«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2004 թվականի N 680-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 94-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված «Մասիսի նավթամթերք» և «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունների գույքի կազմից առանձնացված գույքը մասնավորեցնել դասական աճուրդով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Առաջարկել NN 1 և 2 հավելվածներում նշված այն ստորաբաժանումների, որոնք ունեն անշարժ գույք և հողամաս (ԱԼԿ-ներ, յուղման կետեր և այլն), գույքի նոր սեփականատիրոջը մասնավորեցվող գույքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը գնել տվյալ գոտում հողի համար սահմանված կադաստրային արժեքով:
3. Դասական աճուրդով մասնավորեցվող յուրաքանչյուր միավոր գույքի մեկնարկային գինը սահմանել նրա գնահատված արժեքի 15 տոկոսի չափով:
4. Աճուրդի հաղթողը պարտավոր է`
ա) գույքի վաճառքի գումարը վճարել աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի մասնավորեցումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) եռամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.
բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ աճուրդի անցկացման ժամկետների, մասնավորեցվող գույքի տվյալների և մեկնարկային գնի մասին:
6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով, մրցույթով ու դասական աճուրդով մասնավորեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 5-ի N 561 ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1399-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 94-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2.1-ին կետում «Բալահովիտ գյուղում» բառերը փոխարինել «Վերին Պտղնի գյուղում» բառերով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՄԱՍԻՍԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ` ԸՍՏ ԳՈՒՅՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ
(հազ. դրամ) |
NN ը/կ |
Գույքի անվանումը և գտնվելու վայրը |
Շենքի զբաղեց- |
Գնահատ- ված |
Գույքի մեկնար- |
Հողա- մասի |
Զբաղեց-րած |
1. |
N 17 ԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Մարգարայի խճուղի |
46,3 |
2495 |
374,0 |
0,15 |
10440,0 |
2. |
N 19 ԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Երևանյան խճուղի |
281,5 |
2033 |
305,0 |
0,24 |
10857,6 |
3. |
N 21 ԱԼԿ, քաղ. Բյուրական, Աշտարակի խճուղի |
236,5 |
19668 |
2950,0 |
0,12 |
5428,8 |
4. |
N 23 ԱԼԿ, Աշտարակ-Եղվարդ խճուղի |
89 |
40436 |
6065,0 |
0,56 |
25334,4 |
5. |
N 24 ԱԼԿ, Աբովյան-Արամուս խճուղի |
հաշվառ- ված չէ |
19992 |
2999,0 |
- |
- |
6. |
N 8 ԿԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Աշտարակի խճուղի |
- |
2256 |
338,0 |
- |
- |
7. |
N 9 ԿԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Երևանյան խճուղի |
- |
1375 |
207,0 |
- |
- |
8. |
N 10 ԿԱԼԿ, քաղ. Բյուրեղավան |
- |
4258 |
639,0 |
- |
- |
9. |
N 11 ԿԱԼԿ, քաղ. Աբովյան, Բյուրեղավանի խճուղի |
- |
503 |
75,0 |
- |
- |
10. |
N 12 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, |
- |
1948 |
292,0 |
- |
- |
11. |
N 13 ԿԱԼԿ, քաղ. Աշտարակ |
- |
721 |
108,0 |
- |
- |
12. |
N 14 ԿԱԼԿ, քաղ. Ապարան |
- |
1894 |
284,0 |
- |
- |
13. |
N 15 ԿԱԼԿ, քաղ. Եղվարդ |
- |
2839 |
426,0 |
- |
- |
14. |
N 16 ԿԱԼԿ, Արագածոտնի մարզ, գ. Ուջան |
- |
675 |
101,0 |
- |
- |
15. |
N 17 ԿԱԼԿ, քաղ. Աշտարակ |
- |
4004 |
601,0 |
- |
- |
16. |
N 18 ԿԱԼԿ, քաղ. Աշտարակ |
- |
2124 |
319,0 |
- |
- |
17. |
N 19 ԿԱԼԿ, քաղ. Աշտարակ |
- |
1095 |
164,0 |
- |
- |
18. |
N 20 ԿԱԼԿ, Աբովյան-Ողջաբերդ |
- |
2018 |
303,0 |
- |
- |
19. |
N 24 ԿԱԼԿ, Մասիս-Խարբերդ-Արտաշատ խճուղի |
- |
382 |
57,0 |
- |
- |
20. |
N 25 ԿԱԼԿ, Արարատի մարզ, |
- |
1252 |
188,0 |
- |
- |
21. |
N 24 յուղման կետ, Աբովյան- Արամուս խճուղի |
հաշվառ- ված չէ |
7234 |
1085,0 |
- |
- |
22. |
Մասիսի ն/բ խանութ, Մասիս-Խարբերդ խճուղի |
81,3 |
9426 |
1414,0 |
0,02 |
248,6 |
*Սույն հավելվածում նշված ԿԱԼԿ-ները համարվում են շարժական գույք և չունեն շենքեր ու հատկացված հողամաս:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ԳԱԳԱՐԻՆԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ` ԸՍՏ ԳՈՒՅՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ
(հազ. դրամ) |
NN ը/կ |
Գույքի անվանումը և գտնվելու վայրը |
Շենքի զբաղեց- |
Գնահատ- ված |
Գույքի մեկնար- |
Հողա-մասի |
Զբաղեց-րած |
1. |
N 2 ԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս-Մարտունի մայրուղի |
60,6 |
1265 |
190 |
0,124 |
178,6 |
2. |
N 9 ԱԼԿ, Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան |
110,7 |
10045 |
1507 |
0,146 |
1813,4 |
3. |
N 10 ԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ |
102 |
6397 |
960 |
0,26 |
577,2 |
4. |
N 1 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, Սևան-Դիլիջան մայրուղի |
- |
817 |
123 |
|
|
5. |
N 2 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Գործարանային 3 |
- |
457 |
69 |
|
|
6. |
N 3 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ |
- |
910 |
137 |
|
|
7. |
N 4 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Շահումյան 6 |
- |
632 |
95 |
|
|
8. |
N 6 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Կիրովի 3 |
- |
492 |
74 |
|
|
9. |
N 8 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան |
- |
862 |
129 |
|
|
10. |
N 9 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս-Մարտունի մայրուղի |
- |
330 |
50 |
|
|
11. |
N 10 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, գ. Ջրառատ |
- |
930 |
140 |
|
|
12. |
N 11 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ |
- |
667 |
100 |
|
|
13. |
N 13 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Վարդենիսի 2-րդ ավտոճանապարհ |
- |
442 |
67 |
|
|
14. |
N 15 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Երևան-Սևան մայրուղի |
- |
2135 |
321 |
|
|
15. |
N 20 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան |
- |
366 |
55 |
|
|
16. |
N 21 ԿԱԼԿ, Սևան-Երևան մայրուղի |
- |
3621 |
543 |
|
|
17. |
N 14 ԲԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, |
- |
300 |
45 |
|
|
18. |
N 18 ԲԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, |
- |
512 |
77 |
|
|
*Սույն հավելվածում նշված ԿԱԼԿ-ները համարվում են շարժական գույք և չունեն շենքեր ու հատկացված հողամաս:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |