«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2003 թվականի N 609-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 141 -րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. մայիսի 29 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների (այսուհետ` համայնք) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին, ինչպես նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները:
2. Համայնքի գլխավոր հատակագիծն (այսուհետ` գլխավոր հատակագիծ) այն հիմնական քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթն է, որը, ելնելով համայնքի զարգացման ծրագրից` տարածքային ռեսուրսների համալիր վերլուծության հիման վրա հիմնավորում և սահմանում է համայնքի տարածքային զարգացման ուղղությունները, որոշում սոցիալական, մշակութային, արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, ինժեներական և տրանսպորտային համակարգերի տեղադրման ու զարգացման, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանության, բնական լանդշաֆտների, պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառումները, ինչպես նաև տարածքի իրացման և կառուցապատման հերթականությունը` պաշարների կայուն և արդյունավետ օգտագործման պայմանների պարտադիր պահպանմամբ:
3. Գլխավոր հատակագծի հիմնական նպատակը տարածքային պլանավորման միջոցով համայնքի և դրա կազմում ընդգրկված բնակավայրի (բնակավայրերի) համար բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման ու կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է:
4. Գլխավոր հատակագիծը «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ենթակա է պարտադիր մշակման և սույն կարգին համապատասխան հաստատվելուց հետո հիմք է հանդիսանում քաղաքաշինական գործունեության իրականացման, վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար: Գլխավոր հատակագծի իրականացումն ապահովում է համայնքի ղեկավարը` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:
5. Գլխավոր հատակագիծը մշակվում է համայնքի վարչական սահմաններում ընդգրկված բոլոր հողատարածքների ներառմամբ և պարտադիր է քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար:
6. Գյուղական համայնքների և մինչև 15 հազար բնակիչ ունեցող քաղաքային համայնքների գլխավոր հատակագծերի կազմում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գոտիավորման փաստաթղթերը մշակվում են լրիվ:
7. 15 հազարից ավելի բնակիչ ունեցող քաղաքային համայնքների գլխավոր հատակագծի կազմում օրենքով սահմանված գոտիավորման փաստաթղթերից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մշակվում է հողերի գոտիավորման և օգտագործման սխեման:
8. Գլխավոր հատակագիծը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից կազմված նախագծման առաջադրանքի (այսուհետ` առաջադրանք) հիման վրա ու նրա պատվերով` համայնքի բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
9. Համայնքի ղեկավարի կողմից մշակված առաջադրանքի նախագիծը համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին` համաձայնեցման:
10. Առաջադրանքին ներկայացվում են պահանջներ` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի:
11. Մարզպետը 5-օրյա ժամկետում համաձայնություն տալուց հետո առաջադրանքի նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին (այսուհետ` շահագրգիռ պետական կառավարման մարմիններ)` համաձայնեցման:
12. Շահագրգիռ պետական կառավարման մարմինները 15-օրյա ժամկետում համաձայնություն են տալիս առաջադրանքի նախագծին կամ մարզպետին են ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
13. Մարզպետը նշված պետական մարմինների առաջարկություններն ու դիտողություններն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դրանց հիման վրա լրամշակում է առաջադրանքի նախագիծը և համայնքի ղեկավարին տրամադրում դրա լրամշակված ու համաձայնեցված տարբերակը, ինչպես նաև գլխավոր հատակագծի մշակման համար ելակետային տվյալներ տրամադրող պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը:
14. Գլխավոր հատակագծի մշակման համար անհրաժեշտ է ելակետային նյութերի կազմը` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի:
15. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի լրամշակված տարբերակն ստանալուց հետո եռօրյա ժամկետում համայնքի բնակչությանը զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է դրա հասարակական քննարկման օրվա և ժամի, ինչպես նաև մինչև քննարկումն առաջադրանքի բովանդակությանը ծանոթանալու հնարավորության մասին:
16. Քննարկումը կարող է նշանակվել դրա մասին իրազեկման օրվանից ոչ շուտ, քան 10-օր անց` 5-օրյա ժամկետում:
17. Համայնքի բնակիչները կարող են մինչև քննարկման օրը համայնքի ղեկավարին ներկայացնել առաջադրանքի նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ` անհրաժեշտ հիմնավորումներով:
18. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի հասարակական քննարկման արդյունքում արված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա 10-օրյա ժամկետում լրամշակում է առաջադրանքի նախագիծը և այն հաստատում համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո:
19. Համայնքի ղեկավարը (պատվիրատուն) առաջադրանքը հաստատելուց հետո` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված` նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի հետ (այսուհետ` կատարող) կնքում է պայմանագիր և տրամադրում անհրաժեշտ ծավալի ելակետային նյութերը: Պատվիրատուի և կատարողի համաձայնությամբ` կատարողը կարող է պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն հավաքել ելակետային նյութերը կամ դրանց մի մասը:
20. Գլխավոր հատակագծի կազմին և բովանդակությանը ներկայացվում են հիմնական պահանջները` համաձայն սույն կարգի NN 3 և 4 հավելվածների:
21. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո գլխավոր հատակագիծը ներկայացնում է համապատասխան լիցենզիա ունեցող անձին` համալիր փորձաքննության: Նախագծային փաստաթղթերը կատարողի կողմից կարող են ներկայացվել փորձաքննության, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով: Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի (կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` կատարողի) և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:
22. Համայնքի ղեկավարը փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում հասարակությանն իրազեկում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ հաստատված կարգի, որից հետո գլխավոր հատակագիծը ներկայացնում է մարզպետին` համաձայնեցման:
23. Մարզպետը 5-օրյա ժամկետում համաձայնություն է տալիս գլխավոր հատակագծին և այն ներկայացնում շահագրգիռ պետական կառավարման մարմիններ` համաձայնեցման:
24. Շահագրգիռ պետական կառավարման մարմինները 15-օրյա ժամկետում համաձայնեցնում են գլխավոր հատակագիծը կամ մարզպետին են ներկայացնում իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
25. Մարզպետը շահագրգիռ պետական մարմինների համաձայնությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում գլխավոր հատակագիծն իր եզրակացության հետ միասին տրամադրում է համայնքի ղեկավարին:
26. Համայնքի ղեկավարը մարզպետի և շահագրգիռ պետական մարմինների դրական եզրակացությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գլխավոր հատակագիծը ներկայացնում է համայնքի ավագանուն` հաստատման:
27. Գլխավոր հատակագիծը մշակվում է 3 բնօրինակից, որոնցից մեկական օրինակը մնում է մարզպետարանում, համայնքի ղեկավարի և կատարողի մոտ: Գլխավոր հատակագծի նախագծի մեկ օրինակը մագնիսական (կամ թղթային) կրիչով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:
28. Գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերի կազմում հաստատված հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի մեկ օրինակը մագնիսական (կամ թղթային) կրիչով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
29. Գլխավոր հատակագծում ցանկացած փոփոխություն կարող է կատարվել նույն կարգով, ինչով հաստատվում է գլխավոր հատակագիծը:
30. Գլխավոր հատակագծի փորձաքննության, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի (այսուհետ` գլխավոր հատակագիծ) նախագծման առաջադրանքում նշվում են`
ա) համայնքի անվանումը, հիմնական բնութագիրը (տարածքը, հողային ֆոնդի փաստացի բաշխումը, բնակչության թիվը, ռեսուրսների հիմնական տեսակները, արտադրության գերիշխող ճյուղերը, ինժեներատրանսպորտային ապահովվածությունը, զարգացման հիմնական հեռանկարները).
բ) նախագծման հիմքը.
գ) տվյալներ նախկինում հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական ծրագրային փաստաթղթերի մասին.
դ) համայնքի զարգացման ծրագրից բխող` համայնքի ճարտարապետահատակագծային և գործառական զարգացմանը, տրանսպորտային սպասարկման կազմակերպմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, լանդշաֆտների պահպանությանն ու կատարելագործմանը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը ներկայացվող հիմնական պահանջները.
ե) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով առաջարկվող համայնքի տարածքային զարգացման հեռանկարային ուղղությունները.
զ) բնակավայրի (բնակավայրերի) տարածքային զարգացմանը ներկայացվող պահանջները.
է) քաղաքաշինական, գյուղատնտեսական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին, ինչպես նաև հատուկ կարգավորման դրույթներին վերաբերող պահանջները.
ը) ինժեներաերկրաբանական նախապատրաստմանը, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության միջոցառումներին, հողերի պահպանությանը, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ներկայացվող հիմնական պահանջները.
թ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի N 3 հավելվածին համապատասխան գրաֆիկական ու տեքստային մասերին ներկայացվող պահանջները (գծագրերի թիվը` համապատասխան մասշտաբներով, տեքստային մասի կազմը և ծավալը).
ժ) նախագծային նյութերի ձևին և բովանդակությանը ներկայացվող լրացուցիչ պահանջները.
ժա) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված դեպքերում`
ա) հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայի նախագծման առաջադրանքները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
բ) գոտիավորման նախագծերի առաջադրանքները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով:
3. Սույն հավելվածի 2-րդ կետի «ա» և (կամ) «բ» ենթակետերով սահմանված նախագծման առաջադրանքները (առաջադրանքը) կցվում են (է) սույն հավելվածի 1-ին կետին համապատասխան կազմված համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքին և կազմում դրա անբաժանելի մասը:
4. Գլխավոր հատակագծերի ու հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների համատեղ մշակման պարագայում սույն հավելվածի 1-ին կետի «է» և «ը» ենթակետերի պահանջները համատեղվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» N 625-Ն որոշմամբ հաստատված կարգի N 2 հավելվածի «ե» և «զ» կետերի հետ:
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄԸ
Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի (այսուհետ` գլխավոր հատակագիծ) նախագծման համար անհրաժեշտ ելակետային նյութերի կազմը ներառում է`
ա) տարածքի ուսումնասիրվածության մասին տեղեկություններ, այդ թվում` տարածքի` սահմանված կարգով հաստատված սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը, ինժեներաերկրաբանական շրջանացման (պայմանների) քարտեզը, գեոդեզիական հանույթներ, կադաստրային քարտեզագրման նյութեր, հողօգտագործման քարտեզներ և այլն, արխիվային նյութերի ցանկը (առկայության դեպքում).
բ) տվյալներ տարածքի փաստացի օգտագործման, իրավիճակի և զարգացման հեռանկարների մասին.
գ) տեղեկություններ էկոլոգիական իրավիճակի, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային պայմանների մասին.
դ) դեմոգրաֆիական տվյալներ.
ե) տվյալներ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի կառուցապատման, կոմունալ տնտեսության, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի մասին.
զ) տվյալներ նյութերի բնական, բուժական, առողջարարական և այլ պաշարների մասին.
է) տվյալներ հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, պատմաճարտարապետական հատակագծերի, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիների նախագծերի մասին.
ը) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի որոշումների պատճենները.
թ) առաջադրանքով ամրագրված լրացուցիչ պահանջին վերաբերող նյութեր:
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄԻՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի (այսուհետ` գլխավոր հատակագիծ) նախագծային փաստաթղթերի կազմում պարտադիր մշակվում են գոտիավորման փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված կարգով:
2. Հողերի գոտիավորման և օգտագործման սխեման մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Գոտիավորման նախագծերը մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով:
4. Գլխավոր հատակագծի նախագծային նյութերը բաղկացած են գրաֆիկական ու տեքստային մասերից:
5. Գրաֆիկական մասի գծագրերը ներկայացվում են համաձայն առաջադրանքի (Մ1:5000 և Մ1:10000): Առանձին դեպքերում մասշտաբը կարող է ճշտվել պատվիրատուի առաջադրանքով:
6. Գլխավոր հատակագծի համար որպես հանութային հիմք օգտագործվում են տեղագրական հանույթները, ինժեներաերկրաբանական, միկրոսեյսմաշրջանացման, կադաստրային և հողաշինարարական քարտեզները:
7. Տարածքի փաստացի օգտագործման հատակագծում (հենակետային հատակագիծ) ցույց են տրվում`
ա) տարածքի հատակագծային և ծավալատարածական կառուցվածքը (բնակելի, հասարակական, ընդհանուր օգտագործման, արտադրական, գյուղատնտեսական, կոմունալ-պահեստային և այլ տարածքները` ըստ գործառական նշանակության (հողատեսքերի), հարկայնության և տեխնիկական բնութագրի).
բ) տրանսպորտային (այդ թվում` արտաքին տրանսպորտային) կապերը և ճանապարհային ցանցը.
գ) ինժեներական ենթակառուցվածքի տարածքները և ուղեգծերը.
դ) բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանները.
ե) պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիների սահմանները.
զ) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները.
է) հողի սահմաններն ըստ սեփականության ձևի` պետության, համայնքի և մասնավոր.
ը) բնակավայրի փաստացի սահմանագիծը.
թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված հողահատկացումները:
8. Տարածքի համալիր գնահատման հատակագծում ցույց են տրվում`
ա) ինժեներաերկրաբանական շրջանացման և սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզագրական նյութերը.
բ) օգտակար հանածոների տեղադիրքի սահմանները.
գ) բնական ու տեխնածին վտանգավոր երևույթների պատճառով կառուցապատման և այլ նպատակներով հողօգտագործման համար անբարենպաստ տարածքները.
դ) միջավայրն աղտոտող արդյունաբերական օբյեկտների տարածքներն ու սանիտարապաշտպանիչ գոտիները.
ե) առողջարանների, ջրամբարների, ջրամատակարարման ակունքների, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների տարածքները, սանիտարապաշտպանիչ և պահպանման գոտիները.
զ) էկոլոգիական իրավիճակի նկարագիրը.
է) աղմուկի, էլեկտրամագնիսական ճառագայթման, ռադիոակտիվ աղտոտվածության և այլ էկոլոգիական խախտումների գոտիները.
ը) տարածքների օգտագործման և կառուցապատման վրա ազդող մյուս գործոններն ու սահմանափակումները:
9. Տրանսպորտի ուրվագծում ցույց են տրվում`
ա) արտաքին տրանսպորտի (երկաթուղային գծեր և կայարաններ, օդանավակայաններ, կամուրջներ, ուղեկամուրջներ, թունելներ, ճոպանուղիներ և այլն) տարածքները և կառույցները.
բ) ճանապարհների ցանցը և դրանց դասակարգումը.
գ) հասարակական տրանսպորտի ուղիների ու կառուցվածքների տեղադրումը (մետրոպոլիտենի դեպո, տրամվայների, տրոլեյբուսների և ավտոբուսների հավաքակայաններ, մարդատար ավտոմեքենաների խոշոր ավտոկանգառներ և ավտոհանգրվաններ):
10. Ինժեներական ենթակառուցվածքների և տարածքի ինժեներական նախապատրաստման ուրվագծում ցույց են տրվում`
ա) տարածքի ինժեներական սարքավորումների հիմնական կառուցվածքները.
բ) խողովակաշարերի մայրուղիները (ջրագիծ, կոյուղի, ջերմամատակարարում, գազամատակարարում, բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր, կապի հիմնական գծեր և այլն).
գ) հիդրոտեխնիկական կառույցները.
դ) մեծ ծավալի հողային աշխատանքներ պահանջող տարածքները (տորֆահանում, դրենաժ և այլն):
11. Լանդշաֆտային կազմակերպման ուրվագծում ցույց են տրվում`
ա) համայնքի սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական, անտառային, ջրային և այլ նպատակային նշանակության, ինչպես նաև քաղաքային (գյուղական) բնակավայրերում ներառված բնական համալիրի տարածքները.
բ) լանդշաֆտների դասակարգումն ու գնահատումը` ներառելով ինչպես բնության հատուկ պահպանվող, այնպես էլ բնական համալիրի այլ, այդ թվում` հետընթաց ապրող (դեգրադացվող) տարածքները.
գ) դասակարգված և գնահատված լանդշաֆտային գոտիների առանձնացումն ըստ օգտագործման ռեժիմների.
դ) լանդշաֆտի առանձնահատուկ և էական հատկանիշների պահպանության միջոցառումները.
ե) լանդշաֆտի զարգացման, վերականգնման կամ կազմավորման (ստեղծման) վերաբերյալ նախագծային առաջարկությունները:
12. Համայնքի տարածքային զարգացման հատակագծում (հիմնական գծագիր) տարածքի փաստացի օգտագործման հատակագծի և տարածքի համալիր գնահատման հատակագծի վերլուծության հիման վրա ցույց են տրվում`
ա) սույն հավելվածի 7-րդ կետի «ա»-«ը» ենթակետերում նշված համապատասխան դրույթների զարգացման և կատարելագործման վերաբերյալ նախագծային առաջարկությունները.
բ) սույն հավելվածի 8-11-րդ կետերում նշված համապատասխան դրույթների հիմնական նախագծային լուծումները.
գ) բնակավայրի (բնակավայրերի) տարածքային զարգացման վերաբերյալ նախագծային առաջարկությունները.
դ) գլխավոր հատակագծի իրականացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը` առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքների առանձնացմամբ (7-10 տարվա հեռանկարով):
13. «Համայնքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում» ուրվագծում
(Մ 1:50000 կամ Մ 1:25000) ցույց են տրվում`
ա) համայնքի հիմնական գործառական, ինժեներական, տրանսպորտային և հատակագծային կապերը շրջապատի հետ (մարզի սահմաններում).
բ) մարզի վարչատարածքային բաժանումը:
14. Սույն հավելվածի 7-12-րդ կետերում նշված գծագրերից յուրաքանչյուրն իր հերթին կարող է բաժանվել համապատասխան թվով շերտերի (ըստ առանձին հատակագծային գործոնների հագեցվածության, ինչպես նաև տարածքային պլանավորման գործընթացում դրանց նշանակության):
15. Գլխավոր հատակագծի կազմում կարող են մշակվել այլ ուրվագծեր, որոնց կազմը, բովանդակությունը և մասշտաբը նշվում են նախագծման առաջադրանքում:
16. Գլխավոր հատակագծի տեքստային մասը ներառում է`
ա) գլխավոր հատակագծի հիմնական դրույթների, համայնքի տարածքային կազմակերպման և զարգացման փուլերի հիմնավորումները` սույն հավելվածի 11-րդ կետում նշված դրույթներին համապատասխան.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի N 4 հավելվածում ներկայացված գլխավոր հատակագծի տեխնիկատնտեսական ցուցանիշները:
Հավելված N 4 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի (այսուհետ` գլխավոր հատակագիծ) տեխնիկատնտեսական ցուցանիշները ներկայացվում են հետևյալ փուլերի համար`
ա) գլխավոր հատակագծի մշակման ելակետային տարվա,
բ) գլխավոր հատակագծի իրականացման առաջնահերթ ծրագրային փուլի,
գ) գլխավոր հատակագծի իրականացման հեռանկարային փուլերի (խոշորացված ցուցանիշներով):
2. Կոմունալ-կենցաղային և արտադրական կարիքների համար էլեկտրաէներգիայի, ջերմության, ջրի, գազի պահանջարկի, տնտեսական ու խմելու ջրերի և արտադրական կեղտաջրերի արտանետման ծավալների ցուցանիշներն ընդունվում են ըստ մարզային և քաղաքային ծառայությունների տվյալների:
3. Անհրաժեշտության դեպքում կարող են ավելացվել այլ ցուցանիշներ:
4. Գլխավոր հատակագծերի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներն են`
Ցուցանիշը |
Չափի միավորը |
1 |
2 |
1. Տարածքը |
|
Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի ընդհանուր մակերեսը՝ ընդամենը |
հա |
այդ թվում՝ |
|
բնակավայրերի փաստացի սահմաններում ընդգրկված հողեր |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
բնակավայրերի նախագծային սահմաններում ընդգրկված հողեր |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
բնակավայրերի հողեր, |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
որից` |
|
բնակելի կառուցապատման |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
հասարակական կառուցապատման |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
խառը կառուցապատման |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
ընդհանուր օգտագործման, |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
որից` |
|
ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներ |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
փողոցներ, հրապարակներ |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
այլ տարածքներ |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
այլ հողեր |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր, |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
որից՝ |
|
արդյունաբերական օբյեկտների |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
գյուղատնտեսական արտադրական օբյեկտների |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
պահեստարանների |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
ընդերքի օգտագործման |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողեր, |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
որից՝ |
|
էներգետիկայի |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
կապի |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
տրանսպորտի |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
կոմունալ ենթակառուցվածքների |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
հատուկ պահպանվող տարածքների հողեր, |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
որից՝ |
|
բնապահպանական |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
առողջարարական նպատակներով նախատեսված |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
հանգստի համար նախատեսված |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
պատմական և մշակութային |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
հատուկ նշանակության հողեր |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
գյուղատնտեսական նշանակության հողեր, |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
որից՝ |
|
վարելահող |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
բազմամյա տնկարկներ |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
խոտհարքներ |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
արոտավայրեր |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
այլ հողատեսքեր |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
անտառային հողեր |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
ջրային հողեր |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
պահուստային հողեր |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
2. Տարածքն ըստ սեփականության ձևերի | |
պետական սեփականություն |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
համայնքի սեփականություն |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն |
հա/տոկոս (ընդհանուր տարածքից) |
3. Դեմոգրաֆիական տվյալներ | |
բնակչության թիվը |
հազ. մարդ |
բնակչության խտությունը |
հազ. մարդ/հա |
բնակչության տարիքային կազմը, այդ թվում՝ |
|
մինչև 15 տարեկան երեխաներ |
հազ. մարդ/ տոկոս |
աշխատունակ հասակի բնակչություն |
հազ. մարդ/ տոկոս |
թոշակառու բնակչություն |
հազ. մարդ/ տոկոս |
4. Բնակելի ֆոնդը | |
ընդհանուր բնակելի ֆոնդը |
հազ. քառ. մ |
ընդհանուր մակերես |
|
որից՝ |
|
բազմաբնակարան տներ |
բնակ.մակերեսը/ տոկոս (ընդհանուր բնակ.մակերեսից) |
մենատներ |
բնակ.մակերեսը/ տոկոս (ընդհանուր բնակ.մակերեսից) |
Բնակելի ֆոնդն՝ ըստ հարկայնության՝ |
բնակ.մակերեսը/ տոկոս (ընդհանուր բնակ.մակերեսից) |
1-2-հարկանի |
բնակ.մակերեսը/ տոկոս (ընդհանուր բնակ.մակերեսից) |
3-4-հարկանի |
բնակ.մակերեսը/ տոկոս (ընդհանուր բնակ.մակերեսից) |
5 հարկ և ավելի |
բնակ.մակերեսը/ տոկոս (ընդհանուր բնակ.մակերեսից) |
Բնակչության միջին ապահովվածությունը բնակելի ընդհանուր մակերեսով |
քառ. մ/մարդ |
Առկա բնակելի ֆոնդի նվազումը |
քառ. մ/մարդ |
այդ թվում` |
|
ըստ տեխնիկական վիճակի |
քառ. մ/մարդ |
ըստ վերակառուցման |
քառ. մ/մարդ |
ըստ այլ պատճառների (սանիտարապաշտպանիչ գոտիների կազմակերպում, վերակառուցում և այլն) |
քառ. մ/մարդ |
5. Բնակչության մշակութային և կենցաղային սպասարկման համակարգը | |
մանկական նախադպրոցական կազմակերպություններ |
տեղ |
ընդամենը / 1000 մարդ |
|
հանրակրթական դպրոցներ |
տեղ |
ընդամենը / 1000 մարդ |
|
հիվանդանոցներ |
մահճակալ |
ընդամենը / 1000 մարդ |
հերթում հաճախում |
ընդամենը / 1000 մարդ |
|
առևտրի |
քառ. մ առևտր. մակերես |
ընդամենը / 1000 մարդ |
|
կենցաղային սպասարկման |
աշխ. տեղ |
ընդամենը / 1000 մարդ |
|
առողջարանային հանգստի հիմնարկներ |
տեղ |
ընդամենը / 1000 մարդ |
|
այդ թվում` |
|
հանգստյան տներ, պանսիոնատներ և այլն (առողջարանային քաղաքների համար՝ հյուրանոցները ներառյալ) |
տեղ |
երեխաների համար ճամբարներ |
տեղ |
6. Տրանսպորտային սպասարկում | |
Ուղևորատար հասարակական տրանսպորտի գծերի երկարությունը՝ ընդամենը |
|
այդ թվում` |
|
էլեկտրաֆիկացված երկաթուղի |
կրկնակի ուղեգիծ/ կմ |
մետրոպոլիտեն |
կրկնակի ուղեգիծ/ կմ |
տրամվայ |
կրկնակի ուղեգիծ/ կմ |
տրոլեյբուս |
կրկնակի ուղեգիծ/ կմ |
ավտոբուս |
կրկնակի ուղեգիծ/ կմ |
ճոպանուղի |
կրկնակի ուղեգիծ/ կմ |
Մայրուղային ճանապարհների և փողոցների երկարությունը՝ ընդամենը |
կմ |
այդ թվում` |
|
արագընթաց շարժման մայրուղային ճանապարհների |
կմ |
չընդհատվող շարժման համաքաղաքային նշանակության մայրուղիների |
կմ |
Արտաքին տրանսպորտ |
|
այդ թվում` |
|
էլեկտրաֆիկացված երկաթուղի |
կրկնակի ուղու կմ |
ավտոբուս |
ուղու կմ |
օդային տրանսպորտ |
ուղու կմ |
Կամուրջներ, ուղեկամուրջներ, տրանսպորտային հանգույցներ |
ուղու կմ |
Փողոցաճանապարհային ցանցի խտություն |
կմ/քառ. կմ |
քաղաքային (գյուղական) կառուցապատման սահմաններում |
կմ/քառ. կմ |
7. Ինժեներական սարքավորումներ և բարեկարգում | |
Ընդհանուր ջրօգտագործում |
հազ. խոր. մ / օր |
- տնտեսական-խմելու նպատակով |
հազ. խոր. մ / օր |
- արտադրական կարիքների համար |
հազ. խոր. մ / օր |
Ջրամատակարարման համակարգի գլխամասային կառույցների հզորություն |
հազ. խոր. մ / օր |
Ջրամատակարարման օգտագործման աղբյուրներ |
հազ. խոր. մ / օր |
Մաքուր ջրօգտագործում |
լ/օր |
այդ թվում՝ |
|
տնտեսական-խմելու նպատակով |
լ/օր |
Կոյուղի |
հազ. խոր. մ /օր |
Կեղտաջրերի ընդհանուր ելքը՝ ընդամենը |
հազ. խոր. մ /օր |
այդ թվում՝ |
|
կենցաղային կոյուղի |
հազ. խոր. մ /օր |
արտադրական կոյուղի |
հազ. խոր. մ /օր |
Կոյուղու մաքրման կայանների արտադրողականություն |
հազ. խոր. մ /օր |
Էլեկտրամատակարարում |
|
Էլեկտրաէներգիայի գումարային օգտագործում |
կՎտ.ժամ/տարի |
այդ թվում` |
|
արտադրական օբյեկտների կարիքների համար |
կՎտ.ժամ/տարի |
կոմունալ-կենցաղային կարիքների համար |
կՎտ.ժամ/տարի |
1 մարդու կողմից տարեկան էլեկտրաէներգիայի օգտագործում |
կՎտ / ժամ |
այդ թվում` |
|
կոմունալ-կենցաղային կարիքների համար |
կՎտ / ժամ |
Էլեկտրաբեռնվածության ծածկման աղբյուրներ |
մլն կՎտ |
այդ թվում` |
|
Ջերմամատակարարում |
|
Բնակավայրի վառելիքային հաշվեկշռում գազի տեսակարար կշիռը |
տոկոս |
Գազի օգտագործումը՝ ընդամենը |
մլն խոր. մ |
այդ թվում` |
|
կոմունալ-կենցաղային կարիքների համար |
մլն խոր. մ |
արտադրական կարիքների համար |
մլն խոր. մ |
Մակերևութային ջրերի հեռացման ցանց |
կմ |
Փողոցային ցանցի ընդհանուր երկարություն |
կմ |
8. Տարածքի ինժեներական նախապատրաստում | |
Տարածքի պաշտպանությունը ջրածածկումից |
|
մակերեսը |
հա |
պաշտպանիչ կառույցների երկարությունը |
կմ |
Գետափերի ամրացում |
կմ |
Տարածքի սահմաններում ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում և այլ միջոցառումներ |
հա |
Տարածքի սանիտարական մաքրում |
հա |
Կենցաղային աղբի ծավալը |
հազ. խոր. մ |
Աղբի այրման և աղբավերամշակման կազմակերպություններ |
միավոր/հազ.մ՝ |
9. Շրջակա միջավայրի պաշտպանություն | |
Աղտոտվածության աղբյուրներից, աղմուկի ներգործությունից պաշտպանող սանիտարապաշտպանիչ գոտիներ՝ ընդամենը |
հա |
այդ թվում` |
|
կանաչապատում |
հա |
Մթնոլորտի օդի աղտոտվածության մակարդակը |
սահմանային թույլատրելի խտությունից |
Ջրամբարների աղտոտվածության մակարդակը |
սահմանային թույլատրելի խտությունից |
Հողի և ընդերքի աղտոտվածության մակարդակը |
սահմանային թույլատրելի խտությունից |
Աղմուկի ազդեցության մակարդակը |
դեցիբել (ԴՑԲ) |