«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 փետրվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 32016069
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
10 փետրվարի 2016 թ. |
N 28-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 25-ի «Բժշկական զննման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում բժշկական սերտիֆիկատների հատկացման մասին» N 65-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) 2-րդ կետում «Եվրամիության «Դաս 3» ավիաբժշկական վկայագրման ուղեցույցի» բառերը փոխարինել «ԵԱԱԳ Փարթ ԷյԹիՍիՕ Մեդի (EASA Part ATCO Med)» բառերով.
2) Հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Առաջին, երկրորդ և երրորդ դասերի բժշկական սերտիֆիկատները կազմվում են սպիտակ գույնի թղթից և բաղկացած են 4 էջից, յուրաքանչյուրը Ա 7 (105x74 մմ - ISO 216 միջազգային ստանդարտ) չափի թղթից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ մնացած 3-ը լրացման համար են: 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերի ներքևի ձախ անկյունում դրվում է վկայականի համարը, իսկ աջ անկյունում` էջի հերթական համարը: Վկայականը լրացվում է հայերեն և անգլերեն լեզուներով:».
3) Հավելվածի 8-րդ կետում.
ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. «Դաս 1» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը նվազեցվում է մինչև 6 ամիս, երբ դիմողը աշխատում է եզակի-օդաչուի կարգավիճակով և դիմողի տարիքը 40 տարի և ավելի է:».
բ. 1-ին ենթակետը լրացնել նոր «բ» պարբերությամբ.
«բ. «Դաս 1» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը նվազեցվում է մինչև 6 ամիս, երբ դիմողի տարիքը 60 տարի և ավելի է:».
4) Հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի օդանավերի անձնակազմերի անդամները, բորտուղեկցորդները, օդային երթևեկության կառավարման կարգավարները և թռիչքների ղեկավարները յուրաքանչյուր թռիչքից կամ հերթափոխից առաջ անցնում են նախաթռիչքային կամ նախահերթափոխային բժշկական զննում Ավիացիոն բժշկական կենտրոնի օդանավակայանային կայանում:
Աերոդրոմի տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցների վարորդները նախահերթափոխային բժշկական զննում են անցնում ընտրանքային կարգով, հերթափոխի վարորդների ընդհանուր թվի մեկ քառորդի քանակից ելնելով յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ մեկ հերթափոխի կտրվածքով` Ավիացիոն բժշկական կենտրոնի օդանավակայանային կայանում:».
5) Հավելվածի 26-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այն դեպքերում, երբ ավիացիոն մասնագետի առողջական տվյալները լիովին չեն համապատասխանում Չիկագոյի Կոնվենցիայի հավելված 1-ով և Դոկ 8984-ով սահմանված պահանջներին, բժշկական սերտիֆիկատի հատկացումը հետաձգվում է և ավիացիոն մասնագետը 2 (երկու) աշխատանքային օրյա ժամկետում ուղեգրվում է Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուի մոտ: Հաշվի առնելով բժշկական սերտիֆիկատի շնորհիվ ընձեռվող արտոնությունները և դրանց իրականացման համար ավիացիոն մասնագետի աշխատանքային պայմանները` Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուն կարող է հատկացնել Բժշկական սերտիֆիկատ սահմանափակումներով` ԵԱԱԳ Փառթ-Մեդ և Փառթ-ԷյԹիՍիՕ փաստաթղթերին համապատասխան: Տվյալ բժշկական սերտիֆիկատը հատկացվում է Կարգի 31-րդ կետում նշված ժամկետում: Սահմանափակումների կիրառմամբ բժշկական սերտիֆիկատի թողարկումը Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուն իր խորհրդատվության հիման վրա կարող է պատվիրակել Ավիացիոն բժշկական կենտրոնին:».
6) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 30.1-րդ կետով.
«30.1. Բժշկական զննման արդյունքում Ավիացիոն բժշկական կենտրոնի բժիշկ-փորձագետի կողմից կազմվում է Ավիաբժշկական փորձագետի հաշվետվություն` համաձայն Ձև 4-ի:».
7) Հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Բժշկական զննման արդյունքները և բժշկական սերտիֆիկատի տրամադրման վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է հաշվետվական ամփոփ ձևով (Ձև 4) և ստորագրվում է հետազոտություն իրականացնող բժշկի կողմից: Այն դեպքերում, երբ բժշկական զննումն իրականացրել են Ավիացիոն բժշկական կենտրոնի մեկից ավելի բժիշկ-փորձագետներ, հաշվետվական ձևը վերջնական ստորագրում է վերջին հետազոտություն իրականացրած բժիշկ-փորձագետը:
Տրամադրված Բժշկական սերտիֆիկատի պատճենը, Հայտատուի անձնական բժշկական գործը, բժշկական զննման բոլոր փաստաթղթերը պահպանվում են Ավիացիոն բժշկության կենտրոնում:».
8) Հավելվածի Ձև 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.
9) Հավելվածը լրացնել նոր Ձև 4-ով` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Հավելված 1 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2016 թվականի փետրվարի 10-ի թիվ 28-Ն հրամանի |
«Ձև 3
|
»: |
Հավելված 2 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2016 թվականի փետրվարի 10-ի թիվ 28-Ն հրամանի |
«Ձև 4
Ավիաբժշկական փորձագետի հաշվետվական ձև
համապատասխան EASA Part-Med և ICAO Doc 8984 պահանջների
(201). Հետազոտության տեսակ |
(202) |
(203) |
(204) |
(205) |
(206) ԶՃ` նստած |
(207) պուլսը` հանգստի պայմ. | |
Սիստ. |
Դիաստ. |
Հաճախությունը` | |||||
Ռիթմը` |
Կլինիկական հետազոտություն. նշել բոլոր կետերի վերաբերյալ
Նորմալ |
Ոչ նորմալ |
Նորմալ |
Ոչ նորմալ | ||
(208) Գլուխ, դեմք, վիզ, պարանոց, գանգամաշկ |
(218) Որովայն, ճողվածք, լյարդ, փայծաղ |
||||
(209) բերան, կոկորդ, ատամներ |
(219) հետանցք, հաստ աղի |
||||
(210) քիթ, հարքթային սինուսներ |
(220) միզասեռական համակարգ |
||||
(211) ականջներ, թմբկաթաղանթ, թմբկաթաղանթի շարժունակություն |
(221) էնդոկրին համակարգ |
||||
(212) աչքեր - ակնագունդ և հավելումներ, տեսադաշտեր |
(222) վերին և ստորին ծայրանդամներ, հոդեր |
||||
(213) աչքեր - բիբ և աչքի հատակ |
(223) ողնաշար, այլ հենաշարժական |
||||
(214) աչքեր - ակնագնդերի շարժողություն, նիստագմ |
(224) նյարդաբանական, ռեֆլեքսներ, ևն |
||||
(215) թոքեր, կրծքավանդակ, կուրծք |
(225) Հոգեբուժական |
||||
(216) սիրտ |
(226) մաշկ, ախտանշաններ, լիմֆատիկ հանգույցներ |
||||
(217) անոթային համակարգ |
(227) ընդհանուր համակարգային |
||||
(228) Նշում. Նկարագրել բոլորը, ինչի վերաբերյալ «ոչ նորմալ» նշում է կատարվել |
Տեսողության սրություն
(229) Հեռու տեսողություն - 5մ |
(230) Միջանկյալ տեսողություն | |||||||||
Առանց կոռեկցիայի |
Ակնոցներ |
Կոնտակտա-յին լինզաներ |
Առանց կոռեկցիայի |
Տեսողական կոռեկցիայով | ||||||
Այո |
ոչ |
այո |
ոչ | |||||||
Աջ աչք |
Շտկումը մինչև |
Աջ աչք |
||||||||
Ձախ աչք |
Շտկումը մինչև |
Ձախ աչք |
||||||||
Բինօկուլյար |
Շտկումը մինչև |
Բինօկուլյար |
231. Մոտիկ տեսողություն. |
(232) Ակնոցներ |
(233) կոնտակտային լինզա | |||||||||
Առանց կոռեկցիայի |
կոռեկցիայով |
||||||||||
Այո |
ոչ |
այո |
ոչ |
Ռեֆրակցիայի խանգարում |
Սֆերիկ |
Գլանաձև |
առանցք |
լրացուցիչ | |||
Աջ աչք |
Աջ աչք |
||||||||||
Ձախ աչք |
Ձախ աչք |
||||||||||
Բինօկուլյար |
(313) Գունազգացողություն |
(234) Լսողություն (եթե չի իրականացվել 239/241)
Խոսակցական թեստ` 2 մետր հեռ., |
Աուդիոմետրիա | |||||
Աջ ականջ |
Ձախ ականջ |
Հց |
500 |
1000 |
2000 |
3000 |
Այո □ ոչ □ |
Այո □ ոչ □ |
Աջ |
||||
Ձախ |
(235) Մեզի քննություն Նորմալ □ ոչ նորմալ □ | |||
Գլյուկոզ |
սպիտ |
արյուն |
Այլ ախտ. Էլ. |
(236) Շնչառական ֆունկցիա` ԱԱԾ1/ԹԿՏ________% |
(237) հեմոգլոբին ______________ _____միավոր |
Ուղեկցող հաշվետվական ձևեր, քանակը`
Չի իրականացվել |
նորմալ |
Ոչ նորմալ/բացատր. | |
(238) ԷԿԳ |
|||
(239) Աուդիոգրամմա |
|||
(240) Ակնաբանական |
|||
(241) ՔԿԱ |
|||
(242) Արյան լիպիդային կազմ |
|||
(243) Շնչառական ֆունկցիա |
|||
(244) Այլ (նշել) |
|
»: |