«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2000 թվականի N 889
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 204 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ հայցերից հրաժարվելու, կատարողական վարույթները կարճելու և դրանց մասնավորեցման, լուծարման կամ սնանկացման գործընթացը կանոնակարգելու մասին» N 204 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |