«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2003 թվականի N 1163-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 980.0 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 976.0 հեկտարը, այդ թվում՝ 155.7 հեկտար վարելահող, 28.2 հեկտար խաղողի այգի, 190.0 արոտ և 602.0 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, որից՝ 22 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.
բ) 1.5 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ որպես տնամերձ աճուրդով օտարելու համար.
գ) 2.5 հեկտարը հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա, որից՝ 1.5 հեկտար վարելահողը՝ գերեզմանոցի ընդլայնման, իսկ մեկ հեկտար այլ հողեր՝ մարզադաշտ կառուցելու համար։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
Հայաստանի Հանրապետության ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա՝ պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները
Տարեթիվը | Հողերի կատեգորիան (նպատակային նշանակությունը) |
Պայմա- նական նշանը |
Ընդա- մենը |
այդ թվում՝ | |||||
վարե- լահող |
բազմամյա տնկարկ- ներ |
խոտ- հարք |
արոտ | թփուտ | անօգ- տագոր- ծելի | ||||
2003 թ. | Գյուղատնտեսական նշանակության | Գ | 22 | 22 | |||||
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման | Բ | 1.5 | 1.5 | ||||||
Հ | |||||||||
Արդյունաբերության և ընդերքօգտագործման | Ա | ||||||||
Հատուկ պահպանվող տարածքներ | Պ | 2.5 | 1.5 | 1 | |||||
Ընդամենը | 26 | 25 | 1 |