Գլխավոր տեղեկություն
Номер
N 149-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.03.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.03.16/18(390) Հոդ.297
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.02.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.02.2005
Дата вступления в силу
26.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 փետրվարի 2005 թվականի N 149-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 2-րդ կետի «դ» ենթակետում «(բացառությամբ` օնիքսանման մարմարի ու լիստվենիտի)» բառերը փոխարինել «(բացառությամբ օնիքսանման մարմարի, վանակատի (օբսիդիանի) ու լիստվենիտի)» բառերով.

բ) որոշման 2-րդ կետի «զ» ենթակետի առաջին և երկրորդ պարբերություններից հանել «և հանքային» բառերը.

գ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» և «ը» ենթակետերով.

«է) հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է`

1) միայն մեկ նպատակով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողների կողմից անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա տեղադրված գազանջատիչից (այսուհետ` գազանջատիչ) դուրս եկող ջրախողովակի (այսուհետ` առաջնային խողովակ) վրա ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր (այսուհետ` առաջնային ջրահաշվիչ) տեղադրված լինելու դեպքում` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում առաջնային ջրահաշվիչով հաշվառված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով օգտագործման տվյալ նպատակի համար նախատեսված դրույքաչափից:

Առաջնային ջրահաշվիչ տեղադրված չլինելու դեպքում վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով տվյալ նպատակի համար նախատեսված դրույքաչափից:

Այն դեպքերում, երբ ջրօգտագործողի կողմից ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրված (միացված) է (են) լինում ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր), լրացուցիչ հաշվարկվում է բնօգտագործման վճար` նաև ածխաթթու գազ ստանալու համար` սույն որոշման 2-րդ կետի «ը» ենթակետով սահմանված կարգով,

2) միաժամանակ, մեկից ավելի նպատակներով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` առաջնային խողովակին միացված հանքային ջրի օգտագործման յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված խողովակների (այսուհետ` առանձնացված խողովակ) վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողների կողմից ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր (այսուհետ` առանձնացված ջրահաշվիչ) տեղադրված լինելու դեպքում` որպես ըստ օգտագործման առանձին նպատակների հաշվարկված բնօգտագործման վճարների հանրագումար, որոնք հաշվարկվում են` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան առանձնացված ջրահաշվիչով հաշվառված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված համապատասխան դրույքաչափից:

Այն դեպքերում, երբ ջրօգտագործողի կողմից գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրված (միացված) է (են) լինում ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր), լրացուցիչ հաշվարկվում է բնօգտագործման վճար` նաև ածխաթթու գազ ստանալու համար` սույն որոշման 2-րդ կետի «ը» ենթակետով սահմանված կարգով։

Առանձնացված ջրահաշվիչներ տեղադրված չլինելու դեպքում վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում առաջնային հաշվիչ սարքով հաշվառված, իսկ դրա բացակայության դեպքում` հանքային ջրի հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով սահմանված հանքային ջրի տվյալ հորատանցքի (աղբյուրի) մասով փաստացի օգտագործվող տեսակների գծով ամենաբարձր դրույքաչափից.

ը) ջրօգտագործողի կողմից գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված (միացված) լինելու դեպքում ածխաթթու գազ ստանալու նպատակով հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է`

1) գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա (մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գազաչափ տեղադրված լինելու դեպքում` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում գազաչափով հաշվառված ածխաթթու գազի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դրույքաչափից,

2) գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա (մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում) գազաչափ տեղադրված չլինելու դեպքում` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով ածխաթթու գազ ստանալու նպատակի համար սահմանված դրույքաչափից».

դ) որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի I բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

«5. Ռեկրեացիոն (հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով ստորերկրյա թերմալ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար` 50 դրամ».

ե) որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի`

8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«վանակատ (օբսիդիան)                  7 տոկոս»,

10-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«ածխաթթու գազ ստանալու նպատակով

0.3

       

ռեկրեացիոն (հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով

0.1»,

10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) արտադրված ածխաթթու գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝

 

«Ջերմուկ» հանքավայր

0.08

 

«Արզնի» հանքավայր

0.09

 

«Հանքավան» հանքավայր

0.08

 

«Բջնի» հանքավայր

0.07

 

«Լիճք» հանքավայր

0.06

 

«Սոլակ» հանքավայր

0.06

 

«Քարաշամբ» հանքավայր

0.08

 

«Արզական» հանքավայր

0.15

 

«Սայաթ-Նովա» հանքավայր

0.15

 

Այլ հանքավայրեր

  0.06»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 23
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան