Գլխավոր տեղեկություն
Номер
N 177-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.264
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.02.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.03.2003
Дата вступления в силу
05.04.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 մարտի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

6 փետրվարի 2003 թվականի N 177-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1845-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշը:

2. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշի նկարագրությունը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշը՝ համաձայն N 3 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշը հաստատելու մասին» N 1845-Ն որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. փետրվարի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

փետրվարի 6-ի N 177-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ 

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշը (այսուհետ՝ խորհրդանիշ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատողների և զինծառայողների, ինչպես նաև սպառազինության, տեխնիկայի և այլ գույքի պատկանելությունը ցույց տվող նշանն է:

2. Խորհրդանիշը դրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատասենյակում, ինչպես նաև պատկերվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության դրոշի վրա:

Խորհրդանիշի պատկերը սահմանված կարգով ամրացվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության զինծառայողների համազգեստների տարբերանշանների ու առանձնանշանների, ինչպես նաև անվանական զենքի վրա:

3. Խորհրդանիշի պատկերի կիրառման մյուս դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից:

4. Խորհրդանիշը պահպանվում է օրենքով սահմանված կարգով: 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

փետրվարի 6-ի N 177-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշն արծիվն է՝ սուրը և վահանը բռնած: Արծիվը խորհրդանշում է հզորություն, զգոնություն և կամք, սուրը՝ արդարություն, պատիժ ու դատաստան, իսկ վահանը՝ պետականության պաշտպանվածությունն ապահովող միջոց:

Արույրից պատրաստված բրոնզագույն արծիվը, արծաթագույն սուրը և վահանը նույնպես պատկերված են արույրից պատրաստված սկավառակի վրա, որի վերևի մասում գրված են «ՀՀ ազգային անվտանգության ծառայություն» բառերը: Սկավառակը և վահանը երիզված են ոսկեգույն շրջանակով: Վահանի կենտրոնում արծնով պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Վահանի ներքևի մասում պատկերված է արծվի պոչի տասը փետուր: Սրի դաստակը գտնվում է արծվի աջ ճանկում: 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2003 թվականի

փետրվարի 6-ի N 177-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19395

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան