Գլխավոր տեղեկություն
Номер
N 636
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.07.2001-03.08.2002)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.07.2001
Дата вступления в силу
12.07.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«12» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 2001 թվականի N 636

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ԾՐԱԳՐԻ ՍՓՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագիծը կազմելիս:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը` ծրագրով սահմանված ժամկետներում և ծավալներով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 12-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

հուլիսի 12-ի N 636 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ (ՀՀՌ) ԾՐԱԳՐԻ ՍՓՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1. ՀՀՌ-Ի ԾՐԱԳՐԻ ՍՓՌՄԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

 

ՀՀ տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագիրը գերկարճալիք տիրույթով հեռարձակվում է Երևանում, Գյումրիում և Սևանի լեռնանցքում: Բնակչության ընդգրկվածությունը կազմում է 65%: Հեռարձակումն իրականացվում է 2-4 կՎտ հզորությամբ, 66-68 ՄՀց հաճախությամբ աշխատող` թվով երեք ռադիոհաղորդակներով:

ՀՀՌ-ի ծրագիրը գերկարճալիք տիրույթով չի հեռարձակվում Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում:

Հաշվի առնելով, որ ներկայումս ամբողջ աշխարհում ռադիոծրագրերը հեռարձակվում են հաճախությունների FM 87,5-108 ՄՀց տիրույթով, և արտադրվող ռադիոընդունիչները հիմնականում այդ տիրույթում աշխատելու համար են, ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակումը հանրապետության ամբողջ տարածքում նախատեսվում է կազմակերպել FM տիրույթով:

 

2. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ տարածքում ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակումը կազմակերպելու համար նախատեսվում է գործող ռադիոռելեային կայաններում տեղադրել 50-1000 Վտ հզորությամբ` թվով 17 ռադիոհաղորդակներ:

Աշխատանքների մեծ ծավալի պատճառով նախատեսվող ծրագիրը նպատակահարմար է իրականացնել երեք փուլով:

Առաջին փուլ` 2002 թ.` նախատեսվում է ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակման կազմակերպումը FM տիրույթով` տեղադրելով ռադիոհաղորդակներ հետևյալ բնակավայրերում`

 

Աղյուսակ 1

 

Կայանի անվանումը

Հաղորդակի հզորությունը (Վտ)

 Երևան

 1000

 Գյումրի

 1000

 Պուշկինի լեռնանցք

 1000

 Սևանիլեռնանցք

 1000

 Հրազդան

 100

 

Երկրորդ փուլ` 2003 թ.` նախատեսվում է ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակման կազմակերպումը FM տիրույթով` տեղադրելով ռադիոհաղորդակներ հետևյալ բնակավայրերում`

 

Աղյուսակ 2

Կայանի անվանումը

Հաղորդակի հզորությունը (Վտ)

 Իջևան

 500

 Ամասիա

 500

 Արեգ

 500

 Սանահին

 50

 

Երրորդ փուլ` 2004 թ.` նախատեսվում է ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակման կազմակերպումը FM տիրույթով` տեղադրելով ռադիոհաղորդակներ հետևյալ բնակավայրերում`

 

Աղյուսակ 3

 

Կայանի անվանումը

Հաղորդակի հզորությունը (Վտ)

 Վեդի

 100

 Եղեգնաձոր

 500

 Սիսիան

 1000

 Ջերմուկ

 50

 Գորիս

 100

 Կապան-1

 500

 Քաջարան 

 50

 Վարդանիձոր

 100

 

ՀՀ-ում ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակումը կազմակերպելու նպատակով հաղորդակների տեղակայման վայրը և ընդգրկման գոտին ընտրվել է տեսական հաշվարկների հիման վրա: Չի բացառվում, որ կայանների գործարկումից հետո առաջանա ընդգրկման իրական գոտու շեղում տեսականից:

Այդ իսկ պատճառով նախատեսվում է I փուլի ավարտից հետո տեղերում կատարել էլեկտրամագնիսական իրավիճակի զննում և, ՀՀՌ-ի ծրագրի բացակայության դեպքում, տվյալ բնակավայրում տեղադրել փոքր հզորությամբ հաղորդակներ` օգտագործելով եթերային վերընդունման եղանակը:

 

3. Անհրաժեշտ ֆինանսական ներդրումները

 

Ներդրումները կատարվելու են հիմնականում անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման և դրանց տեղակայման աշխատանքների համար:

ՀՀՌ-ի ծրագրի տեխնիկական միջոցները տեղադրվելու են «ՀՀՑ» ՊՓԲ ընկերության գործող ռադիոռելեային կայաններում: Այդ իսկ պատճառով նոր տեխնիկական շենքերի, աշտարակների, էլեկտրահաղորդման գծերի և այլ կոմունիկացիոն միջոցների կառուցման անհրաժեշտությունը չկա:

Հարկ է նշել, որ հեռուստածրագրերի ընդունման համար տեղակայված արբանյակային կայանները ռադիոծրագրերի հաղորդման համար ապահովում են պահուստ: Նույն նպատակին կծառայեն նաև կառուցվելիք արբանյակային ընդունիչ կայանները:

ՀՀՌ-ի ծրագրի ռադիոհաղորդակների և անհրաժեշտ այլ տեխնոլոգիական սարքավորումների համար պահանջվող ներդրումներն ըստ մարզերի բերված են աղյուսակ 4-ում:

 

Աղյուսակ 4

 

(մլն. դրամ)

Կայանի անվանումը

Անհրաժեշտ ներդրումները

 

I փուլ

 II փուլ

III փուլ

ընդ.

 Երևան  24,0      
 Գյումրի  24,0      
 Պուշկինի լեռնանցք  24,0      
 Սևանի լեռնանցք  24,0      
 Հրազդան  16,1      112,1
 Իջևան    20,1    
 Ամասիա    16,1    
 Արեգ    16,1    
 Սանահին    12,8    65,1
 Վեդի      16,1  
 Եղեգնաձոր       20,1  
 Սիսիան      24,0  
 Ջերմուկ      12,8  
 Գորիս      16,1  
 Կապան-1      20,1  
 Քաջարան      12,8  
 Վարդանիձոր      16,1  138,1
 Ընդամենը        315,3

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության տարածքում

Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի

սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի

 

ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների կատարման

 

I փուլ (5 ռադիոկայան)

 

NN
ը/կ

Աշխատանքների
անվանումը

Աշխատանքների կատարման ժամկետները` ըստ ամիսների

 

 

 I

II 

III 

 VI

V

VI

 VII

VIII 

IX 

XI 

XII 

 1.

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում

                       
 2.

Նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն և հաստատում

                       
 3. Հաճախային տիրույթի հատկացում                         
 4 Նյութերի և սարքավորումների մատակարարողների ճշտում և ընտրություն                        
 5. Պահանջվող սարքավորումների և նյութերի ձեռքբերում                         
 6. Հաղորդակների անտենա-ֆիդերային համակարգերի մոնտաժում ևկարգավորում                         
 7. Չափողական ստուգումներ, ակտերի ևարձանագրութ. ձևակերպում                         

 

. Աշխատանքների սկիզբը` միանվագ լրիվ ծավալով ֆինանսավորման օրվանից

. II փուլը (4 ռադիոկայան)` իրագործվում է նույն ժամանակացույցով ֆինանսավորման օրվանից

. III փուլը (8 ռադիոկայան)` իրագործվում է նույն ժամանակացույցով ֆինանսավորման օրվանից

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության տարածքում

Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի

սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի

 

Մեկ ռադիոկայանի տեղակայման ծախսերը (հազ. դրամ)

 

Պահուստային լրակազմով համալրված ռադիոհաղորդակների արժեքը` ԱԱՀ-ով, ըստ հզորությունների (հազ. դրամ)`

 

 1000 Վտ` 

 13 200.0

 500 Վտ`

 9 240.0

 100 Վտ`

 5 280.0

 50 Վտ`

 1 980.0

 

Յուրաքանչյուր ռադիոկայանի համար անհրաժեշտ լրացուցիչ սարքավորումների և տեղակայման աշխատանքների արժեքը (հազ. դր.)

 

 1. Անտենա 

 880.0

 2. Մալուխ` 50 Օհմ

 5 500.0

 3. Մոնտաժային-կարգավորման աշխատանքներ 

 825.0

 4. Նախագծային-հետազոտական աշխատանքներ

 200.0

 5. Կապուղու հատկացում 

 1 650.0

 Ընդամենը

 9 055.0

               Ընդամենը` ԱԱՀ-ով 

 10 866.0

 

Ծանոթություն. մեկ ռադիոկայանի արժեքը որոշելու համար անհրաժեշտ է հաղորդակի արժեքին գումարել լրացուցիչ սարքավորումների արժեքը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.06.2002, N 888-Ն 03.08.2002, N 636
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան