ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2008 թվականի N 494-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 91 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1440-Ն որոշման N 1 հավելվածի 55-րդ կետի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.
«5. Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական օբյեկտների ծածկագրումը կատարվում է սույն որոշման պահանջներին համապատասխան։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. մայիսի 29 Երևան |
|