«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2003 թվականի N 604-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 793-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 26154 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ)՝ վերակազմակերպելով «Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության:
1.2. Սահմանել «Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 19844 հազ. դրամ, որը համապատասխանում է 19844 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Սահմանել «Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 19844 հազ. դրամ:
1.4. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը՝ 4961 հազ. դրամ:
1.5. «Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 6310 հազ. դրամ, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 3841 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 440 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով՝ 2029 հազ. դրամ:
1.6. «Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 5,6 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ՝
ա) գնորդը պարտավորվում է՝
2 տարվա ընթացքում կատարել 10,0 մլն դրամի ներդրումներ, այդ թվում՝
1-ին տարում՝ 5,0 մլն դրամ,
2-րդ տարում՝ 5,0 մլն դրամ,
2 տարվա ընթացքում պահպանել աշխատավորական կոլեկտիվի անդամների ներկայիս թիվը.
բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 91174 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աշոցքի ավտոտրանսպորտային և ճանապարհների» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ)՝ վերակազմակերպելով «Աշոցքի ավտոտրանսպորտ և ճանապարհներ» փակ բաժնետիրական ընկերության:
2.2. Սահմանել «Աշոցքի ավտոտրանսպորտ և ճանապարհներ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 38145 հազ. դրամ, որը համապատասխանում է 38145 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Սահմանել «Աշոցքի ավտոտրանսպորտային և ճանապարհների» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 38145 հազ. դրամ:
2.4. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը՝ 9536 հազ. դրամ:
2.5. «Աշոցքի ավտոտրանսպորտային և ճանապարհների» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 53029 հազ. դրամ, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 5845 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 21753 հազ. դրամ,
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 11325 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով՝ 11291 հազ. դրամ,
այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 2815 հազ. դրամ:
2.6. «Աշոցքի ավտոտրանսպորտային և ճանապարհների» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 382,8 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 106196 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Լույս» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին (ներդրումային մասնավորեցման արդյունքում պետական բաժնեմասը կազմում է 45,7 տոկոս):
3.2. Սահմանել «Լույս» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 94748 հազ. դրամ:
3.3. Սահմանել «Լույս» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 43300 հազ. դրամ:
3.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը՝ 10825 հազ. դրամ:
3.5. «Լույս» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 11448 հազ. դրամ, այդ թվում՝
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 155 հազ. դրամ,
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 11250 հազ. դրամ,
նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով՝ 40 հազ. դրամ,
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով՝ 3 հազ. դրամ:
3.6. «Լույս» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
3.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 2429 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի տեսացանց» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:
4.2. Սահմանել «Երևանի տեսացանց» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 2429 հազ. դրամ:
4.3. Սահմանել «Երևանի տեսացանց» փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 2429 հազ. դրամ:
4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 607 հազ. դրամ:
4.5. «Երևանի տեսացանց» փակ բաժնետիրական ընկերությունը 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
4.6. «Երևանի տեսացանց» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
4.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
4.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. «Ջրհան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել Սևանի բազայի գույքը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանաբար նվազեցնելով «Ջրհան» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
5.2. Հաշվեկշռային մեթոդով 10099 հազ. դրամ գնահատված արժեքով Սևանի բազայի գույքը մասնավորեցնել մրցույթով:
5.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա Սևանի բազայի գույքի վաճառքի նվազագույն գինը՝ 2525 հազ. դրամ:
5.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,
ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,
սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
5.6. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5.7. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
5.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 793-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման 12.1-ին կետը «կոլեկտիվին» բառից հետո լրացնել «համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ այն սահմանելով 11799 հազ. դրամ» բառերով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. մայիսի 7 Երևան |