Գլխավոր տեղեկություն
Номер
N 711
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.08.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.09.01/29(161) Հոդ.643
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.08.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.08.2001
Дата вступления в силу
07.08.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2001 թվականի N 711
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի լուծարված երեկոյան ու հեռակա դպրոցների պարտքերի մարման նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 04 ենթախմբի «1. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում» ծրագրով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին նախատեսված հատկացումները պակասեցնել 548,9 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)` նույն չափով ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումները (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածը):

2. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին 2001 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին երեկոյան և հեռակա դպրոցների պարտքերի մարման համար հատկացնել 548,9 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`

Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ` 120,9 հազ. դրամ.

- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ` 307,8 հազ. դրամ.

- գրասենյակային ապրանքներ և նյութեր` 46,0 հազ. դրամ.

- գործուղումներ և ծառայողական ուղևորություններ` 5,0 հազ. դրամ.

- կապի ծառայությունների վճարներ` 69,2 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 04 ենթախմբի «1. Հատուկ ընդհանուր կրթական հիմնարկների պահպանում» ծրագրով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2001 թվականի 3-րդ եռամսյակում նախատեսված հատկացումները պակասեցնել 548,9 հազ. դրամով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)` նույն չափով ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով 2001 թվականի 3-րդ եռամսյակում նախատեսված հատկացումները (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածը):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 7-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան