040.0645.16.07.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2001 թվականի N 645
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան և Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագիրն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Երևանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտին` 72000 քառ. մետր տարածքով` համաձայն հատակագծի (կցվում է):
2. Երևանի Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետի ենթակայությամբ ստեղծել «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:
3. Երևանի քաղաքապետին`
ա) մեկշաբաթյա ժամկետում`
սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրության և կառուցվածքի վերաբերյալ.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի 2001 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման.
Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառավարման խորհրդի կազմի վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված` օտարման գոտում գտնվող անշարժ գույքի բոլոր սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով ծանուցել պետության կարիքների համար նրանց գույքը վերցնելու մասին.
գ) երկամսյա ժամկետում`
իրացման ենթակա տարածքում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները.
Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման մրցույթի պայմանները:
4. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցման աշխատանքները խթանելու նպատակով Երևանի Թումանյան փողոցին հարող 5600 քառ. մետր հատվածում առանց մրցույթի` ուղիղ բանակցությունների միջոցով տրամադրել հողամաս, իսկ հողամասի վարձակալության պայմանագրի նախագիծը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 16-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |