«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2002 թվականի N 380
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան` տնամերձ հողամաս տրամադրելու դեպքում»:
Այդ կապակցությամբ որոշմամբ հաստատված կարգի «գ» ենթակետը համարել «դ» ենթակետ.
բ) 19-րդ կետը «անդամներին» բառից հետո լրացնել «ինչպես նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված դեպքում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 10-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |