040.0720.07.08.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2001 թվականի N 720
քաղ. Երևան
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետին և «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել մաքսատուրքի վճարումից ազատվող` առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված ապրանքների ցանկը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
| |
Ծածկագիրը1 | Ապրանքախմբի անվանումը |
| |
1 | 2 |
| |
3925 | Շինարարական դետալներ պլաստմասսայից այլ տեղում չնշված |
բացառությամբ | |
392530 | Փակոցափեղկեր, գալարավարագույրներ (ներառյալ վենետիկյան շերտավարագույրները), համանման իրեր և դրանց մասերը |
6802 | Քար` մշակած (բացի թերթաքարից) հուշարձանների կամ շինարարության համար, և ապրանքներ քարից, բացի 6801 ապրանքային դիրքի ապրանքներից. խորանարդիկներ` խճանկարի համար, և համանման ապրանքներ` բնական քարից (ներառյալ թերթաքարը) հիմքով կամ առանց հիմքի. գրանուլներ, մանրուքներ և փոշի` բնական քարից (ներառյալ թերթաքարը)` արհեստականորեն ներկված |
6901 | Աղյուսներ, բլոկներ, սալիկներ (կղմինդր) և կերամիկական այլ ապրանքներ` սիլիկահողային քարային փոշուց (օրինակ` կիզելգուրից, տրիպոլիտից կամ դիատոմիտից) կամ սիլիկահողային համանման հանքաքարերից |
6902 | Հրակայուն աղյուսներ, բլոկներ, սալիկներ (կղմինդր) և համանման հրակայուն կերամիկական շինարարական նյութեր, բացի սիլիկահողային քարային փոշուց կամ սիլիկահողային համանման հանքաքարերից պատրաստված ապրանքներից |
6904 | Աղյուս` շինարարական, բլոկներ` հատակի համար, սալիկներ (կղմինդր) կամ երեսապատման սալիկներ և համանման ապրանքներ կերամիկայից |
6906 | Կերամիկական խողովակներ, մեկուսիչ խողովակներ, ջրահեռացման խողովակներ և խողովակների կցամասեր |
7004 | Ապակի` ձգովի կամ փչովի, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով կամ առանց դրա, բայց չմշակված որևէ այլ եղանակով |
7005 | Ապակի ջերմահղկված և ապակի անթափանց կամ ողորկած մակերեսով, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով կամ առանց դրա, բայց չմշակված որևէ այլ եղանակով |
7016 | Բլոկներ սալարկման համար, շինարարության մեջ օգտագործվող սալեր, աղյուս, սալիկներ և այլ ապրանքներ` մամլած կամ ձուլածո ապակուց, ամրանավորված կամ չամրանավորված, ապակյա խորանարդիկներ և այլ ոչ մեծ ապակյա ձևեր` հիմքով կամ առանց հիմքի, խճանկարի կամ համանման հարդարային աշխատանքների համար, ապակիներ ապակենկարների համար և համանման ապակիներ, բազմաբջջավոր կամ փրփրապակի` բլոկների, սալերի, սալիկների կամ այլ ձևերով |
8303 | Սեյֆեր` զրահապատված կամ ամրանավորված, ներառյալ բանկային գանձարանների սեյֆերը և դռները, արկղեր` հատուկ նախատեսված փողեր և փաստաթղթեր պահելու համար, և համանման ապրանքներ ոչ թանկարժեք մետաղներից |
8415 | Կայանքներ` նախատեսված օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ օդաորակավորիչները (կոնդիցիոներները), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում |
841840 | Սառցարանային պահարաններ ուղղահայաց տեսակի` 900 լ-ից ոչ ավելի տարողությամբ |
841850 | Սառնարանային կամ սառցարանային ցուցափեղկեր, վաճառասեղաններ և համանման այլ սարքավորումներ` ներկառուցված սառնարանային կամ սառցարանային սարքավորումներով |
841861 | Այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ, ջերմային պոմպեր, կոմպրեսիոնային տեսակի` կոնդենսատորով որպես ջերմափոխանակիչ |
841869 | Այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ, ջերմային պոմպեր |
841891 | Կահույք սառնարանային-սառցարանային սարքավորումների ներկառուցման համար |
847210 | Պատճենահան-բազմացնող մեքենաներ |
8514 | Արդյունաբերական և լաբորատոր էլեկտրական վառարաններ և խուցեր (ներառյալ ինդուկցիոն կամ դիէլեկտրիկ տաքացման վառարանները). այլ ինդուկցիոն կամ դիէլեկտրիկ տաքացման արդյունաբերական կամ լաբորատոր սարքավորումներ ջերմամշակման համար |
8517 | Հեռախոսային կամ հեռագրային էլեկտրական ապարատներ հաղորդալարային կապի համար, ներառյալ հեռախոսային ապարատներն առանց հաղորդալարի լսափողով և կրող հաճախականությամբ կամ թվային հաղորդալարային կապի համակարգի համար |
բացառությամբ | |
851710 | Հեռախոսային ապարատներ, տեսախոսներ |
8518 | Խոսափողներ և տակդիրներ դրանց համար. բարձրախոսներ մոնտաժված կամ չմոնտաժված կորպուսների մեջ, գլխամասային հեռախոսներ, ականջակալներ, այդ թվում` զուգակցված խոսափողի/բարձրախոսի հետ. ձայնի հաճախականության էլեկտրական ուժեղարարներ. էլեկտրական ուժեղարարներ` ձայնն ուժեղացնելու համար սարքեր |
8525 | Հաղորդող ապարատներ ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի համար, ռադիո-կամ հեռուստահաղորդումների համար, իր մեջ ընդգրկող կամ չընդգրկող` ընդունող, ձայնագրող կամ վերարտադրող ապարատներ, հեռուստատեսային խցիկներ, տեսախցիկներ, միայն պատկերը վերարտադրող, և այլ ձայնագրող տեսախցիկներ |
բացառությամբ | |
852540 | Տեսախցիկներ, միայն պատկերը վերարտադրող և այլ տեսագրող տեսախցիկներ |
8527 | Ընդունող ապարատուրա` ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի կամ ռադիոհեռարձակման համար, նույն կորպուսում համատեղված կամ չհամատեղված ձայնագրող կամ վերարտադրող ապարատուրայով կամ ժամացույցներով |
8528 | Ընդունիչ ապարատներ հեռուստատեսային կապի համար, համատեղված կամ չհամատեղված ռադիոընդունիչի կամ ձայնի կամ պատկերի գրանցման կամ վերարտադրության ապարատների հետ, տեսամոնիտորներ և տեսապրոյեկտորներ |
8543 | Էլեկտրական մեքենաներ և ապարատներ, անհատական ֆունկցիաներ ունեցող, այլ տեղում չնշված |
8703 | Ավտոմեքենաներ մարդատար և այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ` նախատեսված մարդ տեղափոխելու համար (բացի 8702 ապրանքային դիրքում դասակարգված ավտոմեքենաներից), ներառյալ բեռնաուղևորատար ֆուրգոն-ավտոմեքենաները և մրցարշավային մեքենաները |
8711 | Մոտոցիկլետներ (ներառյալ մոպեդները) և հեծանիվներ` տեղակայված օժանդակ շարժիչով, սայլակներով կամ առանց սայլակների, սայլակներ |
8716 | Կցանքներ և կիսակցանքներ, այլ ոչ ինքնագնաց տրանսպորտային միջոցներ, դրանց մասերը |
9105 | Ժամացույցներ` չնախատեսված իր վրա կամ իր հետ կրելու համար, այլ |
9506 | Մարզագործիքներ և գույք ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ, թեթև ատլետիկայով և սպորտի մյուս ձևերով պարապելու համար (ներառյալ սեղանի թենիսը), կամ բացօդյա խաղերի համար, տվյալ խմբի այլ տեղում չնշված, ջրավազաններ լողի և թիավարելու համար |
9508 | Կարուսելներ, ճոճանակներ, հրաձգարաններ և այլ ատրակցիոններ, շրջիկ կրկեսներ, շրջիկ գազանանոցներ և շրջիկ թատրոններ |
97 | Արվեստի ստեղծագործություններ, հավաքածուների առարկաներ և անտիկվարիատ |
___________
1. Սույն ցանկում օգտագործվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերի համակարգը: