր երթուղու սպասարկման համապատասխան պայմանագիր կնքելուց, ինչպես նաև փոփոխություններ կատարելուց հետո եռօրյա ժամկետում:

Տեղեկությունները ներկայացվում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով»:

2. Սույն որոշման 1-ն կետում նշված համապատասխան կառավարման մարմիններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում` սահմանված ձևով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնել տեղեկություններ 2005 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
2005 թ. օգոստոսի 24
Երևան

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN ը/կ

  Կազմակերպության`  

Երթուղու`

Տվյալ երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսների (միկրոավտո-բուսների)`

Երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսի (միկրոավտոբուսի)`

 ՀՎՀՀ-ն 

լրիվ անվա-նումը

գտնվելու վայրը

համարը

անվա-նումը

ընդհա-նուր թիվը

այդ թվում` պահուս-տային թիվը

մակնիշը

պետհա-մարանիշը

նստա-տեղերի թիվը

1

      2      

3

4

5

6

7

8

9

10

11

                     
                     
                     
                     
                     

 

________________________

ղեկավար

 _____________________

(կառավարման մարմնի անվանումը)

(ստորագրությունը, անունը, ազգանունը)


____ _________ 200 թ.