Գլխավոր տեղեկություն
Номер
N 1163-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.10.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.10.08/50(285) Հոդ.934
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.09.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.09.2003
Дата вступления в силу
18.10.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2003 թվականի N 1163-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 980.0 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 976.0 հեկտարը, այդ թվում՝ 155.7 հեկտար վարելահող, 28.2 հեկտար խաղողի այգի, 190.0 արոտ և 602.0 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, որից՝ 22 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 1.5 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ որպես տնամերձ աճուրդով օտարելու համար.

գ) 2.5 հեկտարը հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա, որից՝ 1.5 հեկտար վարելահողը՝ գերեզմանոցի ընդլայնման, իսկ մեկ հեկտար այլ հողեր՝ մարզադաշտ կառուցելու համար։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1163-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

Հայաստանի Հանրապետության ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա՝ պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը ԵՎ նպատակները

 

Տարեթիվը Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)
Պայմա-
նական
նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա
տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ թփուտ անօգ-
տագոր-
ծելի
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 22 22          
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման Բ 1.5 1.5          
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ 2.5 1.5         1
  Ընդամենը   26 25         1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան