«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2001 թվականի N 1115
քաղ. Երևան
«ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՊՀ անդամ պետությունների հետ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման զարգացման, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության կանոնադրական խնդիրների լուծման և Մոսկվայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությունում ռուսական համայնքների պահպանման ու միգրացիոն հոսքերի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սլավոն հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամի, «Սոկոլ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Մոսկվայի կառավարության գիտության և արդյունաբերության քաղաքականության դեպարտամենտի, արտասահմանում հայրենակիցների աջակցման «Ռոսիանի» հիմնադրամի Մոսկվայի բաժանմունքի հետ համատեղ ստեղծել «Երևան-Մոսկվա առևտրաարդյունաբերական կենտրոն» հիմնադրամը:
2. Հայաստանի Հանրապետության անունից «Երևան-Մոսկվա առևտրաարդյունաբերական կենտրոն» հիմնադրամի հիմնադրի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչությանն անհատույց օգտագործման հանձնված` Երևանի Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 40 քառ. մետր մակերեսով տարածք անհատույց օգտագործման հանձնել «Երևան-Մոսկվա առևտրաարդյունաբերական կենտրոն» հիմնադրամին:
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Երևան-Մոսկվա առևտրաարդյունաբերական կենտրոն» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |