«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2001 թվականի N 926
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 140 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 26-ի «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայէներգանորոգում» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» N 140 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի N 435 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «2001840 հազ. դրամ կանոնադրական կապիտալով» բառերը փոխարինել «սահմանելով ընկերության կանոնադրական կապիտալը` 756280 հազ. դրամ, հասարակ (սովորական) բաժնետոմսերի ընդհանուր թիվը` 75628` յուրաքանչյուրը 10000 հազ. դրամ անվանական արժեքով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 3-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |